|
ունեն համացանց: Ծրագիրը դպրոցում
ապահովում է անլար համացանցից, համակարգչից, ձայնագրիչից, ֆոտոխցիկից ուսումնական
նպատակներով անարգել օգտվելու հնարավորություն:
Մեդիագրադարանը. դպրոցական
գրադարանը, դասավանդողների և սովորողների բլոգները, ամսագրերը սովորողին սահմանված կարգով տանը և դպրոցում ապահովում են անհրաժեշտ
ուսումնական էլեկտրոնային և տպագիր նյութերով, միջոցներով:Ուսուցումը կազմակերպվում
է ուսումնական պարապմունքների տարբեր ձևերի, ուսումնական նախագծերի մշակման և իրականացման,
ուսումնական ճամփորդությունների, ճամբարների, ստուգատեսների միջոցով:Ուսուցման կազմակերպման
մեջ սահմանված կարգով կիրառվում են հեռավար, առցանց. տնային ուսուցման ձևեր:Սովորողի ուսումնական
առաջադիմությունը, գործունեության արդյունքները, ճամբարներին, ճամփորդություններին,
ստուգատեսներին, ֆլեշմոբներին, նախագծերին մասնակցությունը, սովորողի մասին անհրաժեշտ
այլ տեղեկություններ սահմանված կարգով էլեկտրոնային գրանցում են ստանում: Դասավանդողի
գործունեության արդյունքները նույնպես սահմանված կարգով էլեկտրոնային
գրանցում են ստանում:Շրջապատի, նյութական
միջավայրի բարելավման, ուսումնական-հասարակական (քաղաքացիական կրթության) նախագծերն
իրականացվում են սահմանված կարգով:Ուսումնական
շաբաթը 5-օրյա է: Շաբաթ օրերին կարող են կազմակերպվել լրացուցիչ կրթության, ակումբային
պարապմունքներ, հայրենագիտական, ուսումնական ճամփորդություններ, իրականացվել
ուսումնական-հասարակական նախագծեր:Ծրագրի ամենօրյա
15 րոպե տևողությամբ ընդհանուր պարապմունքը’ սահմանված կարգով և ծրագրով,
սովորողի համար լրացուցիչ կրթական ծրագիր է:Սովորողն ունի
ուսումնական բլոգ, որում սահմանված կարգով արտացոլվում է նրա ուսումնական գործունեությունը:Անձնական ուսումնական
բլոգի (կայքի) սահմանված կարգով վարումը
սովորողի և դասավանդողի պարտադիր ուսումնական աշխատանք է:Կրթահամալիրի,
ավագ դպրոցի կայքերին հետևելը և դրանց աշխատանքին մասնակցելը սովորողի ուսումնական
աշխատանք է:Ուսումնական
պարապմունքները կազմակերպվում են հիգիենիկ, այդ թվում’ բացօթյա, միջավայրում:Հիգիենիկ պահանջների
պահպանումը, ուսումնական ներքին և արտաքին տարածքների, գույքի խնամքը սովորողի ինքնուրույնության
և ինքնասպասարկման արդյունք են:Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները
դասընթացների, ակումբային գործունեության, նախագծերի բաղկացուցիչն են:Սովորողի ընտրությամբ
և լրացուցիչ կրթության դասընթացները, ակումբները կազմակերպվում են կրթահամալիրի ուսումնական
կենտրոններում, լաբորատորիաներում, արվեստանոցներում, արհեստանոցներում:«Մայրենի լեզուն»,
«Հայոց լեզուն», «Գրականությունը» ներառում են գրաբարի ուսուցում:«Մաթեմատիկան»
կազմված է 6-րդ դասարանում’ «Մաթեմատիկա», «Մաթեմատիկա և երևակայություն», 7-8-րդ
դասարաններում ‘ «Հանրահաշիվ», «Երկրաչափություն», «Մաթեմատիկա’ առանց բանաձևերի»
դասընթացներից:«Կենսաբանություն»
առարկան կազմված է «Բուսաբանություն և բույսերի խնամք», «Կենդանաբանություն և կենդանիների
խնամք», «Մարդու կազմախոսություն և մարմնի խնամք» դասընթացներից, որոնք ներառում
են էկոլոգիայի բաղկացուցիչ և ուսուցանվում փորձի հիման վրա:«Բնական գիտություններ»
բնագավառի դասընթացների ուսուցումը կազմակերպվում է լաբորատոր պայմաններում, փորձի
հիման վրա, բնագիտական ու բնապահպանական աշխատանքների, էկոլոգիական, աշխարհագրական,
երկրագիտական, կենսաբանական, աստղագիտական ուսումնական նախագծերով: Ֆիզիկայի, քիմիայի
ուսումնական պարապմունքի ժամանակ դասարանը բաժանվում է երկու խմբի:Օտար լեզուները
գործնական կիրառություն ունեն մյուս ուսումնական պարապմունքներին:«Տեխնոլոգիա»
առարկան կազմված է «Տնային տնտեսվարություն», «Միջավայրի խնամք և բարեկարգում»,
«Պարտեզի խնամք», «Դիզայն», «Առողջագիտություն, առաջին բուժօգնություն», «Մեդիատեխնոլոգիաներ»,
«Դիզայն-խեցեգործություն», «Բույսերի խնամք», «Կենդանիների խնամք» դասընթացներից,
կազմակեպվում է ծեսերի, տոների, ցուցադրությունների, տոնավաճառների, սպասարկման
(հերթապահության) ուսումնական նախագծերի ձևով: Ուսումնական պարապմունքի ժամանակ դասարանը
բաժանվում է երկու խմբի:«Արվեստ» առարկան
կազմակերպվում է երաժշտության, պարի ուսուցման, արվեստի տարբեր տեսակների վերաբերյալ
ուսումնական նախագծերի, ծեսի, տոնի, համերգի, ցուցադրության կազմակերպման ուսումնական
նախագծերի միջոցով:«Պատմություն»,
«Հասարակագիտություն», «Արվեստ» դասընթացների մեջ, «Ընթերցում ենք գրաբար» ուսումնական
նախագծերում ներառված են նաև «Հայոց եկեղեցու պատմություն» դասընթացի համապատասխան
բաղադրիչները, միջմշակութային’ իրանական, վրացական, նախագծեր:«Ֆիզիկական կրթություն,
ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն» բնագավառը 6-9-րդ դասարաններում ներառում է
սովորողի ընտրած անհատական կամ թիմային մարզաձևի պարապմունքները, մրցումները, ռազմա-մարզական
խաղերը, սահմանված կարգով ռազմա-մարզական դաշտային ճամբարի կամ հավաքի մասնակցություն:
Սովորողին առաջարկվող մարզական ակումբներն են նետաձգություն, սուսերամարտ, մարմնամարզություն,
ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ձեռքի գնդակ, սեղանի թենիս, հրաձգություն: Որպես
[րացուցիչ կրթության մարզական ակումբ’ սովորողը կարողէ ընտրել լող, սեղանի թենիս,
հեծանվավարություն, եռամարտ, ձիավարություն, մարզական այլ ակումբի պարապմունքներ:
Կրթահամալիրում կամ կրթահամալիրից դուրս որևէ մարզաձևի լրացուցիչ կրթության ծրագրում
ընդգրկված սովորողը կարողէ կրթահամալիրում մարզական-ակումբային պարապմունքների չմասնակցել:
Անվտանգ գործունեության հմտություններ սովորողը գործնական եղանակով ձեռք է բերում
բազմամարտի նախագծերի, քայլարշավների, բարձունքներ հաղթահարելու, վրանային ճամբարների
ժամանակ:Սովորողն իր
ընտրությամբ շաբաթական 4 ժամ իրականացնում է առարկայական նախագծեր’ քերականության,
մաթեմատիկական, բնագիտական (ֆիզիկոսի, քիմիկոսի, կենսաբանի, աստղագետի), ինժեներական-տեխնիկական,
կինո- ֆոտոյի, մեղիալրագրության, օտար լեզվի (գերմաներեն, վրացերեն, պարսկերեն, թուրքերեն,
ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն, հունարեն, իսպաներեն, իտալերեն)-թարգմանչության,
կենդանիների և բույսերի խնամքի, վայրի բույսերի հավաքման-մշակման, պարտիզպանի, կերպարվեստի-դիզայնի-մոդելավորման-քանդակի,
պատմաբան-հնագետ- ազգագրագետի, երգչախմբային, մարզական, արհեստավորի (այդ թվում’
նաև բրուտի, պարտիզպանի, խոհարարության, կարուձևի, գորգագործության-ասեղնագործության)
գործունեություն: Սովորողը կարողէ ընտրելնաև կրթահամալիրի պատանեկան ակումբներից մեկը, ձևավորել նոր ակումբ:Սովորողի տնային
աշխատանքը բաղկացած է նրա ընտրած (անհատական ուսումնական պլանով)
դասընթացների առաջադրանքներից, ամենամսյա առարկայական ֆլեշմոբներից, ուսումնական
նախագծի աշխատանքից:Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները
դասընթացների, ակումբային գործունեության, ընտրությամբ գործունեության, ուսումնական
նախագծի բաղկացուցիչն են:
|