Վանաձոր և Ստեփանավան

Այսօր ուզումեմ ներկայացնեմ Վանաձոր քաղաքը։ Վանաձոր քաղաքում ես 2 տարի առաջ եմ եղել սկաուտական ճամբարի կողմից։

Այն տեղ մեզ շատ հավես անցավ և շատ-շատ հիանալի քաղաքեր, իր ճարտարեգուտությունը, փողոցները, ժողովուրդը և այլն։

Image result for վանաձոր
Image result for վանաձոր
Image result for վանաձոր
Երկիր Հայաստան
ՄարզԼոռու
Հիմնադրված է1828 թ.
Այլ անվանումներմինչև 1935 — Ղարաքիլիսա
մինչև 1993 — Կիրովական
Մակերես25,1 կմ²
ԲԾՄ1 350 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն▼90 525 մարդ (2017)
Խտություն2450 մարդ/կմ²
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ առաքելական եկեղեցի
Տեղաբնականունվանաձորցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (322)
Փաստային ինդեքսներ2001–2024
Ավտոմոբիլային կոդ36

Մայրենի լեզվի օրեր

Բառարանային աշխատանք

1.Բառարանների տեսակները

  • Բացատրական
  • Ուղղագրական
  • Թարքմանական
  • Դարձվածաբանական
  • Համանունների բառարան
  • Հարանունների բառարան
  • Հականիշների բառարան
  • Հոմանիշների բառարան

2.Անձնանունների բառարանից դուրս գրել 10 անձնանուններ և բացատրել նշանակությունը։

  • Անի – հայոց միջնադարյան քաղաքամայր Անիի անունից
  • Արաքսյա – Արաքս գետի անունից
  • Ամալյա – տարածվել է եվրոպական գրականության միջոցով, Շելլերի «Ավազակները» ողբերգության հերոսուհու անունն է
  • Գոհար – գոհար, ակունք, թանկարժեք քար
  • Լիլիթ – կրակից ծնված
  • Մանյա – ծովային
  • Մարգարիտա – մարգարիտ
  • Մերի – ուրախ
  • Նարե – մայրություն, հայուհի
  • Սոֆյա – իմաստուն
    Աղբյուր

3.Ընտրել 10 բարբառային բառ և բացատրել։

  • Լաբառոշ – մեծ բերան,անկուլտուրա
  • Յազվա մարդ – կպչուն, անհանգստացնող
  • Առավոտ կանուխ – վաղ առավոտյան
  • Ճլոթի – ապտակ
  • Տռճիկ տալ – ցատկոտել, թռվռալ
  • Սալամաթ – ողջ–առողջ
  • Պլպլան – փայլուն
  • Չամուռ – ցեխ
  • Ըդոր համար – դրա համար
  • Ինչըղ էս – ոնց ես
    Աղբյուր

4.Բառարանը ինձ համար։

Զարգացած խոսք, հարուստ բառապաշար․ այս ամենը իրականանում է բառարանների շնորհիվ։ Կան տարբեր տեսակի բառարաններ, որոնցից յուրաքանչյուրը բարելավում է խոսքը և բառապաշարը յուրովի։ Ինքս շատ հաճախ եմ օգտվում տարատեսակ բառարաններից։ Օգտագործման հիմնական պատճառը անծանոթ բառերի բացատրությունն իմանալն է, նաև սովորում եմ տարբեր բառերի հոմանիշներ, որպեսզի շարադրանքներում և բանավոր խոսքում միտքս արտահայտված լինի ավելի հստակ և գեղեցիկ կերպով։

Ֆեմինիզմ

Ֆեմինիզմը շարժում է, համոզմունք, ինչ-որ առումով նաև ցանկություն ձգտելու այնպիսի հասարակության, որտեղ բոլորն ունեն հավասար իրավունքներ ու հնարավորություններ անկախ սեռից։ Կա կարծրացած մտածողություն, որ ֆեմինիզմը պայքար է ընդդեմ տղամարդկանց. իրականում, ո՛չ։

Ուզում եմ նշել, որ Հայստանում ֆեմինիզմի արմատները բավականին էլ խորն են, որքան էլ, որ դա նկատելի չէ մերօրյա իրականությունում։

12-րդ դարում մենք արդեն ունեինք Մխիթար Գոշի կողմից կազմված Դատաստանգիրքը, որում նաև խոսվում էր այն մասին, որ կինն իրավունք ունի ամուսնալուծության, եթե բռնության է ենթարկվում տվյալ ընտանիքում. Մինչդեռ այդ դարաշրջանում, արտասահմանյան մի շարք երկրներում կինն իր կարծիքն արտայատելու իրավունք անգամ չուներ։

1918 թվականին Հայաստանն ուներ պառլամենտ, որտեղ կային երեք կին պատգամավորներ։ Կրկին ուզում եմ նշել, որ Եվրոպական մի շարք երկրներում, ինչպիսիք էին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ֆրանսյան, այդ ժամանակ կանայք անգամ քվեարկելու իրավունք չունեին։

Սակայն պետք է խոստովանել, որ փաստացի մեր երկրում երբևէ չենք կազմավորել ֆեմինիստական շարժում: Փոխարենը մենք ունենք անհատներ, ովքեր բարձրաձայնել են կանանց խնդիրների մասին իրենց ապրած ժամանակաշրջանում և որոշ ժամանակակից ֆեմինիստներ, ովքեր կանգնած են հասարակական կազմակերպությունների գլխին, որոնք զբաղվում են կանանց իրավունքներով և գենդերային հարցերով:

Մեր օրերում կանայք առնչվում են իրենց իրավունքների բազմաթիվ խախտումների հետ, ինչպես օրինակ` սեռական և ընտանեկան բռնությունը, գենդերային անհավասարությունը: Ֆեմինիստ հասարակական ակտիվիստները միավորել են իրենց ուժերը այդ խնդրիները լուծելու և գոյություն ունեցող կարծրատիպերը կոտրելու համար:

Ներկայումս իրավունքների պաշտպանության տեսակետից ամենահրատապ խնդիրներից մեկը ընտանեկան բռնության մասին օրենքի նախագծի ընդունումն է, որն առաջարկվել է «Կանանց իրավունքների կենտրոն» հկ-ի կողմից և ներկայացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Կոալիցիան արագորեն փորձեց ճնշում գործադրել իշխանությունների վրա օրենքն ընդունելու համար, բայց Ազգային Ժողովը մերժեց օրենքի ընդունումը: Այժմ հկ-ների ակտիվիստները շրջանառության մեջ են դրել օրենքն ընդունելու վերաբերյալ միջնորդությունը, քանզի ընտանեկան բռնության մասին օրենքը միայն կանանց խնդիրը չէ, այն համապետական նշանակություն ունի:

Անգիտակից տուժած

Յուրաքանչյուր արտակարգ իրավիճակում տուժածին արդյունավետ օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է պարզել, թե նա ինչ վնասվածքներ ունի եւ ինչ վիճակում է, այսինքն՝ անհրաժեշտ է կատարել տուժածի զննում: Այս համարում մենք կքննարկենք անգիտակից տուժածի զննումը եւ նրան օգնության ցուցաբերման քայլերը:
Տուժածին զննելիս առաջին հերթին պետք է ստուգել կենսական կարեւոր համակարգերի գործունեությունը: Այս զննումն անվանում ենք առաջնային, որի ժամանակ պարզվում են կյանքին անմիջական վտանգ սպառնացող իրավիճակները:


Մարդու մարմնի կենսագործունեության համար անհրաժեշտ է թթվածին: Թթվածնի անհրաժեշտ քանակի ապահովումն իրականացվում է նյարդային, շնչառական եւ սրտանոթային համակարգերի համատեղ գործունեության շնորհիվ: Եթե այս համակարգերի գործունեությունը լրջորեն խանգարվի, թթվածնի մատակարարումը կտրուկ կնվազի, իսկ դա կարճ ժամանակում կարող է հանգեցնել մահվան: Ելնելով սրանից՝ այս համակարգերն անվանում են կենսական կարեւոր:
Տուժածին զննելիս առաջին հերթին պետք է ստուգել կենսական կարեւոր համակարգերի գործունեությունը, այսինքն՝ գիտակցությունը, շնչուղիների անցանելիությունը եւ շնչառությունը, անոթազարկը եւ ուժեղ արյունահոսության առկայությունը:
Նախ անհրաժեշտ է հնարավորին չափ շուտ հայտնաբերել եւ դադարեցնել ուժեղ արյունահոսությունը: Ուժեղ արյունահոսության առկայությունը պարզելու համար ուշադիր զննեք տուժածին ոտքից գլուխ: Սովորաբար այն ակնհայտորեն երեւում է շիթով բխող արյան, գոյացած արյան լճակի տեսքով:
Այնուհետեւ ստուգեք տուժածի գիտակցությունը: Այդ նպատակով զգուշորեն բռնեք տուժածի ձեռքը, ցնցեք նրա ուսը: Խոսեք նրա հետ, տվեք պարզ հարցեր եւ հրահանգներ. «Դու ինձ լսո՞ւմ ես, եթե լսում ես, աչքերդ բացիր, ձեռքս սեղմիր, որեւէ նշան տուր»:
Եթե տուժածը ոչ մի կերպ չի արձագանքում, նշանակում է` նա գիտակցություն չունի:
Անգիտակից վիճակում տուժածի մկանները, այդ թվում նաեւ լեզուն, թուլանում են: Եթե տուժածը պառկած է մեջքի վրա, նրա լեզուն հետ է գնում դեպի ըմպան՝ փակելով շնչուղիները: Ժողովրդի մեջ ընդունված է այն կարծիքը, որ գիտակցությունը կորցրած տուժածի լեզուն կուլ է գնում: Եվ մարդիկ փորձում են տարբեր կերպ բացել տուժածի բերանը, լեզուն բռնել՝ վնասելով տուժածին: Մի՛ արեք նման բան: Կարելի ավելի հեշտ ու անվնաս օգնություն ցույց տալ:
Շնչուղիների բացում կատարելու համար ձեր մի ձեռքը դրեք տուժածի ճակատին, իսկ մյուս ձեռքով բռնելով կզակից՝ գլուխը զգուշությամբ հետ տարեք, կզակը բարձրացրեք: Այս գործողության շնորհիվ լեզուն ազատում է շնչուղիների մուտքը: Բութ մատը տեղադրեք ստորին շրթունքից ներքեւ եւ զգուշորեն բացեք տուժածի բերանը: Անհրաժեշտության դեպքում անձեռոցիկով կամ թաշկինակով մաքրեք տուժածի բերանում կուտակված լորձը, հեղուկները եւ այլն:
Անչափահասների դեպքում գլուխը պետք է ավելի քիչ հետ տանել, իսկ ծծկերների մոտ բարձրացնել միայն կզակը:
Շնչուղիները բացելուց հետո, առանց գլխի դիրքը փոխելու ստուգեք տուժածի շնչառությունը: Մոտեցրեք ձեր ականջը տուժածի բերանին, հայացքն ուղղեք նրա կրծքավանդակին եւ որովայնին: Փորձեք տեսնել, լսել եւ այտով զգալ շնչառությունը 5-10 վայրկյանի ընթացքում:
Տուժածի զննման մյուս քայլն անոթազարկի ստուգումն է: Անգիտակից տուժածի անոթազարկը նպատակահարմար է շոշափել քնային զարկերակի վրա: Անոթազարկը ստուգելու համար 2 կամ 3 մատները (բացի բութ մատից) պարանոցի ամենաբարձր կետից սահեցրեք կողք՝ պարանոցի կողմնային մասում գտնվող ակոսի մեջ:
Եթե մի կողմից անհնար է շոշափել անոթազարկը, փորձեք դա անել մյուս կողմից: Հիշե’ք, չի կարելի սեղմել 2 քնային զարկերակները միաժամանակ:
Ծծկեր երեխաների անոթազարկը ստուգում են գաղտունի վրա կամ բազկի միջին մասում, ներսի կողմից:

Եթե մարդ կորցրել է գիտակցությունը…

Գիտակցության կորուստը մարդու կյանքին սպառնացող վիճակ է: Դրա պատճառ կարող են լինել բազմաթիվ վնասվածքներ եւ հիվանդություններ, ինչպես օրինակ՝ սրտի աշխատանքի խանգարումները, գլխուղեղի վնասվածքները, հանկարծահաս հիվանդագին վիճակները:
Բացի այն, որ անգիտակից տուժածի բոլոր մկանները թուլանում են, եւ եթե նա մեջքի վրա է պառկած, լեզուն կարող է ետ գնալ ու փակել շնչուղիերը, նրա մոտ բացակայում են նաեւ կլլման ու հազի ռեֆլեքսները: Դրա հետեւանքով փսխման զանգվածները, արյունը կամ այլ հեղուկներ կարող են խցանել շնչուղիները, ինչը շնչառությունը դադարելու պատճառ կարող է լինել:
Գիտակցություն չունեցող, բայց շնչող տուժածին պետք է կողքի ապահովության դիրքի բերել: Պարզելով, որ մարդը չունի գիտակցություն, բայց շնչում է, առանց ժամանակ կորցնելու նրան շրջեք կողքի ապահովության դիրքի: Այն հնարավորություն է տալիս ապահովել շնչուղիների անցանելիությունը եւ բերանի խոռոչի պարունակության արտահոսքը: Այդ դիրքի բերելու համար տեղավորվեք տուժածի մարմնին մոտ, ձեր կողմի ձեռքը բացեք նրա մարմնի նկատմամբ մոտավորապես ուղիղ անկյան տակ եւ բռնելով նրա՝ ձեզնից հեռու կողմի ուսից ու կոնքից՝ տուժածին համաչափ շրջեք դեպի ձեզ՝ կողքի: Վերեւում հայտնված ոտքը ծալեք եւ դրեք մյուս ոտքին:
Տուժածի շնչուղիների անցանելիության ապահովման նպատակով՝ բռնեք նրա ճակատից եւ կզակից, հետո գլուխը զգուշությամբ հետ տարեք՝ միաժամանակ դեմքը շրջելով դեպի ներքեւ, եւ բացեք նրա բերանը: Շրջելուց հետո տուժածը պետք է հենված լինի ծալված ոտքի եւ ուսի վրա: Տարբերություն չկա, թե որ կողմի վրա դուք կշրջեք տուժածին: Սակայն, եթե տուժածը հղի կին է, ապա նրան պետք է շրջել ձախ կողմի վրա:
Տուժածի շնչուղիների անցանելիությունն ապահովելու համար գլուխը զգուշությամբ հետ տարեք՝ միաժամանակ դեմքը շրջելով դեպի ներքեւ: Բացեք նրա բերանը:
Կողքի ապահովության դիրքի բերելիս զգույշ եղեք, հատուկ ուշադրություն դարձրեք գլխին եւ պարանոցին: Հնարավորության դեպքում տուժածին շրջեք առնվազն 2 հոգով, որոնցից մեկը պետք է պահի գլուխը:
Կողքի ապահովության դիրքի բերելուց հետո՝ անհրաժեշտ է պահպանել տուժածի մարմնի նորմալ ջերմաստիճանը, որի համար կարելի է նրա վրա ծածկոց գցել։
Գիտակցության բացակայությունը լուրջ իրավիճակ է, եւ յուրաքանչյուր դեպքում պետք է ահազանգել շտապ օգնություն: Մինչեւ մասնագիտական օգնության ժամանումը վերահսկեք տուժածի վիճակը՝ պարբերաբար ստուգելով նրա անոթազարկը, շնչառությունը եւ գիտակցությունը:
Ինչպես արդեն ասվեց, անգիտակից տուժածի մոտ բացակայում են կլլման եւ հազի ռեֆլեքսները, այդ իսկ պատճառով չի կարելի անգիտակից տուժածին խմեցնել, կերակրել կամ նրա մոտ փսխում առաջացնել:
Անոթազարկը ստուգելով՝ դուք կարող եք գաղափար կազմել սրտի աշխատանքի մասին: Փորձեք հաշվել անոթազարկի հաճախականությունը: Նորմալ վիճակում անոթազարկի հաճախությունը րոպեում հետեւյալն է՝

Չափահաս՝ 60-85 զարկ
Անչափահաս՝ 80-110 զարկ
Ծծկեր՝ 120-140 զարկ

Շնչառությունը ստուգելու համար ձեռքը դրեք տուժածի որովայնին եւ հաշվեք շնչառական շարժումները: Նորմալ վիճակում անոթազարկի հաճախականությունը րոպեում հետեւյալն է՝

Չափահաս՝ 14-18 շնչառական շարժում
Անչափահաս՝ 20-25 շնչառական շարժում
Ծծկեր՝ 40-60 շնչառական շարժում

Շնչառության եւ սրտի աշխատանքի՝ նորմայից շեղումները խոսում են տուժածի վիճակի փոփոխության մասին: Եթե ժամանակի ընթացքում դրանք դանդաղում են կամ արագանում, դառնում անկանոն, ապա տուժածը կարճ ժամանակում կարող է ունենալ սրտի կամ շնչառության կանգ, եւ ընդհակառակը՝ վիճակը կարող է բարելավվել, անգամ գիտակցությունը վերականգնվել: Ուստի դրան պե՛տք է ուշադրություն դարձնել:
Վերահսկման տվյալները գրանցեք եւ առաջնային ու երկրորդային զննման տեղեկությունները հանձնեք ժամանող շտապ օգնության անձնակազմին:
Առաջնային զննում կատարելուց եւ անհրաժեշտության դեպքում համապատասխան անհապաղ օգնություն ցուցաբերելուց հետո պետք է կատարել երկրորդային զննում՝ հայտնաբերելու համար տուժածի կյանքին անմիջական չսպառնացող վնասվածքները եւ վիճակները: Երկրորդային զննման քայլերն ավելի մանրամասն կքննարկենք հաջորդ համարներում:
Այսպիսով, անգիտակից տուժածին օգնելու համար պետք է նրան շրջել կողքի դիրքի եւ անընդհատ վերահսկել նրա վիճակը, մինչեւ շտապ օգնության ժամանումը:

9-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ 01․02-05․02 2021Թ․ՀԱՍՏԱՏՈՒՆ ՄԱԳՆԻՍՆԵՐ։ՀՈՍԱՆՔԻ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԴԱՇՏԸ

Թեմատիկ հարցեր և խնդիրներ՝

  1. Ի՞նչ է նշանակում «մագնիս» բառը: Մագնիս բառը եկել է հնագույն քաղաք Փոքր Ասյայում, որի անունը Մագնեսյա է)
  2. Ո՞րն է բնական մագնիսը: մագնիսական երկաթաքարերը որը բերվել է Մագնեզյա քաղաքից։
  3. Ինչպե՞ս են ստանում արհեստական մագնիսներ:Պատրաստում են մագնիսական երկաթաքարերից, մագնիսակարծր նյութերից՝ պայտի, ձողի ձևով։ 
  4. Ի՞նչն են անվանում մագնիսական բևեռներ: դրական և բացասական։
  5. Ինչպե՞ս են փոխազդում մագնիսների բևեռները: միանման բեվեռները իրար վանում են բայց ոչմիանմանները իրար ձգում են։
  6. Ինչպե՞ս կարելի է մագնիսական սլաքի օգնությամբ որոշել մագնիսացած պողպատե
    ձողի բևեռները:
  1. Ինչի՞ ազդեցությամբ է կողմնացույցի սլաքը ուղղորդվում որոշակի ուղղությամբ: Ո՞ր կողմն է այն ցույց տալիս: Երկրի հյուսիսային աշխարհագրական բևեռի մոտ տեղակայված է հարավային մագնիսական բևեռը, իսկ հարավային աշխարհագրական բևեռի մոտ՝ հյուսիսային մագնիսական բևեռը։ Կողմնացույցի մագնիսական սլաքը փոքր, հաստատուն մագնիս է, որը կողմնացույցի հիմնական մասն է։
  2. Որտե՞ղ են կիրառվում մագնիսները: գործարաններում, դպրոցներում և շատ հաճախ տեխնիկաներում
  3. Ինչու՞ է բնության մեջ գոյություն ունեցող մագնիսական երկաթաքարը մագնիսացած լինում: Ի՞նչն է նրան մագնիսացրել:
  4. Ի՞նչն են անվանում մագնիսական դաշտ: Մագնիսական դաշտը ուժային դաշտ է, որը ազդում է շարժվող էլեկտրական լիցքերի և մարմինների վրա, որոնք, անկախ իրենց շարժման վիճակից, ունեն մագնիսական մոմենտ։ Մագնիսական դաշտը կարող է առաջանալ լիցքավորված մասնիկների հոսքով կամ ատոմում էլեկտրոնների մագնիսական մոմենտով։ 

Անհատական հետազոտական աշխատանք Սպիտակուցներ

Ուղղորդող   հարցերը`

Որո՞նք են  կենդանի  օրգանիզմի  հիմնական  տարրերը։

Կենսական տարրեր են կոչվում այն քիմիական տարրերի ատոմները որոնք առաջացնում են բարդ օրգանական նյութներ; Սպիտակուցներ, Նուկլեինաթթուներ: Ածխաջրեր: Ճարպեր: Վիտամիններ, գլյուկոզ, սախարոզ, օսլա, գլիգոկեն և այլն․․․․․․․․․։ կենսական տարրերը լինում են մակրոտարրեր որը վեց հատեն։ մակրոտարրեր; ածխածին C, ջրածին H, թթվածին O, ազոտ N, ֆոսֆոր P, ծծումբ S, միկրոտարրեր; երկաթ, մագնեզիում Mg, մանգան Mn, կալիում K, յոդ I, ցինկ Zn, պղինձ Cn ուլտրատարեր են համարվում; ոսկի Au, արծաթ Ag,

Ո՞րն է  կենդանի  օրգանիզմի  կառուցվածքային  միավորը

Կենդանի օրգանիզմի կառուցվածքային միավորը բջիջն է: Բջջի բաղադրությունը՝ 70-80% ջուր (անօրգանական), 10-20% սպիտակուցներ, 1-5% ճարպեր, 0.2-2% ածխաջրեր, 0,2-2% նուկլեինաթթուներ։

Ինչու՞  են  գիտնականներն ասում. «Կյանքը՝ սպիտակուցների գոյության ձևն  է»

Դրա համար են այդպես ասում որովհետև մեր շնչելը, ապրելը և այլը սպիտակուցներից է կախված։ մարսողական, նյութափոխանակությունը, մեր աճելը, մեր մտածելակերպը։

Որո՞նք են սպիտակուցների, ածխաջրերի, ճարպերի, նուկլեինաթթուների գործառույթները կենդանի օրգանիզմում

Սպիտակուցի հատկություններ – բնափոխում, ռեակցիոն ունակություն, կառուցողական ֆունկցիա, կատալիզային ֆունկցիա, փոխադրական ֆունկցիա, շարժողական ֆունկցիա։
Ածխաջրերի հատկություններ – կառուցողական ֆունկցիա, էներգիական ֆունկցիա։
Ճարպերի հատկություններ – կառուցողական ֆունկցիա, էներգիական ֆունկցիա։
Նուկլեինաթթուների հատկություններ – սպիտակուցների կառուցվածքի մասին տեղեկատվության պահպանում, հաջորդ սերունդներին փոխանցում, սպիտակուցի սինթեզի իրականացումը։

Ինչպիսի՞  օրգանական և  անօրգանական  նյութեր  կան  կենդանի  օրգանիզմում:

Օրգանական նյութեր՝ ճարպեր, գլյուկոզ, սախարոզ, սպիտակուցներ: Անօրգանական նյութեր՝ ջուր, կերակրի աղ, յոդ, աղաթթու, ածխաթթու գազ, թթվածին:

Բնակչության համեմատություն Հայաստան-Քուվեյթ

բնակչության հաշվիչ

Ըստ ցուցանիշների Քուվեյթը գտնվում է 129-րդ երկիրը և Հայաստանը 137-րդը։

countryPopulat.Yearly chg.Net chg.Density (P/K)Land Area (K)Fert. rateMed. AgeUrban Pop. %World share
Armenia2.963.2430.19%5.51210428.4701.83563%0.04%
Kuwait4.270.5711.51%63.48824017.8202.137N.A.0.05%

Հայաստանի բնակչությունն շատ արագ է աճել խորհրդային ժամանակաշրջանում. 1920-1991 ֊ին բնակչության թիվն ավելացել է 4,9 անգամ՝ հասնելով 3,57 մլն-ի։ Հայաստանում վերջին 20 տարիների ընթացքում ազգամիջյան հարաբերությունների սրման, ղարաբաղյան պատերազմի (1991-1994), երկրի տնտեսական շրջափակման, էներգետիկ, ճգնաժամի, ինչպես նաև Սպիտակի երկրաշարժի և արտագաղթի հետևանքով հանրապետության բնակչության թիվը նվազել է շուրջ 800 հազարով, որից 475,8 հազարը՝ 1992-1994-ին։

Ինչի համար եմ ուզում ընտրության գործունեությունը փոխել

Այսօր ուզում եմ հիմնավորել թէ ինչի համար եմ ուզում իմ ընտրության դասընթացը փոխել։
Սկզբում որ գնացի նախագծում և դիզայնի շատ ուրախ էի որ դիզայններ ենք անելու, համակարգիչով և այլն։ Բայց երբ որ գնացի դասընթացների տեսա որ ինձի այդ աշխատանքները դուր չեն գալի և ընդհանուր հավես չեին ինձ համար։ նախագծում և դիզայնի դասընթացներին ինչ որ ճեպանկարներ էինք անում և այլն և ինձ ընդհանրապես դուր չեն գալիս այդպիսի աշխատանքներ։
Հունվարյան ճամբարի ժամանակ ես ընտրել էի գինեգործություն և ինձ շատ դուր եկավ այդ դասընթացները և դրա համար ուզում եմ ընտրությունս նախագծում և դիզայնից փոխել գինեգործություն։



Սրանք աշխատանքներ էն որ նախագծում և դիզայնի ժամանակ կատարել եմ և ընկեր Հասմիկ ին շատ դուր են եկել։

Հունվարյան ճամբարի ամփոփում

Ուրեմն այսօր մենք ամփոփում ենք մեր հունվարյան ճամբարը որի տեվեց երեք շաբաթ։

Այս ընթացքում մենք աշխատանք էինք տանում մեր ընտրած ջոկատների հետ և այլ խմբերի հետ։

Իմ ընտրած ջոկատն էր գինեգործությունը։ Գինեգործության համար մենք բարձրանում էինք գինու դպրոց որի ղեկավարն էր ընկեր Արտակը։ Գինեգործության ժամանակ մենք աշխատանքներ ենք տարել խաղողների հետ։ Նրանց քամել, թողել և շշալցում ենք արել։ Ասեմ որ ընկեր Արտակը մեզ մի քանի գինու գործարաններ է տարել, Ոսկեվազ, Ալուրյա և այլ գինու գործարաններ որ կարող եկ ծանոթանալ իմ բլոգիս գինեգործության բաժինում։

Բացի գինեգործության այս երեք շաբաթվա մեջ զբաղվել եմ հայ֊իրանական նախագծին որի ղեկավարներին ընկեր Սոֆյան և ընկեր Դիանան։ Այս նախագծին կարող եկ ծանոթանալ մեր դպրոցի կայք էջում։

Ճամփորդություն դեպի Մաչանյանների գինու գործարան

Այսոր, Հունվարի 21֊ին մենք գինու դպրոցի կողմից գնացինք Ալուրյա գինու գործարան որի գտնվում եր Էջմիածին֊Վաղարշապատ քաղաքում։ Գործարանը ղեկավարում էին Մաչանյան եղբայրները որի Վան լճի մոտակա Ալուրյա գյուղից էին իրենց արմատրով։ մեզ ուղեկցում եր Սամվել Մաչանյանը որի շատ ջերմ և հավես ձեվով բացատրում եր ամեն ինչը իրենց գործարանի մասին։

Սա իրենց գինու շշի պիտակի դիզայնն էր։
Այստեղ բացատրում է որ ոնց է իրենց խցանների գործիքը աշխատում։
Սրանք ակն շշերը էին որ ուղարկում էին Ճապոնիա
Սա իրենց նկուղն էր որ իրենց տակառն էին պահպանում