Day: May 28, 2021

«Հովանոցը» Լեոնիդ Ենգիբարյան

Կարդացե՛ք ստեղծագործությունը և  կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

Մի փոքր լռելուց հետո աղջիկն ասաց.

— Բայց մենք տուն չունենք, որտե՞ղ ենք ապրելու:

Տղան ժպտաց ու պատասխանեց, որ ինքը հովանոց ունի, որ այն բոլորովին նոր է և կբացվի, եթե սեղմես կոճակը: Ասաց նաև, որ հովանոցը հիանալի տուն է՝ երկուսին շատ հարմար: Ճիշտ է, այդ տունը պատեր չունի, բայց դրա փոխարեն եթե ձեռքդ մեկնես, հեշտությամբ կարող ես իմանալ, թե ինչ եղանակ է դրսում: Տուն-հովանոցով կարելի է ճամփորդել, ունկնդրել անձրևին ու նաև…

Ու աղջիկը չհարցրեց նաև ի՞նչ: Աղջիկը պարզապես գնաց ուրիշի մոտ, որովհետև այդ ուրիշը հարմարավետ բնակարան ուներ, թեև հովանոց չկար նրանց տանը: Ինչների՞ն էր պետք: Մարդը երկու տան կարիք չունի:

Հիմա շատ տարիներ հետո, աղջիկը վերջապես հասկացել է, թե ինչ հրաշալի հովանոց է կորցրել: Դա մի փոքրիկ պարաշյուտ էր, որից բռնելով կարելի էր թռչել հատկապես անձրևոտ օրերին…

Եվ աղջիկն արդեն թախծում էր իր երեքսենյականոց բնակարանում, որովհետև որքան մեծ է բնակարանը, այնքան հեռու են իրարից այնտեղ ապրողները: Ու երբ անձրև է գալիս, աղջիկն ուզում է պատուհանից դուրս նետվել` հովանոցը գտնելու հույսով: Բայց մի՞թե 15-րդ հարկից կարող ես գտնել հենց քո հովանոցը: Եվ անգամ եթե կարողանաս գտնել, ի՞նչ իմանաս՝ աշխատո՞ւմ է արդյոք վերելակն այսօր, թե՞ ոչ…

ա)  Երկու համամեմատաբար ինքնուրույն մասերի բաժանե՛ք ստեղծագործությունըՎերնագրե՛ք այդ մասերից յուրաքանչյուրը՝ հիմնավորելով Ձեր ընտրած վերնագիրը:

1) Գնահատված կյանք

Աղջիկը գնահատումեր իր կյանքը և պատրաստեր որ իր սիրած տղայի հետ կյանքը ապրել և փորձություններից անցնել։ Նա գիտակցումեր բնակարան չունենալու պատճառը, և դրա համար տղան առաջարկումեր ժամանակավոր ապրելու համար հովանոցը։

2) Չգնահատված կյանք

Աղջիկը անտեսելով տղայի սերը ամուսնացավ մի այլ հարուստ տղայի հետ որի ուներ երեք սենյականոց բնակարան, բայց նա այդ մեծ բնակարանում երջանիկ չեր և մտածումեր որ եթե ապրեր հովհանում չեր ունենա շքեղ տուն բայց կունենար երջանկութուն տղայի կողքին։

բՈ՞րն է ստեղծագործության գաղափարըհեղինակի ասելիքըՀամաձա՞յն եք այդ գաղափարի հետՀիմնավորե՛ք:

Ըստ իս ստեղծագործության գաղափարն այն էր, որ պետք է նկատի ունենալ ուրիշների աջակցությունը և երբեք չպետք է անտեսել դա: Ես համաձայն եմ այս գաղափարի հետ, որովհետև երբեք չես իմանա՝ ինչ կլինի քեզ հետ ապագայում։ Պետք է գնահատել ուրիշների աջակցությունը: Եթե ինչ-որ իրավիճակում հայտնվես, երբ ունենաս օգնության կարիք, և հայտնվի այդ մեկը՝ ով պատրաստ է օգնել քեզ, երբեք չպետք է անտեսես և չգնահատես նրա աջակցությունը: