Day: May 5, 2021

Հայաստանի տնտեսություն

Հայաստանը գտնվում է Սև ծովի և Կասպից ծովի միջև, սահմանակից է հյուսիսից և արևելքից Վրաստանին և Ադրբեջանին, իսկ հարավից և արևմուտքից Իրանին և Թուրքիաին։

Համաձայն ֆորբս ամսագրի Հայաստանը 2011 թվականի տվյալներով աշխարհում երկրորդն է վատ տնտեսական ցուցանիշներով։

Անկախանալուց առաջ Հայաստանի տնտեսությունը հիմնականում արդյունաբերական էր՝ գերակա ուղղություններն էին, քիմիական արդյունաբերությունը, էլեկտրոնիկան, մեքենաշինությունը, կաոչուկի արտադրությունը, սննդաարդյունաբերությունը և տեքստիլը, այն խիստ կախված էր ներմուծվող հումքից։

Հայաստանի կառավարության համար օրակարգային է արդյունաբերական զարգացման քաղաքականության մշակումն ու հետևողական և արդյունավետ իրագործումը, որը միտված է տնտեսության արտահանելի հատվածի ընդլայնմանը։ Դեռևս խորհրդային տարիներին արդյունաբերության ոլորտը կարևորագույն դերակատարություն է ունեցել բնակչության զբաղվածության և եկամուտների ապահովման գործում։ Մինչդեռ ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանի տնտեսության արդյունաբերության ճյուղի կտրուկ անկում արձանագրվեց։

Չնայած արդյունաբերական արտադրանքի ծավալի աճին, այնուամենայնիվ, ոլորտում նկատելի դրական տեղաշարժեր չեն արձանագրվել։ Պատկերն առավել ակնհայտ է դառնում արդյունաբերության ոլորտի կառուցվածքի ուսումնասիրությունից։ Այսպես, նախորդ տարիների համեմատ ՀՀ արդյունաբերության կառուցվածքում մեծացել է հանքագործական արդյունաբերության տեսակարար կշիռը. 2016թ. հունվար-դեկտեմբեր տվյալներով մշակող արդյունաբերության կողմից ստեղծվում է արդյունաբերության ոլորտում ստեղծվող ավելացված արժեքի 61.9 տոկոսը, իսկ հանքագործական արդյունաբերության կողմից` 17.9 տոկոսը, այն դեպքում, երբ 1991-2001թթ. հանքագործական արդյունաբերության մասնաբաժինը չէր գերազանցում ՀՆԱ-ի 7 տոկոսը։

Խորհրդային Միության փլուզումից առաջ 1991 թ. գյուղատնտեսությունը նյութական արտադրության միայն 20% էր կազմում, իսկ զբաղվածությունը գյուղատնտեսության մեջ միայն 10%։ Հայաստանի հանքարդյունաբերությունն է կապար, ցինկ, ոսկի և պղինձ։

«Կտակ վասն գանձի» Վարդան Այգեկցի

Իմաստասէր ոմն աղքատ ունէր ծոյլ որդիս եւ ի ժամ մահուն կոչեաց զորդիսն եւ ասէ.

 – Ո՛վ որդեակք, բազում գանձ կայ պահեալ ի հարցն իմոց յայգին մեր, իսկ զտեղին ոչ ցուցանեմ ձեզ, այլ որ աշխատի ևւ խորագոյն փորէ, նա գտանէ զգանձն:

Եւ յետ մահուն հօրն, սկսան որդիքն ջանալ մեծաւ աշխատութեամբ եւ խորագոյն վարէին, եւ ամէն մէկ իւրն ջանայր, զի ինքն գտցէ զգանձն:

Եւ սկսաւ այգին աճիլ եւ զօրանալ եւ ետ բազում պտուղ եւ ելից զնոսա գանձիւ:

Փոխակերպում աշխարհաբար

Իմաստասեր աղքատ  մեկն ուներ ծույլ որդիներ և մահվան ժամանակ կանչեց որդիներին և ասեց.

 – Ո՛վ որդիներ, բազում գանձեր կա պահված իմ հայրերի կողմից մեր այգում, իսկ տեղը ցույց չեմ տալու, այլ ով որ աշխատի և խորագույն փորի, նա կգտնի գանձերը:

Եվ հոր մահվան օրվանից սկսած, սկսեցին որդիները ջանալ մեծ չարչարանքով և խորագույն վարել, և ամեն մեկն ինքն էր ջանում, որ ինքը գտնի գանձերը:

Եվ սկսեց այգին աճել և զորանալ և տվեց բազում պտուղ և լցրեց նրանց գանձով:

Բառարան

ոմն                    – մի մարդ, մեկը (ոմն աղքատ – մի աղքատ մարդ)
որդիս                – որդիներ
ի ժամ մահուն – մահվան ժամին
կոչեաց              – կանչեց
զորդիսն            – որդիներին
որդեակք           – որդյակներ
պահեալ            – պահված
ի հարցն իմոց   – իմ հայրերից, իմ հայրերի կողմից
յայգին                – այգում
զտեղին              – տեղը
ոչ ցուցանեմ      – ցույց չեմ տալիս
որ                                       – ով, ով որ
խորագոյն                         – ավելի խոր
փորէ                                  – այստեղ` փորի
գտանէ                               – այստեղ` կգտնի
յետ մահուան հօրն         – հոր մահվանից հետո
մեծաւ աշխատութեամբ – մեծ չարչարանքով
վարէին                              – վարում էին
իւր ջանայր                        – ինքն էր ջանում (ձգտում էր)
զի                                         – որ, որպեսզի
գտցէ                                    – գտնի, կգտնի, պիտի գտնի, գտնելու է
ետ                                        – տվեց
ելից                                      – լցրեց
զնոսա                                 – նրանց
գանձիւ                                – գանձով