Day: May 24, 2021

Դանիել վարուժան (անդաստան)

  • Ո՞վ է Դանիել Վարուժանը․
    Դանիել Վարուժանի իրական անունը եղել է Դանիել Չպուգքյարյան, ծնվել է 1884թ-ի ապրիլի 20-ին Բրգինք, Սեբաստիայի վիլայեթ, Օսմանյան կայսրությունում։ XX դարի արևմտահայ բանաստեղծ։ Դանիել Վարուժանի ստեղծագործության էությունը եղավ գեղեցկության, ուժի ու աշխատանքի փառաբանության տարերքը։ Վարուժանի կյանքը թեպետև ընդհատվեց երիտասարդ հասակում, բայց նա ստեղծեց հասարակական մեծ բովանդակության և գեղարվեստական կատարյալ ձևերի պոեզիա։ Նա հոգեկան մերձեցումներ ունեցավ համաշխարհային պոեզիայի խոշոր դեմքերի հետ՝ պահպանելով, սակայն, իր ստեղծագործության ազգային ոճն ու դրոշմը։ Խոսելով նաև վերածնության շրջանի իտալական և ֆլամանդական արվեստից կրած ազդեցության մասին՝ Վարուժանը միաժամանակ հատկապես ընդգծում է, որ իր վրձինը թաթախել է միայն հայրենի հողի «որդան կարմիրի» և «ծովածուփ արյան» մեջ։ Մահացել է 1915թ-ի օգոստոսի 26-ին Թուրքիայում։
  • Դանիել Վարուժան «Անդաստան»
    Արևելյան կողմն աշխարհի
    Խաղաղությո՜ւն թող ըլլա…
    Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
    Լայն երակին մեջ ակոսին.
    Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
    Օրհներգությո՜ւն թող ըլլա:

    Արևմտյան կողմն աշխարհի
    Բերրիությո՜ւն թող ըլլա…
    Ամեն աստղե ցող կայլակի,
    Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
    Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
    Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:

    Հյուսիսային կողմն աշխարհի
    Առատություն թող ըլլա…
    Ոսկի ծովուն մեջ ցորյանին
    Հավետ լողա թող գերանդին.
    Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
    Բերկրությո՜ւն թող ըլլա:

    Հարավային կողմն աշխարհի
    Պտղաբերում թող ըլլա…
    Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
    Հորդի գինին բաժակներուն.
    Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
    Սիրերգությո՜ւն թող ըլլա։
  • «Անդաստան» բանաստեղծության բառարան
    ակոս – Երկար գծաձև փոս հողի վերին շերտում, որ բացում է խոփը
    կոչնակ – Եկեղեցի հրավիրող կոչնազանգ
    կայլակ – Փոքրիկ կաթիլ, շիթ
  • «Անդաստան» բանաստեղծության փոխակերպումը գրաբարից աշխարհաբարի
    Արևելյան կողմն աշխարհի
    Խաղաղությո՜ւն թող լինի…
    Ո՛չ արյուններ, քրտինք հոսեն
    Լայն երակի մեջ ակոսին.
    Եվ երբ հնչի կոչնակն ամեն գյուղակի՝
    Օրհներգությո՜ւն թող լինի:

    Արևմտյան կողմն աշխարհի|
    Բերրիությո՜ւն թող լինի…
    Ամեն աստղից ցող կաթա,
    Ու ամեն հասկ ձուլի ոսկի.
    Եվ ոչխարներն երբ սարի վրա արածանեն՝
    Ծիլ ու ծաղի՜կ թող լինի:

    Հյուսիսային կողմն աշխարհի
    Առատություն թող լինի…
    Ցորենի ոսկի ծովի մեջ
    Թող հավետ լողա գերանդին.
    Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
    Բերկրությո՜ւն թող լինի:

    Հարավային կողմն աշխարհի
    Պտղաբերում թող լինի…
    Ծաղկի՜ մեղրը փեթակներում,
    Հորդի գինին բաժակներում.
    Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
    Սիրերգությո՜ւն թող լինի։

Համո Սահյան

-Ո՞վ է Համո Սահյանը
Համո Սահյանի իրական անունը եղել է Հմայակ Սահակի Գրիգորյան, ծնվել է 1914թ-ի ապրիլի 14-ին Լոր, Հայաստանում։ Եղել է հայ սովետական բանաստեղծ։ 1905թ-ին հայկական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1939 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1946 թվականից։

-Հետաքրքիր դեպք Սահյանի կյանքից
Համո Սահյանը զանգահարում է Սերո Խանզադյանին: Լսափողը վերցնում է Սերոյի որդին.
-Սերոն տա՞նն է…
-Չէ՛,- կտրուկ պատասխանում է որդին: Հետևում է Համոյի ստուգող հարցը.
-Ո՞վ ասաց…
-Ինքը,- լինում է պատասխանը:

-Ասույթներ Սահյանի մասին
Իմ ճանաչած բանաստեղծներից, ոչ մեկը այդքան կապված չեր հայրենիքի հետ,որքան  Համոն: …Նա ականջ է դնում հողին նույնքան ուշադիր,որքան զրուցակցին,նրան նայում է կենտրոնցած,ուժգնորեն,սիրող ու իմաստուն աչքերով,ինչպես կնայեր մոր դեմքին,աչքերին ու խոր կնճիռներին: Հայոց հողը բանաստեղծի մշտական,ամենալավ ու պաշտելի զրուցակիցն է, նրա բարձրագույն սերն ու հարստությունը… (Կայսին Կուլիև)

Համո Սահյանի պոեզիան շարունակում է սնել ընթերցողներին,ապաքինում է նրանց վիրավոր քայքայված նյարդներն ու հոգիները…  (Ռազմիկ Դավոյան)

-Համո Սահյան «Ամպրոպից հետո»
Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։
Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
Կակաչն ավելի կարմիր է լինում
Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։
Ամպրոպից հետո
Սարերն ավելի բարձր են երևում,
Խոր են երևում ձորերն ավելի,
Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։
Ծառերն ավելի խոնարհ են լինում
Ամպրոպից հետո,
Եվ հավքերը մեր գլխավերևում
Իրար կանչում են ավելի սրտով.
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…

-«Ամպրոպից հետո» բանաստեղծություն վերլուծություն
Այս բանաստեղծությունում ինչ որ դեպքեր են պատահում ամպրոպից հետո։ Բայց ըստ իս ամպրոպը այստեղ այն փոխաբերական իմաստով է օգտագործվել, որ մարդկանց դժվարությունների և տառապանքներին է անդրադառնում։ Այսինքն մարդիկ իրենց դժվարությունների և ցավերից հետո ավելին են ուժեղանում և հզորանում։