Day: May 12, 2021

Պատրաստվում ենք «Դեպի Սյունիք» ճամփորդությանը. Կոռնիձոր

Կոռնիձոր գյուղը գտնվում է Հայաստանի հանրապետության տարածքում, Սյունիքի մարզի հատվածում։ Հայ֊Ադրբեջանի սահմանում։

Պատմական Սյունիքի հնագույն բնակատեղերից է Կոռնիձոր գյուղը։ Գյուղը չորս անգամ անվանափոխվել է։ Ամենահին գյուղի անվանումը եղել է Խորեա (Խորանա) կամ Խորեայ, որի անվանումը մինչ այսօր պահպանվում է։ Դա իրենից ներկայացնում է մի կիրճ, որտեղ 80-100 մետր բարձրության վրա փռված են քարանձավներ, մոտ 40 հատ։ Քարանձավը միջին չափսի է, ամեն մի քարնձավում կարող են տեղավորվել 20-25 մարդ։

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, պտղաբուծությամբ, դաշտավարությամբ, խաղողագործությամբ, բանջարանոցային և կերային կուլտուրաների մշակությամբ։

Դարերի հետ. խոր-խոր ձորերում ապրել է Կոռնիձորը։ Դարերի հետ կնճիռներ են գոյացել նրա դեմքին, արցունք է կաթել նրա «աչքերից» ու բարձրացել խավարը։ Դարը փոխվել էր, եկել էր նորը և նրա շառաչն միախառնվել էր նաև Կոռնիձորի շունչը։ Գյուղը դարձել էր նոր կյանքի համար մարտնչողների ճամբար, որի մեջ կոփվում էր կոռնիձորցու պատիվն ու հպարտությունը։ 1941 թվականի հունիսի 22-ին սկսեց պատերազմը։ Պատերազմը սկսվեց գյուղի ոչ հետու, բայց լուրը շատ արագ հասավ գյուղի բնակիչներին։ Ռազմաճակատ գնացին և՛ կամավորներ, և՛ զինկոմիսարիատից եկածներ։ Դրանից հետո վերջացավ Կոռնիձորի խաղաղ կյանքը։ Պատերազմական տարիների ընթացքում միայն կոլտնտեսություը ռազմաջակատ էր ուղարկել 52000 տոննա հացահատիկ, 2800 ցենտներ միս, 350 ցենտներ բուրդ և 1 միլիոն 750 000 ռուբլի դրամ։