Day: May 6, 2021

Մայիսի 3-7 (Թեմա 23, Թեմա 24)

Թեմա 23. 1826-28թթռուսպարսկական պատերազմը ևարևելահայությունը
ա/ 1826-28թթ․ ռուս-պարսկական պատերազմը
բ/ Թուրքմենչայի պայմանագիրը /բանավոր, էջ 31-34/․

Թեմա 24. 1828-29թթռուսթուրքական պատերազմը ևարևմտահայությունը
ա/ 1828-29թթ. ռուս-թուրքական պատերազմը և արևմտահայությունը
բ/ Ադրիանապոլսի պայմանագիրը /բանավոր, էջ 39-42/.

Առաջադրանք

1 Ներկայացրե՛ք Թուրքմենչայի ևԱդրիանապոլսի պայմանագրերը։Փորձե՛ք գնահատել դրանք։
Թուրքմենչայի պայմանագիրը կնքվել է Ռուսաստանի և Պարսկաստանի միջև, 1828 թ-ի փետրվարի 10-ին: Պայմանագրով Արևելյան Հայաստանն ազատագրվել է պարսկական լծից և միացել Ռուսաստանին:  Ռուսաստանի կողմից ստորագրել է գլխավոր հրամանատար, գեներալ Իվան Պասկևիչը, Պարսկաստանի կողմից՝ թագաժառանգ Աբբաս Միրզան: Թուրքմենչայի պայմանագիրն ամրապնդել է Ռուսաստանի դիրքերն Այսրկովկասում, նպաստել ռուսական ազդեցության ուժեղացմանը Միջին Արևելքում և թուլացրել Անգլիայի դիրքերն Իրանում: Արևելյան Հայաստանը դարձել է հայ ժողովրդի ազգահավաքման և  գոյատևման հաստատուն և ապահով կենտրոն:Ռուս-պարսկական (1804-1813թթ.) պատերազմից հետո ստորագրված Գյուլիստանի պայմանագիր՝ Ռուսական կայսրության և Ղաջարական Պարսկաստանի միջև: Իրադարձությունը տեղի է ունեցել Արցախի Գյուլիստան գյուղում, 1813 թվականի հոկտեմբերի 12-ին: Գյուլիստանի հաշտության պայմանագիրով ամրագրվեց Արևելյան Վրաստանի միացումը Ռուսաստանին, որը կայացել էր դեռ 1801 թվականին, և կայսրությանն անցան նոր տարածքներ՝ ժամանակակից Դաղստանը, Ադրբեջանը և Արցախը: Իրանի Թուրքմենչայ գյուղում կնքված հաշտության պայմանագրով հաստատվեցին Գյուլիստանի պայմանագրի կետերը և առաջ եկան նոր ձեռքբերումներ։ Պայմանագիրը խաղաղություն բերեց Հարավային Կովկասում: Երկու երկրների վաճառականներին ազատ առևտրի իրավունք տրվեց։Պայմանագրերը գնահատում եմ դրական, քանի որ յուրաքանչյուր քայլ ի օգուտ է ժողովրդին:

Ապրիլի 26-30 (Թեմա 21, Թեմա 22)

Թեմա 21. Հայ ազատագրականպայքարի վերելքըԻսրայել Օրի.
ա/ Էջմիածնի 1677թ. ժողովը: Հակոբ Ջուղայեցի
բ/ Ի. Օրու գործունեությունը / 8-րդ դասարանի դասագիրք, էջ 8-10

Թեմա 22. Զինված պայքարըԱրցախում և Սյունիքում
ա/ Զինված պայքարը Արցախում
բ/ Զինված պայքարը Սյունիքում /8-րդ դասարանի դասագիրք, էջ 12-20

Առաջադրանք․

1. Ձեր կարծիքով՝ հայ գործիչները Հայաստանի ազատագրության հարցը պետք է կապեին Եվրոպայի՞, թե՞ Ռուսաստանի հետ: 
Եվրոպայում մենք չստացանք այն օգնությունը, որն անհրաժեշտ էր և մենք ակնկալում էինք, այդ պատճառով էլ գնացինք Ռուսաստան՝ ներկայացնելու ազատագրության ծրագիրը: Սակայն երբ մենք Ռուսատանին ներկայացրինք մեր ծրագրերը, Ռուսաստանն լինելով պատերազմի մեջ, հույս է տալիս մեզ, որ պատերազմի ավարտից հետո կաջակցի մեզ:Ես կարծում եմ, որ սխալ էր ազատագրական հարցը կապել Եվրոպայի կամ Ռուսաստանի հետ։

 2. Նկարագրե՛ք Հալիձորի ճակատամարտը։
1727թ.-ի մարտին թուրքերը պազզարեցին Հալիձորի բերդը:Որոշվում ենք անցնել հակահարձակման:Եվ այդ ժամանակ Մխիթարը և տեր Ավետիսը դիմում են զորքին՝ «Արիացե՛ք, մի՛ երկնչեք, հետևե՛ք մեզ: Եթե մոտ է մեր վախճանը, քաջաբար մեռնենք, որովհետև մեզ համար ավելի լավ է պարիսպներից դուրս արիությամբ մեռնել, քան այստեղ՝ մեր աչքի առաջ, տեսնել մեր ընտանիքների ու բարեկամների մահը»: Երեք հարյուր զինյալներ աննկատ դուրս գալով բերդից հանկարծակի հարվածում են թշնամուն հասցնելով մեծ կորուստներ:Նրանցից նաև խլում ենք մեզնից կողոպտված ունեցվածքը:Հետապնդելով թշնամուն նաև ազատագրում ենք Մեղրին:Այս հաղթանակներից հետո մեր մեջ վերածնվում է վստահությունը սեփական ուժերի նկատմամբ:

Առիւծ եւ աղուէս

Առիւծ մի կորիւն ծնաւ, եւ ժողովեցան կենդանիքն ի տես եւ յուրախութիւն: Գայ աղուէսն ի մէջ բազմամբոխին եւ մեծահանդիսիւ նախատեաց զառիւծն յատեանն բարձր ձայնիւ եւ անարգեաց, թէ`

 – Ա՞յդ է քո կարողութիւնդ, զի մի՛ կորիւն ծնանիս եւ ոչ բազում:

Պատասխանի ետ առիւծն հանդարտաբար եւ ասէ.

 – Այո՛, մի՛ կորիւն ծնանիմ, բայց առիւծ ծնանիմ եւ ոչ աղուէս քան զքեզ:

Բառարան

Ի տես եւ յուրախութիւն                 – տեսնելու և ուրախանալու

Գայ                                                     – գալիս է

ի մէջ բազմամբոխին                       – բազմամբոխի (հավաքվածների մեջ)

մեծահանդիսիւ                – այստեղ` հանդիսականների ներկայությամբ

զառիւծն                                             – առյուծին

ծնանիս                                               – ծնում ես

պատասխանի ետ                             – պատասխան տվեց, պատասխանեց

ասէ                                                      – ասում է

ծնանիմ                                               – ծնում եմ

Հարցեր և առաջադրանքներ

1.Ճիշտ կարդա այս բառերը.

Զքեզ, առիւծ, կորիւն, կարողութիւն, յուրախութիւն, յատեանն, գայ, աղուէս, նախատեաց, անարգեաց:

2.Այս բառերն ու բառակապակցություններն աշխարհաբար դարձրու.

Կենդանիքն – կենդանիները
Ծնաւ – ծնեց
ժողովեցան – հավաքվեցին
նախատեաց – նախատեց
անարգեաց – անարգեց
բարձր ձայնիւ – բարձր ձայնով
ոչ աղուէս քան զքեզ – ոչ աղվես քեզ պես

3.Գրաբար դարձրու առակի համառոտ փոխադրությունը.

Առյուծը մի կորյուն ծնեց, և աղվեսը նախատեց նրան (զնա), որ մի´ կորյուն է ծնում և ոչ բազում: Իսկ առյուծը պատասխանեց.
– Մի կորիւն եմ ծնում, բայց առիւծ:

Առիւծ մի կորիւն ծնաւ, եւ աղուէսն նախատեաց զառիւծն, որ զի մի՛ կորիւն ծնանալ եւ ոչ բազում:
– Մի՛ կորիւն ծնանիմ, բայց առիւծ:

4.Ի՞նչ է ցույց տալիս առակը:

Առակը ցույց է տալիս, որ ամեն ինչը չէ, որ քանակով որոշվում է նրա որակը։ Աղվեսը ծնում է բազմաթիվ ձագեր, սակայն նրանք չունեն նույն ուժը, հզորությունը, ինչն ունի առյուծի ձագը՝ կորիունը։

5.Նույն բովանդակությամբ մի պատմություն գրիր, որի հերոսները մարդիկ են:

Կային երկու հարեվաններ, նրանցից առաջինն ուներ հինգ երեխա, իսկ երկրորդը՝ ընդամենը մեկ։ Առաջին հարևանը միշտ ծաղրում էր երկրորդին, սակայն երկրորդը չէր ընկճվում այդ խոսքերից։ Երկրորդը իր ամբողջ օրը տրմադրում էր իր միակ որդուն, նա նրան դասիարակում էր, օգնում էր դասերը կատարել, և միասին ստեղծում էին բազմաթիվ արկածներ։ Առաջին հարևանը չէր հասցնում բոլոր երեխաներին օգնել դասերը կատարել, գնալ զբոսանքների և դաստիարակել․ նրա երեխաները մեծանում էին ինքնուրույն։
Անցնում են տարիներ։ Երկրորդի որդին հասել էր մեծ բարձունքների՝ դարձել էր հանրախանաչ բժիշկ, ուներ բարի համբավ և միշտ օգնում էր մարդկանց։ Առաջինի երեխաները ոչնչի չէին հասել, նրանք չունեին կարգին կրթություն և այդ պատճառով չէին կարողանում գտնել կարգին աշխատանք, չունեին մարդկանց հետ շփվելու էթիկա։
Երբ երկրորդի որդու գործերն ավելի են լավանում, նրանք տեղափոխվում են այլ բնակարան՝ ավելի լավը և ավելի հարմարավետ։ Տեղափոխվելու օրը երկու հարևանները հանդիպում են, և երկրորդն ասում է առաջինին․ «Իմ երեխան մեկն էր, բայց նրա հասած բարձունքներին քո հինգ երեխաները նույնիսկ միասին չկարողացան հասնել»։

9֊րդ դասարան առաջադրանք Ճառագայթաակտիվություն

1. Ո՞վ և ո՞ր թվականին է հայտնագործել ճառագայթաակտիվությունը։

Մարի Կյուրին 1896 թ

Անրի Բեկերելը 1986 թ

Պիեռ Կյուրին 1986 թ

Ոչ մեկը

2. Ատոմի միջուկում կան

Պրոտոններ և էլեկտրոններ

Էլեկտրոններ և նեյտրոններ

Դրական պրոտոններ և չեզոք նեյտրոններ

3. Նշված տարրերի ո՞ ր խումբն է ռադիոակտիվ։

ՈՒՐԱՆ,ԵՐԿԱԹ ՋՐԱԾԻՆ

Ուրան,ռադիում,երկաթ

Ուրան, ռադիում,թորիում

Ջրածին , պղինձ,ռադիում

4. Ռեզերֆորդի փորձում քանի՞մասի բաժանվեց ուրանի ճառագայթը և որո՞նք են դրանք

2 ալֆա և բետտա

3,ալֆա,բետտա և գամմա

4 ալֆա,բետտա,գամմա և թետտա

1 ալֆա

5. Ռադիոակտիվ ճառագայթներից ,ո՞րը վտանգավոր չի,քանի դեռ դրանք արձակող նյութերը չեն ընկել բաց վերքի մեջ:

ալֆան

բետտան

գամման

6. Ռադիոակտիվ ճառագայթներից,որը ունի ամենամեծ ներթափանցման հատկությունը։

Ալֆան

Բետտան

Գամման

7. Ռադիումը մոտավորապես միլիոն անգամ ավելի ռադիոակտիվ է ,քան ուրանը:

սխալ է

ճիշտ է

ռադիումը ռադիոակտիվ տարր չէ

8. Ինչպե՞ս է որոշվում ճառագայթման կլանված բաժնեչափը:

D=E/m

D= m/E

D= mE

E=mD

9. Նշեք սխալ պատասխանը:

Ալֆա ճառագայթումը անցնում է մաշկի շերտով և վտանգավոր է:

Ճառագայթահարումը բացասաբար է անդրադառնում ժառանգականության կոդի վրա:

Փոքր չափաբաժիններով ճառագայթահարումը կարող է նպաստել որոշ հիվանդությունների բուժման:

Կարճ ժամանակում ստացած 3-5 Գր ճառագայթման բաժնեչափը մահացու է:

10. Ո՞վ է հայտնագործել նեյտրոնը:

Էռնեստ Ռեզերֆորդը

Ջեյմս Չեդվիկը

Թոմսոնը

11. Ինչպե՞ս ենք որոշում միջուկի զանգվածային թիվը:

Z= A+N

A = Z-N

A = Z+ N

A = N-Z

12. Իզոտոպներ են կոչվում

այն քիմիական տարրերը ,որոնք ունեն նույն կարգաթիվը և նույն ատոմային զանգվածը:

այն քիմիական տարրերը ,որոնք ունեն նույն կարգաթիվը և տարբեր ատոմային զանգվածներ:

այն քիմիական տարրերը ,որոնք ունեն տարբեր կարգաթվեր և նույն ատոմային զանգվածը:

այն քիմիական տարրերը ,որոնք ունեն տարբեր կարգաթվեր և տարբեր ատոմային զանգվածներ:

13. Ատոմային ռումբի գործողության հիմքում

ընկած է կառավարելի շղթայական ռեակցիա

ընկած է կառավարելի միչուկային ռեակցիա

ընկած է անկառավարելի շղթայական ռեակցիա

ընկած է անկառավարելի քիմիական ռեակցիա

14. Ատոմային էներգիան արտադրվում է

ՀԷԿ-ում

ՀԷԿ-ում և ՋԷԿ- ում

ԱԷԿ-ում

ՋԷԿ-ում

15. Քանի՞պրոտոն կա լիթիումի ատոմի միջուկում: LI73

7

3

4

10

16. Քանի նեյտրոն կա լիթիումի ատոմի միջւկում: Li73

7

3

4

10