Day: December 24, 2020

Առաջին շրջանի ամփոփում

Շուտով կավարտվի 2020 թվականը, ժամանակն է ամփոփել առաջին ուսումնական տարին։ Այս ուսումնական տարին հեշտ չէր ոչ ոքի համար։ Սեպտեմբերի 15-ին, երբ սկսվեց ուս․ տարին սկզբում շատ դժվար էր, պետք է պահեինք հեռավորություն ընկերներից և ամբողջ օրը դիմակ կրեինք։ Երբ արդեն սկսեցինք հարմարվել, որ այդպես պետք է շարունակի ողջ տարվա ընթացքում, արդեն հարմարվում էինք, բայց․․․ Բայց սկսվեց պատերազմը՝ սեպտեմբերի 27-ին․․․ Դժվար էր այդ օրերին կենտրոնանալ կրթության վրա, բոլորս փորձում էինք մեր ուժերի սահմաններում նույնիսկ աննշան օգնությունը տրամադրել մեր զինվորներին։

Առաջին ուսումնական շրջանը տևեց ընդամենը չորս ամիս, և այդ չորս ամիսների ընթացքում ձեռք բերեցի նոր ընկերներ, ունեցա բազմաթիվ նոր ուսուցիչներ, որոնց հետ շատ հաճելի է աշխատելը։ Մասնակցեցի բազմաթիվ նախագծերի, կլոր սեղանների և մեդիա ուրբաթների։

Հայոց լեզու
Հայոց լեզվի դասընթացների ժամանակ կատարեցինք բազմաթիվ առաջադրանքներ, կրկնեցինք և շարունակում են կրկնել անցած տարիների սովորածը։ Բացի կրկնություններց սովորեցինք նոր բաներ։ Իմ հայոց լեզվի ուսուցչուհին տիկին Սոֆյան է, ում հետ աշխատելը շատ հաճելի է։ Նա շատ մանրակրկիտ բացարում է թեման և ամեն դժվարության դեպքում օգնում է։

Մաթեմատիկա (հանրահաշիվերկրաչափություն)
Մաթեմատիկան դասընթացների ժամանակ լուծեցինք բազմաթիվ խնդիրներ և վարժություններ դասավանդողի օգնությամբ։ Տարվա սկզբից մինչև նոյեմբեր մեզ մաթեմատիկա առարկան դասավանդել էր ընկեր Լիանան, ում հետ դասաժամերը շատ հետաքրքիր էր անցնում և անհամբերությամբ սպասում էինք մաթեմատիկայի դասաժամերին։ Դեկտեմբերից սկսած մեզ սկսեց դասավանդել ընկեր Երանոսյանը, ում հետ պետք է աշխատեինք առաջին անգամ։

Պատմություն
Պատմություն առարկան իմ ամենասիրելի առարկաներից մեկն է։ Պատմության դասաժամի ընթացքում ունեցել ենք բազմաթիվ քննարկումներ, պատմական իրադարձությունները համեմատել ենք այսօրվա Հայաստանի հետ։ Մեզ պատմություն առարկան դասավանդում է ընկեր Վարդանը, ով շատ լավ մասնագետ է և յուրաքանչյուր թեման շատ մանրակրկիտ ու հասկանալի բացատրում։ Ընկեր վարդանի հետ միասին նաև մասնակցել ենք քննարկումներին, որոնք նույնպես անցնում էին շատ հետաքրքիր։

Կենսաբանություն
Կենսաբանություն առարկան շատ եմ սիրում, որովհետև սովորում ենք, թե ինչպիսին է մարդկանց և կենդանիների կառուցվածքը, օրգանները։ Կենսաբանություն առարկան իմ մեջ սեր է առաջացրել դեպի բժշկություն և ապագայում ցանկանում եմ դառնալ բժշկուհի։ Մեզ կենսաբանություն դասավանդում է ընկեր Անուշը, ով բացի այն, որ շատ լավ մասնագետ է, նաև շատ լավ մարդ է և լավ ընկեր։

Ֆիզիկա
Ֆիզիկա առարկան մեզ դասավանդում է ընկեր Գոհարը, ում հետ շատ հաճելի են անցնում դասերը։

Ֆիմիա
Քիմիայի դասաժամերը շատ հետաքրքիր են անցնում, որովհետև դասերի ժամանակ կատարում ենք բազմաթիվ փորձեր, որոնց միջոցավ մեր գիտելիքներն ավելի են ամրապնդվել։ Քիմիայի դասավանդողը ընկեր Վեներան է, ով շատ լավ բացատրում է յուաքանչյուր թեմա։

Աշխարհագրություն
Աշխարհագրության ժամանակակ աշխատում ենք ինտենսիվ քարտեզներով, կազմում գծագրեր, որոնց միջոցավ ամրապնդում ենք մեր գիտելիքները։ Աշխարհագրւթյան դասավանդողը ընկեր Էմանուելն է, ով շատ լավ մասնագետ է և նրա հետ դասերն անցնում են շատ հետաքրքիր։

Անգլերեն
Անգլերենն իմ սիրելի առարկան է, դասերը շա՜տ հետաքրքիր են անցնում, շնորհիվ մեր ուսուցչուհու։ Անգլերենը մեզ դասավանդում է ընկեր Սերինեն, ով իմ ամենասիրելի ուսուցիչներից է, նա մեզ համար բացի ուսուցչուհի լինելուց, նաև շատ լավ ընկեր է։ Անգլերենի ժամանակ նաև կատարում ենք բազմաթիվ նախագծեր։

Ռուսերեն
Ռուսերենը նույնպես շատ եմ սիրում։ Դասերի ժամանակ մենք բացի քերականությունից, կարդում և քննարկում ենք բազմաթիվ պատմվածքներ։ Ռուսերենը դասավանդում է Ժաննա Ալբերովնան, ով շատ լավ մասնագետ է և լավ ուսուցչուհի։ Ռուսերենից ևս կատարում ենք նախագծային աշխատանքներ, ամենասիրելի աշխատանքս` <Героические сражения России>:

Իրավունք
Հասարակագիտությունը փորձում եմ որ աշխտանքները և նախագծերը կատարել։ Իրավունքի ժամանակ ծանոթանում ենք բազմաթիվ համաշխարհային կազմակերպությունների հետ։ Իրավունքը դասավանդում է ընկեր Աննան, ում հետ շատ հաճելի են անցնում դասերը։


Ինքնաստուգում

Առաջադրանքներ՝Հաստատեք կամ հերքեք  պնդումների  ճշմարտացիությունը  օքսիդների  վերաբերյալ.

  1. Թթվածին պարունակող  երկտարր  միացություններ են, որոնցում  թթվածնի  օքսիդացման  աստիճանը  -2  է:
  2. Բոլոր օքսիդները  ջրում  լուծելի  են:
  3. Բոլոր օքսիդները   փոխազդում  են  թթուների  հետ:
  4. Հիմնային օքսիդները, փոխազդելով  թթուների  հետ, առաջացնում  են  աղ  և  ջուր:
  5. Ըստ CaCO3  → CaO  +  CO ռեակցիայի հավասարման  ստացված  թթվային  օքսիդի  զանգվածը  ելային  աղի  զանգվածի  56 %- ն  է:
  6. Na2O, CO2, N2O5, CaO, SO3  օքսիդների  շարքում  գրված  է  երեք  հիմնային  օքսիդ:
  7. Գիտելիքի ինքնաստուգում՝ <Ջրածին; Թթվածին>>
1. –   Արտահայտություններից  ո՞րն  է  ճիշտ  ջրածին  տարրի  մասին.
          ա) ջրածինն  ամենաթեթև  գազն  է
          բ) ջրածինը  մտնում  է  թթուների  բաղադրության մեջ
          գ) ջրածինը  փոխազդում  է  թթվածնի  հետ
          դ) ջրածինն  աստղերի  մթնոլորտի  հիմնական  բաղադրամասն  է:
2. –   Լաբորատորիայում  ջրածին  կարելի է   ստանալ  որոշ  մետաղների  և  թթուների  փոխազդեցությունից: Գրեք  այդպիսի  ռեակցիայի  հավասարման   օրինակ….  
3. –Ինչպե՞ս  են  անվանում  երկու  ծավալ  ջրածնի  և  մեկ  ծավալ  թթվածնի    խառնուրդը.    1)   շմոլ  գազ                  2)     շառաչող  գազ                       3) թունավոր  գազ                  4)  ջրագազ                                                                                                           
 4. – ա)  Նշված  մետաղներից  ո՞րը  կփոխազդի  թթվի  հետ. առաջացնելով   ջրածին.
                1) Cu                    2) Ag           3) Al                     4) Hg
բ) Գրեք  այդ  մետաղի  և   աղաթթվի  հետ  քիմիական  ռեակցիայի  հավասարումը:
գ) նշեք  ռեակցիայի  տեսակը և կատարեք հաշվարկ` քանի՞ լիտր ջրածին կստացվի (ն.պ), եթե վերցրել են 5, 4 գրամ մետաղ։
5. –   Փակ  անոթում  պայթացրել  են  10գ ջրածն  և  16գ  թթվածին:        
ա) Ո՞ր գազն է մնացել պայթունից հետո.
  1. չի  մնացել                       
  2. թթվածին                       

  3. երկուսն  էլ  

  4. ջրածին   

բ) Գրել  ռեակցիայի  հավասարումը…..2 H2 + O2 => 2 H2O

գ) Քանի՞  գրամ  ջուր  կստացվի …..                           

6.- Ոˆր  միացության մեջ  է  թթվածնի պարունակությունը ամենամեծը,  պատասխանը  հիմնավորեք հաշվարկով.   1) H2O             2) CO2               3)  CuO               4) CaCO3   

7.- Ի՞նչ օքսիդացման աատիճաններ կարող է ցուցաբերել թթվածինը միացություններում.1) 0, +1, -1
2) -2, -1, 0
3)  +1, 0, -1
4) -2, 0, +2
8.-Հետևյալ արտահայտություններից ո՞րն է վերաբերում թթվածին պարզ նյութին.
ա) թթվածինը մարդու օրգանիզմի հիմնական տարրերից է
բ)  մեկ լիտր ջրում լուծվում է 30 մլ թթվածինը 20 աստիճանում
գ) ջրի զանգվածի 88,9%-ը թթվածինն  է
դ)սպիտակուցի բաղադրության մեջ մտնում են հիմնականում ածխածին, թթվածին,   ազոտ, ջրածին տարրերը
ե) թթվածին  է ստացվում ֆոտոսինթեզի ժամանակ
զ) կենդանիները շնչում են թթվածին
1) ա բ գ
2) բ ե զ
3) գ դ ե
4)ա ե զ
9.- Գրեք ներքոբերյալ անօրգանական շղթաների ռեակցիաների հավասարումները, հավասարեցրեք և նշեք  ռեակցիայի  տեսակը.
ա) Մետաղ-հիմնային օքսիդ-հիմք-աղ` CaCaO Ca(OH)2  CaCl2
բ) Ոչ մետաղ թթվային օքսիդ թթուաղ`PP2O5H3PO4 Na3PO4