Day: December 12, 2020

Վիլյամ Սարոյան «Պատերազմ է հայտարարվել»

Պատերազմ է հայտարարվել:Վիլյամ Սարոյան

Վիլյամ Սարոյանի «Պատերազմ է հայտարարվել» պատմվածքը շատ գեղեցիկ գործ է։ Առաջին հայացքից այն պարզապես հեքիաթի է նման, բայց պետք է հասկանալ, թե ինչու է սափրիչը բարկանում այն մարդկանց վրա, ովքեր ասում են, որ պատերազմ է սկսվել։ Սափրիչը տղային՝ ով անընդհատ հայտարարում էր պատերազմի մասին, հիմար էր համարում, որովհետև ոչ թե չէր հավատում նրա խոսքերին, այլ չէր ուզում հավատալ, որ նորից սկվել է ջարդեր, որ նորից լսելու է զոհված մարդկանց անուններ։ Նա չի հավատու, որովհետև ուզում է խաղաղ ապրել։ Պատմվածքում նաև նշանավոր էր գրողի դերը, ով հասկացավ, որ սափրիչը ունի ինչ-որ մեկի հետ խոսելու կարիք, հասկացավ, որ նա ինչ-որ բան է ուզում ասել, բայց ոչ ոք չկա, որին նա կարող է հայտնել իր կարծիքը․․․
Ես շատ հավանեցի պատմվածքը։ Վիլյամ Սարոյանի պատմվածքները միշտ հաճույքով եմ կարթացել, որովհետև նա ունի գրչի յուրահատուկ ձև, որը ես շատ եմ հավանւում։

Վերաբերականներ

  1. Հաստատական՝ իհարկե, անկասկած, այո, անշուշտ, անպատճառ, անպայման, իսկապես
  2. Ժխտական՝ ոչ, չէ
  3. Զգացական՝ բարեբախտաբար, ցավոք, երանի, դժբախտաբար
  4. Սաստկական՝ նույնիսկ, մանավանդ, անգամ
  5. Երկբայական՝ ասես, արդյոք, գուցե, դժվար թե, թերևս, միգուցե
  6. Ցուցական՝ ահա, ահավասիկ, ա՛յ
  7. Զիջական՝ թեկուզ, այնուամենայնիվ, իմիջիայլոց, ինչ որ է, ի դեպ
  8. Կամային՝ ապա, հապա, արի, դե

Երեկույթը պետք է տեղի ունենա երկու օրից, Անին հրավիրեց նաև Աննային, բայց ցավոք Աննան այդ օրը զբաղված էր և չէր կարող գալ։ Անին շատ էր ուզում, որ Աննան անպայման ներկա գտնվի երեկույթին։ Իմիջիայլոց Աննան Անիի ամենամոտ ընկերուհին է և գուցե Անին հետաձգի միջոցառումը, որպիսի ընկերուհին անպայման ներկա լինի։ Բարեբախտաբար Աննան կարողացավ այդ օրը ազատ ժամանակ գտնել և ներկայանալ երեկույթին։ Ահա և եկավ Անիի համար երկար սպասված օրը, Աննան նույնպես եկել էր և Անին շատ լավ ժամանակ անցկացրեց ընկերների հետ միասին։

  1. Ես անպայման կգամ քո կազմակերպած միջոցառմանը։
  2. Ո՛չ, քո պատասխանը սխալ է։
  3. Երանի մենք ևս հնարավորություն ունենաինք մասնակցել այդ միջոցառմանը։
  4. Նույնիսկ եթե դու սխալվես ես կլինեմ քո կողքին։
  5. Միգուցե դու ինձ չես հավատում, բայց ես անհանգստանում եմ քեզ համար։
  6. Ահա և մեր երեկույթի ամենասպասված հյուրը եկավ։
  7. Չնայած դու ինձ խաբեցիր, այնուամենայնիվ ես կօգնեմ քեզ։
  8. Եթե դու խախտես օրենքը, ապա պետք է պատժի ենթարկվես։

Բառագիտություն, բառակազմություն

կարկուտծանրոցկարկտաբեր
ճարպագունդշղթայազերծգնդասեղ
արևմուտքմտաբերելարևազօծ
խնկածաղիկասեղնագործծաղկաշղթա
մարդկայինօծանելիքծանրակշիռ
գերակշռելհրաշամանուկմանկամարդ
աչալուրջելնելթուլամորթ
շքահանդեսվեհապանծլրջմիտ
իջվածքբարիբարեկարգ
կարգավորումբեռվեհաշուք
մորթազերծմտավորականելևեջ
կրավորականթույլբեռնակիր
նախուշագնացնախադեպ
ապհասարակարգապուշ
ստորձայնափողստորակարգ
գերհանրամատչելիգերձայն
մակդիպվածմակբայ
ընդբայականընդհանուր
խոտաճարականտառծխախոտ
սղաճդրածոսղագիր
եռակողմկուսակալկողմնակալ
ունկնսրբագրելունկնդիր
թվականամսավերջամսաթիվ
հատիչծուխանտառահատ
գովաբանել-ունգովեստ
աճուրդաճուկ
դաշտավայր-ուհիվայրի
տարեվերջ-ույթվերջույթ
կայսերապաշտ-եստկայսերուհի
մտախոհ-ուկխոհուն

Առաջադրանք

1․ Բառակապակցության իմաստն արտահայտիր մեկ բառով:
Գիտական ենթադրություն- վարկած
թագավորական աթոռ — գահ
քաղաքամերձ բնակավայր — գյուղ
վատ լուր հաղորդող – գուզկան
լուսնի մանգաղ — մահիկ
հայրենիքից արտաքսված — վտարանդի
ձիերի խումբ –  երամակ
հաճելի հոտ — բույր

2․ Փակագծերում տրվածներից ընտրիր փոխաբերական իմաստ ունեցող բառը;
Բնակատեղին հետզհետե ընկղմվեց (սև, գիշերային, ամենակուլ) խավարի մեջ:
Ձորի վրա ծիծեռնակի (կիսաքանդ, տխուր, թափուր) բույնն էր կախվել անպաշտպան:
(Տխուր, թխպոտ, ամպամած) երկնքից անձրևն էր մաղում շիկացած հողին:
Դու եկար սպիտակ շորերով, երբ (ձմռան, ցուրտ, վշտահար) երեկոն էր իմ սրտում:
Կանաչների միջով հևասպառ հոսում էր (լեռնային, վրդովված, վճիտ) գետակը:

3․ Երկու շարքից առանձնացնել դարձվածքն  ու նրա բացատրությունը:

Ա Ականջին օղ անել-մտապահել

ահը սիրտն ընկնել-երկյուղել

անվանը մուր քսել-անարգե

անդանակ մորթել- տանջել

առյուծ կտրել-խիզախանալ

բռունցք թափ տալ-սպառնալ

արձան կտրել-քարանալ

բախտը ժպտալ-հաջողվել

բառերը քամուն տալ-շատախոսել

բերանը բաց մնալ-անարգել

Բ Շատախոսել, հաջողվել, տանջել, մտապահել, հիանալ, քարանալ, սպառնալ, երկյուղել, խիզախանալ, անարգել:

4․ Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով՝ ստացիր նոր բառեր:

Բարձրագագաթ — քառագագաթ
քաղցրաձայն —քաղցրավենիք
վսեմաշուք- շքաշուք
տիրակալ- տիրանալ
վճռաբեկ- վճռական
սառնաղբյուր- սառնորակ
վարկանիշ- նշանակել
դալկադեմ- դիմապակի
ցատկահարթակ- ցատկոտել
հոռետես- տեսողական

16.11.2020

1. Լրացրու տեքստում բաց թողած տառերը և կետադրիր։

Համերգը մոտենում էր վախճանին, իսկ Փափազյանը շարունակում էր սառնասիրտ ու ամբարտավան ոճով՝ կարծես արհամարհելով հանդիսականներին։ Հայտարարվեց վերջին համարը՝ մենախոսություն «Մակբեթ» ողբերգությունից։ Երկու խոսք էլ չէր ասել, և մեկ էլ ամբողջ դահլիճը լարվեց ու շունչը պահած, ակնապիշ նայում էր դերասանին։ Նրա մի այտը քարացավ, իսկ մյուսը ջղային ցնցվում էր։ Մկանները ջղագռգիռ դողում էին, իսկ աչքը կարծես ծռվել էր, և ահա, ուր որ է դուրս պիտի պոռթկար ակնակապիճից։ Տանջալուկ մի ոճրագործ էր մեր աչքի առաջ։

Երկու մարդ կռվում էին Փափազյանի մեջ, ու հաղթեց անօրեն ոճրագործը։ Երբ նա բարձրացրեց աջ ձեռքը երևակայական դաշույնը բռնած մարդիկ տեսան այդ դաշույնը։ Այո՛, տեսան։ Ու թեև գիտեի՝ նրա ձեռքին ոչինչ չկար, ոչ ոք ինձ չէր կարող համոզել, թե նրա ձեռքին այդ պահին լույսի տակ փայլող դաշույն չտեսա։

2. Դուրս գրիր քեզ առաջին անգամ հանդիպած բառերը, գտիր դրանց բացատրությունները։

Ակնապիշ- ուշադիր, անթարթ
ակնակապիճ- ակնաբույն

 3. Վանկատիր և գրիր, թե քանի բաց և քանի փակ վանկ ունեն  հանդիսական, հայտարարվեց, մենախոսություն, երևակայական  բառերը։

 Հան+դի+սա+կան – երկու բաց, երկու փակ
հայ+տա+րար+վեց – մեկ բաց, երեք փակ
մե+նա+խո+սու+թյուն – երեք բաց, երկու փակ
ե+րե+վա+կա+յա+կան – հինգ բաց, մեկ փակ

4. Տեքստից գտիր հնչյունափոխված 3 բառ, վերականգնիր անհնչյունափոխ ձևը։

Հանդիսականներ- հանդես
Կռվում-կռիվ
Ջղային- ջիղ


5. Տեքստում գտիր ավարտ, բառ, թուշ, շեղվել, հանցագործ բառերի հոմանիշները։

Ավարտ- վախճան

Բառ- խոսք

Թուշ- այտ

Շեղվել- ծռվել

Հանցագործ- ոճրագործ

6. Բառակազմական վերլուծության ենթարկիր ենթադրություն, սառնասիրտ, հանդիսական, վերջին, մենախոսություն, տնտես բառերը։

Ենթադրություն- ենթ+ա+դիր+ություն
սառնասիրտ- սառն+ա+սիրտ
հանդիսական- հանդես+ական
վերջին- վերջ+ին
մենախոսություն- մեն+ա+խոս+ություն
տնտես- տուն+տես

7. Տրված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։

Մոտենում էր – բայ, անկատար անցյալ, երրորդ դեմք, եզակի թիվ

Իսկ – համադասական շաղկապ

Կարծես – երկբայական վերաբերական

Հանդիսականներին – գոյական, հոգնակի թիվ, տրական հոլով

Հայտարարվեց – բայ, անցյալ կատարյալ, երրորդ դեմք, եզակի թիվ

Վերջին – ածական, որակական ածական

Ողբերգությունից – գոյական, բացառական հոլով, եզակի թիվ

Չէր ասել – բայ, անցյալ վաղակատար, ժխտական, երրորդ դեմք, եզակի թիվ

Ամբողջ – որոշյալ դերանուն

Շունչը – գույական, հայցական հոլով, եզակի թիվ

Պահած – բայ, հարակատար

Ակնապիշ – ձևի մակբայ

Դերասանին – գոյական, երրորդ դեմք, եզակի թիվ, տրական հոլով

Մյուս – ցուցական դերանուն

Ահա – ժամանակի մակբայ

Պիտի պոռթկար – բայ, երրորդ դեմք, եզակի թիվ, չեզոք

Մեր – անձնակն դերանուն, առաջին դեմք, հոգնակի թիվ

Առաջ – տեղի մակբայ

Երկու – թվական, քանակական թվական

Մեջ – կապ

Երբ – ժամանակի մակբայ

Աջ – ածական, հարաբերական

Երևակայական –ածական, որակական ածական

Այո – հաստատական վերաբերական

Ոչինչ – ժխտական դերանուն

Ոչ ոք – ժխտական դերանուն

Համոզել – բայ, ուղղական հոլով

Տակ – կապ

Փայլող – բայ, չեզոք, պարզ

Առաջադրանք․ 23․30

1. Բաց թողնված տառերը լրացրու՛։

          Մարդուն իր ամբողջ կյանքում ուղեկցում է ձայնը: Մարդը բացարձակ լռության    պայմաններում վատ է զգում. նրան պատում է  երկյուղի ու անհարմարության զգացում: Բացարձակ լռությունը խաթարում է մարդու նյարդային համակարգն այնպես, ինչպես և անվերջ աղմուկը: Որոտը, հրաբուխների ձայնը, ծովային մրրիկները և այլ աղմուկներ անհանգստացնում են մարդուն: Կան բնական աղմուկներ էլ, ինչպես թռչունների դայլայլը, աղբյուրների կարկաչյունը, ծովի ալիքների համընթաց ճողփյունը, հաճելի են մարդկանց համար, բարերար են ներգործում նրանց նյարդային համակարգի վրա: Տհաճ աղմուկը քայքայում է մարդու առոզջությունը: Աղմուկի հետ են կապվում լսողության կորուստը, նյարդահոգեկան հիվանդությունների աճը, ֆիզիկական և մտավոր ընդունակությունների նվազումը:

2. Ո՞ր բառը մյուսների հետ ընդհանուր արմատ չունի։
Սկեսրայր
Քաջայր
Քարայր
Ազնվայր
Այրուձի

3. Տրված բառերում գտիր հնչյունափոխված արմատները
:

Գետնաքարշ-գետին
գիտնական-գետ
հնձվոր-հունձ
խուսափել-խույս
քննարկել-քնին
լսափող-լիս
նստարան-նիստ
լրջախոհ-լուրջ
ուղեկից-ուղի
շրջադարձ-շուրջ
կավճոտ-կավիճ
սուզանավ-սույզ
չվացուցակ-չու
իշայծյամ-էշ
պտուտակ-պտույտ

4. Շարքի բառերում ընդգծիր նախածանցներն ու վերջածանցները:

Տհաճ, խանդոտ, մայիսյան, վարք, փորձանք, հաճելի, զսպանակ, բանվոր, պարագլուխ, մականուն, թվական, բուրավետ, մեղք, վայրենի, փոխարքա, հոգյակ, ծնունդ, հավելված, ներամփոփ, ելույթ, գերադաս:

5․ Բ շարքից գտի՛ր Ա շարքի դարձվածքների  հոմանիշ բացատրությունը։

ոտ ու ձեռից ընկնել- ծերանալ
ուղտի ականջում քնած- դինջ
լուն ուղտ դարձնել- փոքր մի բան ուռճացնել
կրիայի քայլերով- դանդաղ
անկողին ընկնել- հիվանդանալ
գլուխ գլխի տալ- միասին մտածել
խելքի ծով- խելացի

6. Գտի՛ր հոմանիշները։

Շիշ- սրվակ
սայր- ոստ
շիրիմաքար- տապան
շեմք- սեմ
նյարդ- ջիղ
շիվ- շեղբ

7. Կազմի՛ր նախադասություններ տրված համանուններով։

Խնամի, ներկեր,  աղաց,  ավելի:

Մենք անհամբեր սպասում էինք, թե երբ ենք տեսնելու մեր խնամիներին։
Ես մնացել էի տանը, որպեսզի խնամեմ հիվանդ տատիկիս։

Ես գնեցի տարբեր գույնի ներկեր։
Ես ներկեցի իմ սենյակի պատերը վարդագույն։

Տատիկս ցորենը տարել էր աղաց, որպեսզի աղար։
Մայրիկս աղաց ամբողջ միսը։

Ավելի պոչը կոտրվել էր։
Անիի պայուսակն ավելի մեծ է, քան Աննայինը։

8. Բառակապակցությունները դարձրո՛ւ բարդ բառեր։

Դառը համ ունեցող- դառնահամ
ալիքներով ծփացող- ալեծուփ
ինքն իրեն մոռացած- ինքնամոռաց
մտքերի մեջ մոլորված- մտամոլոր
ոսկուց ձուլված- ոսկեձուլ
կյանքը սիրող- կենսասեր

9. Նախադասության մեջ տեղադրի՛ր տրված բառերը՝ համապատասխան փոփոխություններ  անելով:

Գերանը  վաղուց նկատվել՝  դեռ  անցյալ գարնան հաճախադեպ  տեղատարափ անձրևի ժամանակ,  գուցե և  ավելի առաջ, բայց  պապը նոր միայն տեղաշարժվեց:

(անձրև, նկատել, գարուն, տեղաշարժել)

Այդ հոգեհարազատ,  փոքր ինչ    տխրալի մեղեդին  թախիծով  պարուրեց  մարտը՝  դաժան   զինվորական   կարծրացած  հոգին և   մոռացավ   նրան:

(տխրել,  մոռանալ,  զինվորական, մարտ)

10․ Տեղադրի՛ր բաց թողնված տառերը։

Վայրէջք, ակնթարթ, ճգնավոր,  անօրեն,  արդուզարդ,  անէական,  կտրիճ,  սրբություն,  օրեցօր,  պախուրց,  ուխտապան, ուղտավոր:

Բայի սեռ

Սեռի կարգը բայի միջոցով ցույց է տալիս քերականական ենթակայի և
խնդրի հարաբերությունը։ Ըստ քերականական ենթակայի և խնդրի առնչության՝
ամեն մի գործողություն կատարվում է երեք հարաբերությամբ. ենթական անմիջականորեն ազդում է որևէ առարկայի վրա, ենթական ինքն է կրում գործողությունն իր վրա, ենթական ո՛չ ազդում է այլ առարկայի վրա, ո՛չ էլ ինքն է կրում մեկ
այլ առարկայի գործողությունը։ Օրինակ՝ Անձրևը թրջեց հողը նախադասության մեջ
հողը այն առարկան է (խնդիրը), որն իր վրա է կրում անձրևը ենթակայի գործողությունը։ Հողը թրջվեց անձրևից նախադասության մեջ հողը ենթական իր վրա է կրում
անձրևի (խնդրի) գործողությունը։ Իսկ Երեխան քայլում է բակում նախադասության
մեջ ո՛չ երեխան ենթական է իր վրա կրում գործողությունը, ո՛չ էլ ինքն է անմիջականորեն, ուղղակիորեն ազդում մեկ այլ առարկայի (խնդրի) վրա։ Ըստ այդմ՝ առանձնացվում է բայի երեք սեռ՝ ներգործական, կրավորական և չեզոք։
Ներգործական սեռի բայերն արտահայտում են այնպիսի գործողություն, որով
ենթական ուղղակիորեն ազդում է որևէ առարկայի վրա. այս բայերը պահանջում
են ուղիղ խնդիր լրացում (որն արտահայտում է կրող առարկան), օրինակ՝
Այգեպանը ջրեց այգին։ Երեխան տուն նկարեց։
Կրավորական սեռի բայերն արտահայտում են այնպիսի գործողություն, որը
մեկ այլ առարկայից անցնում է ենթակային. Այս բայերը պահանջում են ներգործող խնդիր լրացում (որն արտահայտում է, թե ում կողմից կամ ինչից է գործողությունն անցնում ենթակային), օրինակ՝ Կամուրջը քանդվեց հեղեղից։ Աշակերտը գնահատվեց ուսուցչի կողմից։ ։
Չեզոք սեռի բայերը ցույց են տալիս այնպիսի գործողություն, որով ո՛չ ենթական է ազդում մեկ այլ առարկայի վրա, ո՛չ էլ ինքն է կրում մեկ այլ առարկայից։
Այսինքն՝ այս բայերը ուղիղ կամ ներգործող խնդիր լրացում չեն ստանում,
օրինակ՝ Նա զբոսնում էր պուրակում։ Ես հիացա նկարով։
Կրավորական բայերը կազմվում են ներգործականներից -վ- ածանցով, ինչպես՝
գրել-գրվել, կառուցել-կառուցվել, ուսումնասիրել-ուսումնասիրվել։ Այսինքն՝ ներգործական բայերի կազմում չկա –վ- ածանցը, իսկ կրավորականների կազմում նրա առկայությունը պարտադիր է։ Չեզոք սեռի բայերի մեջ –վ- ածանցը կարող է լինել կամ
չլինել, այսինքն՝ չեզոք բայերը ձևով նման են կա՛մ ներգործականներին, կա՛մ կրավորականներին։ Չեզոք սեռի հետևյալ բայերը –վ- ածանցը չունեն՝ զբոսնել, բնակվել,
ուրախանալ, բարկանալ, տխրել, հիանալ, երազել և այլն։

Գործնական աշխատանք

1. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ այն բայը, որը կրավորական ածանց չունի։
1. կոտրվել, գրվել, ծարավել, հաղորդվել
2. սոսնձվել, սեղմվել, ներկվել, գրավել
3. խորովել, վաճառվել, գնահատվել, կրճատվել
4. շարվել, տպագրվել, բղավել, մթերվել
5. գլորվել, գովել, ձևավորվել, միավորվել

2։ Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ նշված սեռի բայը։
1. ներգործական – նիրհել, ցատկել, նկարել, ձգտել
2. ներգործական – խարխափել, բաշխել, զբոսնել, հիանալ
3. ներգործական – սայթաքել, մրսել, շտապել, ստուգել
4. չեզոք – զարդարել, նախորդել, շաղախել, ձուլել
5. չեզոք – ընդգծել, փոփոխել, կուտակել, փայլել
6. չեզոք – ուղղել, թողարկել, ցատկել, հղկել
6. կրավորական – գրավել, սղոցվել, բղավել, խռովել
7. կրավորական – վրդովել, նզովել, հոլովել, վաճառվել
8. կրավորական – կռավել, բովել, ճշգրտվել, թոթովել