Day: December 11, 2020

Բուլինգ

Բուլիգը դեռահասների ագրեսիվ վարք է, որը ենթադրում է ուժի անհավասարակշռություն։ Ժամանակի ընթացքում վարքը կրկնվում է։ Բռնության ենթարկված կամ ականատես եղած երեխաները կարող են լուրջ խնդիրներ ունենալ։ Բուլինգի տեսակներն են՝ ֆիզիկական, հասարակական վերբալ և կիբեռ։

Ֆիզիկական 

բուլինգը բռնության բոլոր տեսակների կիրառումն որևէ մեկի հանդեպ։ Այն ազդում է ոչ միայն բուլինգի ենթարկված անձնավորության վրա, այլ նաև այլ անձանց, ովքեր ականատես են լինում։

Հասարակական

 բուլինգն իրականանում է հիմնականում բուլինգի ենթարկված անձի թիկունքում։ Կեղծ լուրեր ու բամբասանքներ որևէ մեկի դեմ, խմբավորումներ կազմելն ու որևէ մեկին մշտապես դուրս թողնելը։ Բուլինգի այս տեսակը վնասում է բուլինգի ենթարկված անձի սոցիալական հեղինակությունը։

Վերբալ 

բուլինգը սահմանվում է որպես ստոր կամ վնասակար բաներ ասելու գործողություն։ Վերբալ բուլինգի օրինակներից է՝ հեգնանքները, սպառնալիքները, մականունները, ծաղրանքները։

Կիբեռ

 բուլինգը տեղի է ունենում թվային սարքերի վրա։ Բուլինգի ենթարկվող անձի մասին կեղծ, բացասական բովանդակության տեղադրումն ու տարածումը։

ՅՈՒՆԻՍԵՖ (UNICEF – United Nations Children’s Fund)

ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեության նպատակն է, որպեսզի յուրաքանչյուր երեխա ունենա կյանքի լավագույն սկիզբ և կարողանա հաղթահարել աղքատության, բռնության, հիվանդությունների և խտրականության հետևանքով առաջացած խոչընդոտները: ՅՈՒՆԻՍԵՖ-ը աշխատում է ավելի քան 190 երկրների հետ: Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործում է սկսած 1994 թվականից: Արդեն 25 տարի է ինչ աջակցում է Հայաստանի կառավարությանը՝ մշակել և իրագործել բարեփոխումներ՝ ուղղված Հայաստանի երեխաների իրավունքների իրականացմանը խոչընդոտող բացերի վերացմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին:

Ինչո՞ւ է լռում ՄԱԿ-ը

ՄԱԿ-ը միջկառավարական կազմակերպություն է, որի իր պարտականությունն է պահպանել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, երկրների միջև զարգացնել բարեկամական հարաբերությունները և հասնել միջազգային համագործակցության: 1992 թվականի մարտի 2-ից սկսած ՄԱԿ-ը համագործակցում է Հայաստանի հետ։ Այս օրերին ՄԱԿ-ը պետք է մեծ դեր ունենա Հայաստանում ստեղծված իրավիճակը հանդարտեցնելու համար և Թուրք-Ադրբեջանական ագրեսիան դադարեցնելու համար, որովհետև նրանց արածը արդեն անցնում է մարդասիրական բոլոր սահմանները՝ հարձակվում է խաղաղ բնակչության վրա, օգտագործում է արգելված զինատեսակներ։ Երկրները, նաև ՄԱԿ-ը կոչ են անում դադարեցնել պատերազմը, սակայն նրանցից ոչ ոք հստակ քայլեր չի ձեռնարկում։ ՄԱԿ-ի կազմակերպության հիմնական գործառույթը հենց դա է՝ երկրների միջև պահպանել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը։ ՄԱԿ-ը լռում էր և շարունակում է լռել չգիտակցելով, որ իր լռելու պատճառով վերանում է մի անբողջ սերունդ, ովքեր նոր պետք է կյանք մտնեին․․․