ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ
Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։
Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։
Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ…
Ես ընտրում եմ դեղին գույնը որովհետեվ արեևի գույնն է և նա ասում է որ մութ գնաց արև եկավ ես քեզ տեսա այսինք աղջկան և ընդհանուր լոյս օրի մասին է վոտանավոր։
ԵՐԳ
Կուրծքը հեւ առած, հավքից թեւ առած,— ե՞րբ կըգա նա.
Իմ սրտում սառած այս աշունը թաց — ե՞րբ կըգնա նա։
Իմ թախծոտ հոգին, ցավըս անմեկին կամոքե՞ նա,
Իմ հիվանդ կրծքին, իմ արնոտ վերքին կըմոտենա՞…
Իմ թախծոտ հոգին, ցավըս անմեկին կամոքե՞ նա,
Որ սիրտս ցաված, հոգիս բեզարած հանգստանա։
Ես ընտրում եմ կարմիր և նարնջագուն, որովհետեվ աշնանգոյներ են և աշնան մեջ բոլոր ծաղիկների և ծառերի հոգին գնում է, ճիշտ բանաստեղծության նման որ ասում է հոգիս գնում է։
ՀՐԱԺԵՇՏ
Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։
Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։
Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից։
Ես գնում եմ լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ…
Ես ընտրում եմ սեվ գույն որովհետեվ երբ մարդու մտերիմ հարազատ գնում է իր հոգին մթանում է ճիշտ սեվ գյունի նման։
ՑՆՈՐՔ
Նա ուներ խորունկ երկնագույն աչքեր,
Քնքուշ ու տրտում, որպես իրիկուն.
Նա մի անծանոթ երկրի աղջիկ էր,
Որ աղոթքի պես ապրեց իմ հոգում։
Նրա ժպիտը մեղմ էր ու դողդոջ,
Որպես լուսնյակի ժպիտը տխուր.
Նա չուներ խոցող թովչանքը կնոջ.—
Նա մոտենում էր որպես քաղցր քույր…
Իմ հուշերի մեջ ամենից պայծառ,
Իմ լքված սրտի լուսե հանգրվան,
Քո՛ւյր իմ, դու չըկաս, քո՛ւյր իմ դու մեռար,
Ու քեզ հետ հոգուս լույսերը մեռան…
Ես ընտրում եմ կանանչ և կապույտ գույներ որտեվ ես երբ մի հոգուց լսում ոմ այս պատմանքներ մի հոգուց այս երկու գույնի մասին եմ սկսում մտածեր։
ՎԻՀԻ ԵԶԵՐՔԻՆ
Ունկնդիր եղա հողմի խենթ երգին,
— Անամոք ցավի սրտմաշո՜ւկ նվագ.
Կանգնած եմ մռայլ վիհի եզերքին,
— Տրտում է հոգիս, հիվանդ ու մենակ…
Անվերջ մի ցավ է իմ սիրտը ճնշում,
— Ես մոռացել եմ արեւի ուղին.
Անուրջ օրերի լույսը չեմ հիշում,
— Ինձ ո՞վ է մատնել այս մառախուղին…
Ունկնդիր եղա հողմի խենթ երգին.
— Ես էլ եմ ուզում հեկեկալ անհագ.
Կանգնած եմ մռայլ վիհի եզերքին,
— Տրտում է հոգիս, հիվանդ ու մենակ…
Ես ընտրում եմ սեվ և մոխրագույն, գույներ; որտեվ այս բանաստեղծության մեջ ասում է որ ասում ունկնդիր եղա հողմի խենթ երգին և շարունակում է որ սրա պատճառով, մոռացել է արեվի ուղին, անվերջ մի ցավ է իմ սիրտը ճնշում։ Մարդ երբ այսպես բաներ է լսում մարդու միտք այսպես մուք և տխուր գույների է գնում։