Month: February 2020

Փետրվարի 10-20

Առաջադրանք 1.

Արևելքի ավանդական հասարակությունները/Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան ,էջ 55-60/

Տանը

  • Կազմել Հնդկաստանի, Չինաստանի նոր ժամանակների ժամանակագրությունը: Պատաս․ XIV. դարերում Մողոլներ գրավել էին Հնդկաստանի հյուսիսային և կենտրոնական մասեր բայց այս դարերում մողոլներ սկսեցին թուլանալ և Հնդկաստան միասնություն չուներ և լավ առիթեր որ Եվրոպացիներ ներթափանցին եկրում։ Ժողովուրդ իր համար հասարակություն և կրօններ եր ստեղծել և այդ կրոներիցին; մահմեդականություն և հինդուիզմը։ Տնտեսություն տիրապետում եր գյուղատնտեսություն։Գաղութացման գործընթացն իրականացնում էին այդ երկրների կողմից Հնդկաստանում հիմնված առևտրական ընկերությունները։ Դրանք կրում էին Արևելա հնդկակական ընկերություն անվանումը։ Եվրոպական երկրներ բոլոր ուզում էին իրենց բաժին Հնդկաստանից բայց Ի վերջո, մեծ բրիտանյան հաղթեց։ 1875թ․ ին ապստամբություն առաջացավ Հնդիկների և Եվրոպացիների դեմ։ Հնդիկներ ապստամբություն հաղթեցին Եվրոպացիների դեմ և դա առաջին անկախության անուն ստացավ Հնդկաստանում։
  • Գրավոր համեմատել Հնդկաստանի նոր ժամանակների ավանդական հասարակությունը  ժամանակակից Հնդկաստանի հասարակության հետ, ինչ փոփոխությունների է ենթարկվել: Պատաս․
  • Գրավոր համեմատել Չինաստանի նոր ժամանակների ավանդական հասարակությունը  ժամանակակից Չինաստանի հասարակության հետ, ինչ փոփոխությունների է ենթարկվել: Պատաս․
  • Հայերը Հնդկաստանում նոր ժամանակներում և արդի ժամանակաշրջանում: Պատաս․
  • Հայերը  Չինաստանում նոր ժամանակներում և արդի ժամանակաշրջանում: Պատաս․
  • Աշխարհում առաջին կին դեսպանը.Դիանա Աբգար kedob-ni636f3

Առաջադրանք 2

Դասարանական-Միջազգային հարաբերությունները/ XVII դար- XIX դարի առաջին կես// Համաշխարհային պատմություն , 8-րդ դասարան,էջ 61-65/

Տանը

Պատմել Նոր ժամանակների համաշխարհային մշակույթի մասին/:Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, դասագիրք, էջ 65-73/համացանց՝ օգտագործել օտարալեզու աղբյուրներ/

  • Թվարկել Նոր ժամանակների կրթական ձեռքբերումները:
  • Ներկայացնել Նոր ժամանակների գիտության առանձնահատկությունները:
  • Մի համալսարանի մասին պատմություն/տեսաֆիլմ/

Բրքլի համալսարան գտնվում է Ամերիկայի, Քալիֆեռնյա, նահանգում և Բրքլի քաղաքում։ Նա մի հատ հետազոտական համալսարան որի ունի շատ բազմաթիվ մասնաճյուղեր և շատ հայտնի գիտնականեր սովորելեն այնտեղ։ Համալսարան կազմված է 6 կառույցներից և Ամերիկայի <U.S. news> կողմից Ամերիկայի մի հատ լավ համալսարաներից է։ (ARWU)» դասակարգել է Բերկլիի կալիֆոռնյան համալսարանը որպես չորրորդը ամբողջ աշխարհում։ Այս համալսարանի ուսանողներ ստացել են տարբեր գնահատականներ օրինակ;72 Նոբելյան մրցանակ, 9 Ուոլֆի մրցանակ, 7 Ֆիլդի մեդալ, 18 Թյուրինգի մրցանակ, 45 ՄակԱրթուրի կրթաթոշակ[14], 20 Օսկար, 11 Պուլիտցերյան մրցանակ։

Image result for berkelet univercity
  • Մի երգահանի մասին պատմություն/տեսաֆիլմ/

Լյուդվիկ վան Բետհովեն ծնվել է 1770թ․ ին դեկտեմբերի 16-ին, Գերմանյայում։ Բետհովեն մի մեծ կոպոզիտոր է եղել երաժշտական, դաշնավուրի, ջութակի և այլ նվագարանների մասնագետներ նա ունի բազմաթիվ եծյուդներ, սինֆոնիներ, վալթզեր և այլ հայտնի ստեղծագործություններ։Բեթհովենը դասական երաժշտության մեջ կլասիցիզմի և ռոմանտիզմի ժամանակաշրջանների կարևորագույն գործիչներից է և համարվում է ամենահայտնի ու ազդեցիկ կոմպոզիտորներից մեկը։ Բեթհովենի առաջին ուսուցիչներն են եղել Յոհան վան Բեթհովենը՝ նրա հայրը և կոմպոզիտոր, խմբավար Քրիստիան ԳոթլոբՆեֆը։21 տարեկանից տեղափոխվել է Վյեննա որպես կոմպոզիտոր և մինչեվ կյանքի վերջ ապրել է այնտեղ։Վիեննայում նա կոմպոզիցիայի դասերի է հաճախել ավստրիացի երգահան Յոզեֆ Հայդնի մոտ և որոշ ժամանակ անց հասել վիրտուոզ դաշնակահարի ճանաչման։

  • Մի գիտնականի մասին պատմություն/տեսաֆիլմ/
  • Մի նկարչի պատմություն/տեսաֆիլմ/

Էդուարդ Մանեն

  • Նոր դարերի մարդկանց ՝առօրյա հոգսերը, կենցաղը, հագուստը/տեսաֆիլմ/
  • Այս թեմայի շուրջ խաղի ստեղծում

Անջատման խնդիր

Արսենը քեզնից (ումի՞ց) երբեք չի կարող բաժանվել:

Մարդիկ սարսափահար փախչում էին այդ կեղծիքից (ինչի՞ց):

Այն առարկան, որից ծագում է, սկսում է կամ անջատվում, բաժանվում է գործողությունը, կոչվում է անջատման խնդիր:

Հարցերի փոխարեն գրիր անջատման խնդիրներ:

  • Նա վաղուց էր ձանձրացել կյանքից (ումի՞ց):
  • Նա թաքցրեց իր անհանգստությունը մայրիկիս (ումի՞ց):
  • Ես ոչ մի կերպ չեմ կարողանում բանդից(ինչի՞ց) ազատվել:
  • Նա մեզ չզրկեց դասից (ինչի՞ց):
  • Աշխարհն էս է, ի՞նչ ես ուզում (ինչի՞ց), (ումի՞ց):

Ընդգծիր անջատման խնդիրները:

  • Ինձ հանդիպած մարդկանցից իմացա, որ գյուղը դեռ շատ հեռու է:
  • Հայրը խորշում էր զավակների վարած ցոփ ու աննպատակ կյանքից:
  • Հոգնեցի գրքերից անհամար,

Աշխարհից այս խավար ինձ տարեք…

Փրկեցեք մտքերից այս անծայր,

Փրկեցեք խոսքերից այս խելոք…

  • Բախտը ինձնից թռավ գնաց վերջալույսի շողերի պես:
  • Երկրաբանները քարտեզը նշված վայրից տեղափոխել էին:

Վերլուծիր նախադասությունը:

  • Փղերիհատկացուցիչ լրիվորոշիչ ոչնչացում է սպառնումստորոգյալ նաև շատ ուրիշ վայրերի, որտեղ որսագողերի և փղոսկր վաճառողների դեմ ոչինչ չի ձեռնարկվում:

Կետադրիր.

  1. Աղթամար կղզին, որ հայտնի է հին հիշատակներով, տարածվում է Վանա լճի հարավարևելյան մասում:
  2. Կանաչ կղզին՝ խոշոր կետ ձկան տեսքով, երկարում է հարավից հյուսիս՝ պոչն ու մեծ գլուխը դեպի վեր երկարած:
  3. Լուսաբացի առաջին սարսուռը՝ թարմ ու պայծառ, սահում էր արթնացած մակերեսի վրայից:
  4. Ձայնը գլխին էր տալիս, գովերգում անսահման երեկոն, որն օրորվում էր բլուրների վրա՝ եկեղեցու հնչուն զանգակի պես:
  5. Նրա հրացանը նշանից շեղվեց, և իր թնդյունով աղավնուն քնից զարթնեցրեց:
  6. Ինքնաթիռն ուժգին ցնցվեց, և նրա աջ թևը շլացուցիչ բոցերով պարուրվեց:
  7. Հայաստանը, ուր որոշել էր գնալ, մանուկ հասակից չէր տեսել:
  8. Դժվարին՝ չարքաշ կյանքի ընթացքում հեռավոր հայրենիքը հաճախ այցելել էր նրան՝ երազի պես շքեղացած, քաղցր:
  9. Լուրը՝ իբրև ժանտախտ, սողոսկում էր բոլորի տները:
  10. Ցանքսերը երաշտից փրկելու հույսը ոգեշնչել էր բոլորին՝ ծեր թե մանուկ, կին թե տղամարդ:

Որոշիչ, ենթակա, խնդիր նախադասությունները դարձրեք բառակապակցություններ (դերբայական դարձվածներ):

  • Ով իր նպատակը լավ է պատկերացնում, դրան հասնելու միջոցը կգտնի:
  • Թե ինչ եղավ իրեն այդ պահին, ինքն էլ չիմացավ:
  • Ումից բոլորովին չէր սպասում, նարնից էլ հարված ստացավ:
  • Պատրաստ էր իր մտադրությունը բարեկամին հայտնելու՝ պայմանով, որ ուրիշը չիմանար:
  • Հետո այնպիսի մրրիկ բարձրացավ, որ երկինք ու երկիր խառնեց իրար փոշով ու աղբով:

Միջոցի խնդիր

Վարդանը քարերով (ինչո՞վ) ամրացրել էր իր նկուղը:

Ծանոթների միջոցով (ումո՞վ) նա տեղավորվեց աշխատանքի:

Այն առարկան, ինչով կամ ինչի միջոցով կատարվում է գործողությունը, կոչվում է միջոցի խնդիր:

Հարցերը փոխարինիր միջոցի խնդիրներով:

  • Ժայռի գագաթը միայն հոգով կարելի է բարձրանալ:
  • Փոքրիկ տունը գյուղում գետով էր առանձնանում:
  • Նա իր սև գործն անում էր անխելք մարդկանց միջոցով:
  • Աղջկա մազերը կապված էին թելով:
  • Այդ օրերին քաղաքն ապրում էր ուսուցիչների հետ:
  • Հարցերին պատասխանող պարոնը ոստիկանի միջոցով մոտեցավ մեքենային:

Ընդգծիր միջոցի խնդիրները:

  • Ջեքը նկարահանող խցիկով կաշկանդում էր ներկաներին:
  • Նավաստին նրանց խուճապին հետևում էր ներողամիտ ժպիտով:
  • Նավը սուրի նման հսկա քթամասով ճեղքում էր ջուրը:
  • Ընկերոջ միջոցով լուրը հասցրեց գյուղացիներին:
  • Սպիտակ ձին թռչում էր, ոտքերով դոփում գետինը:
  • Ծերունին հաճախ էր իր թոռնիկ Կարոյով հպարտանում:

Վերլուծիր նախադասությունը:

  • Արտերում հասածորոշիչ ցորեններըենթակա ծփում էինստորոգյալ, հողիստորոգյալ մշակներըենթակա մրսում էինստորոգյալ խրամատներում և անվարժ ձեռքերովմիջոցի խնթիր շարժում էինստորոգյալ հրացանի ձգանը:

Կետադրիր:

  1. Արյունոտվում էր զորավարի սիրտը իր հայրենիքի Իտալիայի թշվառ վիճակից:
  2. Մենք երեխաներս հիանում էինք նորելուկ գառնուկով:
  3. Ես երկու ձեռքով գրկել էի նորածին երեխային և նա խաղաղ քնել էր իմ գրկում:
  4. Ընկերս շրջապատում հայտնի իր անասելի չարություններով բակից տուն չէր գալիս:
  5. Անձրևների և հալոցքի ջրի լեռնային ապարները մաշեցնող շիթերը քայքայում են նաև շատ հանքային աղեր:
  6. Քամին շպրտում է փեթակների տանիքները և փեթակների մեջ անձրև է լցվում:
  7. Երեխան ձին բերելու գնացած ձորի այս լանջին մոլորվում է:
  8. Ճաք է տվել մեծ ժայռը և չի փլվում և մարդ չգիտի թե որտեղ կառուցի իր տունը:
  9. Պայծառ է նա որպես մշտաբորբոք փարոս և վառվում է հրով անշեջ բոսոր:
  10. Այդ բոլորի փոխարեն ունեինք մի գեր անհաջող գեներալ Վիտտորիո Էմմանուել բարակ երկար վզով:

Գտնել ուղիղ և հանգման խնդիրները:

  1. Ջրաղացպանը չիբուխը դրել էր բերանին և գոհ ծխում էր:
  2. Հայրս մեզ գնում էր խաշխաշով բլիթներ:
  3. Այդ օրը տեսուչը կանչեց ինձ և մանրամասն հարցեր տվեց:
  4. Բոլորին հետաքրքրող երիտասարդը վերադարձավ գյուղ:
  5. Փորձված զինվորն անընդհատ խրատում էր նորեկներին:
  6. Վասոն մոտեցավ խորտկարանին և բացեց ժանգոտած դուռը:

Հանգման խնդիր

Զբոսաշրջիկները մոտեցան եկեղեցուն – ինչի՞ն:

Երեխան հավատում էր մոր խոսքին – ինչի՞ն:

Ծեր կինն աղոթում էր Աստծուն – ու՞մ:

Փողոցով քայլելիս ժպտում էր բոլորին – ու՞մ:

Հանգման խնդիրը լրացնում է չեզոք բայերին (որոնք վ մասնիկը չեն կարող ստանալ), պատասխանում է ու՞մ և ինչի՞ն հարցերին:

Հարցերի փոխարեն գրել հանգման խնդիրներ:

  • Լավան մոտենում էր ջրին:
  • Մի քանի օր անց որսորդներն են օգնության հասնում մարդկանց :
  • Ունկնդիր եղա հողմի խենթ երգ:
  • Անսպասելի ես հանդիպեցի դասատուին:
  • Քայլ առ քայլ առաջ գնալով` հասան քաղաքին:

Գտնել հանգման խնդիրները:

  • Գնդապետի դեմքի ժպիտն արագ անցավ գերիներին:
  • Այդ խոսքերը խեղճ աշակերտին գցեցին ավելի մեծ շփոթության մեջ:
  • Հուզմունքից շփոթված Նահապետն առաջին անգամ չհավատաց իր ականջներին:
  • Նրանք արդեն հասել էին իրենց երազանքին:
  • Մեր հարևանը խուսափում էր բարևել մարդկանց:

Փորձիր տարբերել ուղիղ խնդիրը հանգման խնդիրից:   մանուշակգոյն=ներգործող     կարմիր= ուղիղ

  • Աշակերտը մի անգամ հարց ուղղեց վարպետին:
  • Կարճ ժամանակում նա վաճառեց ապրանքը անգլիացիներին:
  • Դասղեկը գիրքը հանձնեց երեխային:
  • Իմ մտքում հրաժեշտի խոսքեր եմ ասում հին քաղաքին, իմ ընկեր Անդոյին:
  • Աստված Մովսեսին պատվիրում է մոլորյալ ժողովրդին դարձի բերել:

Կետադրել:

  1. Արևը` որպես մի վիթխարի լուսարձակ, գետի խորքն այնպես էր լուսավորում, որ կարելի էր նրա հատակի ավազներն անգամ համրել:
  2. Շողերի շեկ խրձերի մեջ, ջրի խորքը թափանցած` դեպի վեր էին շտապում անհամար ձկներ, և նրանց տարերային հոսանքին կարծես վերջ չկար:
  3. Մի անգամ բախտ ունեցա երկու հսկաներին` Թամանյանին և Թորամանյանին, ընկերակցելու:
  4. Մի աղջիկ կա` հմայքներով լեցուն, որ ամեն տարի այցելում է մեզ`ոսկեզօծ մազերը հովերին տված, ոտքերը բոբիկ ու ցողաշաղախ:
  5. Մի առավոտ նշանավոր ասպետը հեծավ իր ձին, զինակիցը`ավանակը, և նրանք ճանապարհ ընկան:

Ներգործական կառուցվածքի նախադասությունները դարձրեք կրավորական:

  1. Սպասավորները դուրս էին բերում սպարապետին անհրաժեշտ բոլոր իրերը:
  2. Նույնիսկ ամիրապետի զորքերը չեն կարող Գառնին գրավել: ամիրապետի զորքեր
  3. Խորհրդավոր հնչյունները մեղմորեն պարուրում էին մարդկանց հոգիները:
  4. Բարբարոսի թուրը և նիզակը խոցել են հայոց ձեռագրերը: հայոց ձեռագրեր խոցվել էին Բարբարոսի թուրին։
  5. Զեփյուռը քնքշորեն օրորում էր խիտ սաղարթները:

Ներգործող խնդիր

Հիշում ենք. կան բայեր, որոնք կարող են ստանալ վ կրավորական մասնիկը:

Պապը սիրում է (ո՞ւմ) թոռներին – ուղիղ խնդիր: – Թոռները սիրվում են պապի կողմից – ներգործող խնդիր:

Արմենը բարձրաձայն կարդաց (ի՞նչը) նամակը – ուղիղ խնդիր: – Նամակը բարձրաձայն կարդացվեց Արմենի կողմից – ներգործող խնդիր:

Երեկոյան երկինքը ծածկվեց ամպերով – ներգործող խնդիր:

Կետերի փոխարեն գրիր ներգործող խնդիր (ո՞ւմ կողմից, ինչի՞ց, ինչո՞վ):

  • Հանցագործը քննադատվում էր դատավորի կողմից :
  • Բնությունը փոխվում է կլիմայով :
  • Վայրենիներն ազատ արձակվեցին գազանանոցի հսկիչի կողմից :
  • Կեսօրին փողոցները փակվել էին քաղաքապետարանի կողմից :
  • Հրատապ լուրը հայտնվեց  :

Ուղիղ խնդիրով նախադասությունները շրջել՝ դարձնելով ներգործող խնդիր ունեցող նախադասություններ:

  • Աղջիկը խոհանոցում համեղ ընթրիք էր պատրաստում:
  • Երկրաշարժը քանդել է նրա խարխուլ կացարանը:
  • Անհրաժեշտ դեղը բուժեց ծանր հիվանդին:
  • Ամպերը ծածկեցին երկինքը:
  • Նահապետը ներս հրավիրեց հարևաններին:
  • Ծերունի Մովսեսը օրհնանքի խոսքեր ասաց:
  • Նուբարը սուփրա փռեց, սեղանին մի կուլա գինի դրեց:

Ներգործող խնդիրով նախադասությունները շրջել՝ դարձնելով ուղիղ խնդիր ունեցող նախադասություններ:

  • Մառախուղի թանձր քուլաները հալածվում էին քամուց:
  • Արագ հինգ դիմում լրացվեց Սիմոնի կողմից:
  • Ամրոցի աշտարակներն ամեն գիշեր լուսավորվում էին նրա կողմից:
  • Պարսպի ներսը ծածկված էր բերրի պտղածառերով, խաղողի որթերով և ծաղկող թփերով:
  • Բարձրահասակ բարդին թեթև օրորվում էր գիշերային մեղմ քամուց:

Նախադասությունը կետադրել և վերլուծել.

  • Զինվորները արյունաթաթախ ու քրտնած բերում էին Զոհրակին գնդի հրամանատարին:

Կետադրիր:

  1. Փչում էր թափանցող քամի՝ մարտին հատուկ, թեթև, հանդարտ, բայց սառը:
  2. Էմման հենվեց ամուսնու թևին, իսկ Սիլվան Էմմայի:
  3. Երեքն էլ՝ Էմման, ամուսինը և Սիլվան, անցան փողոցը:
  4. Գիշերային մուգ կապույտ, երկինքը պարզ էր աստղերը՝ սովորականից խաղաղ:
  5. Արևածաղկի մեծ-մեծ գլուխներ՝ սև լիքը սերմերով, ձմերուկի և սեխի՝ գլխապտույտ առաջացնող բույր էր տարածվել շուկայում:

Ենթակա-նախադասությունները դարձրեք ենթակա-բառակապակցություններ:

  • Ով իր ժողովրդի պատմությունը չգիտե, չի կարող իր երկրի տերը դառնալ: իր ժաղովորդի պատմություն չիմացող չի կարող իր երկրի տերը դառնալ։
  • Ակնհայտ էր, թե ով է գողացել հացը:
  • Պարզ չէր, թե ինչ է լինելու մեր վիճակը: պարզ չեր մեր վիճակի լինել։
  • Երևում էր, որ առաջին անգամ է այստեղ:
  • Պատասխան կտա նա, ով առաջինն է դուրս եկել սենյակից: առաջին դուրս գգա սենյակից։

Ուղիղ խնդիր

Հետևյալ բայերը բաժանիր երկու խմբի՝ վ կրավորական մասնիկ ստացող և չստացող:

  • սիրել, ատել, գրել, պատասխանել, կանչել, քայլել, գողանալ, հեռանալ, մրսել, բռնել, ծածկել, փակել, հռչակել, բացել, նստել:

Այն բայերը, որոնք ստանում են վ կրավորական մասնիկը, պահանջում են որևէ առարկա կամ անձ (ուղիղ խնդիր), որ կկրեն այդ գործողությունն իրենց վրա:

Պապը սիրում է (ո՞ւմ) թոռներին – ուղիղ խնդիր:

Արմենը բարձրաձայն կարդաց (ի՞նչը) նամակը – ուղիղ խնդիր:

Հարցերի փոխարեն լրացրու ուղիղ խնդիր – բառ, նախադասություն:

  • Մի ականատես նկարագրում էր (ո՞ւմ), (ի՞նչը):
  • Բնության ուժերը փոխում են (ո՞ւմ), (ի՞նչը):
  • Վայրենիներն ազատ արձակեցին (ո՞ւմ), (ի՞նչը):
  • Վերջապես արևը տաքացրեց (ո՞ւմ), (ի՞նչը):
  • Զբոսաշրջիկները միայն երրորդ օրը գտան (ո՞ւմ), (ի՞նչը):

Գտիր ուղիղ խնդիրները, ընդգծիր:

  • Արևը վերևից կրակ է թափում:
  • Երկրաշարժը քանդել է նրա խարխուլ կացարանը:
  • Անհրաժեշտ դեղը բուժեց ծանր հիվանդին:
  • Ամպերը ծածկեցին երկինքը:
  • Նահապետը ներս հրավիրեց հարևաններին:
  • Ծերունի Մովսեսը, վերցնելով գավաթը, օրհնանքի խոսքեր ասաց, խրատներ կարդաց Նուբարին:
  • Նուբարը սուփրա փռեց, սեղանին մի կուլա գինի դրեց:

Նախադասությունը վերլուծել.

  • Գարնան առատ անձրևները ջրեցին չորացած դաշտերն ու այգիները:

Կետադրիր:

  1. Քամին շոյում էր տղայի դեմքը, և քաղաքը կանչում էր բյուրավոր լույսերով:
  2. Բայց նրանք մի պահ քարացան ու հանգիստ շարունակեցին պարել:
  3. Այս պատմությունը ցույց է տալիս, որ հարազատ միջավայրից դուրս հայտնված մարդուն պետք է օգնել ու նեցուկ լինել:
  4. Փարավոնի Ռամզես Չորրորդի ժամանակների Եգիպտոսում է դա կազմվել:
  5. Քարտեզի վրա տարբեր գույներով օգտակար հանածոների մետաղի քարի հանածոներն են նշված:
  6. Խառնարանի մյուս կողմում ուրիշ հսկայական տիեզերանավեր կան ու այնտեղից մեզ են նայում:
  7. «Ապոլոն-11» տիեզերանավով ամերիկացի տիեգերագնացները Արմսթրոնգը, Օդրինը և Կոլինգը Լուսին էին թռչում:
  8. Հենց ջրի եզրին նարնջագույն ծանր առարկա տեսավ ոեգբիի գնդակ նման:
  9. 1800 տարում երկրի երեսից վերացել է կաթնասուն կենդանիների 33 ձև իսկ ընդամենը հարյուր հիսուն տարում յոթանասուներեք:
  10. Մարդիկ միմյանցից հարյուրավոր քայլ հեռու կանգնած իրար հետ շշնջոցով կարող են խոսել:

Գործնական քերականություն

Ընդգծիր ենթականերն ու ստորոգյալները, կետադրիր:

  1. Լեռներում ծնված ջրերի տարիքն ու գույնը, խեղդվում են ծովում:
  2. Երկնքում գզվռտվում են գորշ ամպեր, ու ձորով փախչում է փշաքաղված գետը:
  3. Փողոցում մարդ չկար, բոլորն աշխատանքի էին:
  4. Մի տեղ աշնան կանաչ արտեր էին, մի տեղ գարնան սև ցելեր (վարած հողեր):
  5. Նա ճակատս համբուրեց և ես նրա բարի աչքերում, արցունքներ տեսա:
  6. Զրահապատ ձիերի սմբակները դոփում էին երկաթյա մուտքի առաջ և ավերից վերադարձող համհարզները, (ծառաները) ճոճում էին նիզակները:
  7. Կտուրները ձմռանը ճկվում են ձյան ծանրության տակ գարնանը ծածկվում փարթամ կանաչով:
  8. Հայրիկս նայեց ինձ ես նրան ու նա բռնեց ձեռքս:
  9. Մարգարն աշխատում էր և բերանի պատառը պահում թոռան համար:
  10. Արահետը վերջացավ և ձիերը կանգ առան:

Ընգծիր որոշիչը, կետադրիր:

  1. Փոթորկված, ծովի մեջտեղում նկարիչը, պատկերել էր հսկայական առագաստանավի մի բեկոր, որից կառչել էին մի քանի մարդ:
  2. Երրորդը ճանապարհ ընկավ Թշվառը խեղճուկրակ ցնցոտիները հագին ճակատը վշտերով խոր-խոր ակոսած (փորած):
  3. Բոլոր ընծաների փոխարեն վերցրեց մի սրվակ լցված արցունքով հառաչով ու քրտինքով:
  4. Արդարությունը խորունկ տխուր հայացքով առանց կշեռքի ու սրի դուրս ելավ մի կույտ մաքուր ամպերի բացվածքից:
  5. Ազատամարտիկները հուզմունքից խեղդվող արտասուքով ճմլված սրտով անհուն կսկիծով կանգնած էին խորանի առջև:

Ընդգծիր հատկացուցիչ-հատկացյալը, կետադրիր:

  1. Խանութպանը սրբում էր ցուցափեղկի ցրտից սառած ապակիները:
  2. Գինետան ճաշի գոլորշուց խունացած խոհանոցում ապստամբները կրակ էին վառել:
  3. Դռնապանները առավոտյան մաքրում էին մայթերի մինչև գոտկատեղ հասնող ձյունը:
  4. Մի րոպե անց փողոցի հրդեհից մոխիր դարձած կենտրոնում թնդանոթը որոտաց:
  5. Բոլորի զարմանքից քարացած դեմքերին սառել էր մի հարց:

Գտիր բացահայտիչները, կետադրիր:

  1. Բլուր-բլուր արշավում էին ամպերը որպես ուղտեր:
  2. Փակ շուկան Երևանի ամենահին կառույցներից մեկը դարձել է ժամանակակից առևտրի կենտրոն:
  3. Գագիկը նորեկ պատանին զարմացած շուրջն էր նայում:
  4. Քույրը Արաքսյան Աշոտին եղբորը զայրացած բացատրում էր որ ծխել չի կարելի:
  5. Գնացինք Արմավիր աշխարհի ամենահին քաղաքներից մեկի Մեծամորի պատմության թանգարան:

Ընդգծիր որոշիչ-բառակապակցությունները. դրանք դարձրու որոշիչ-նախադասություն:

  1. Բերդի գլխին նստած ամպը վարագույրի պես ետ էր քաշվում:
  2. Ջրաղացը մանուկ օրերից մի հեքիաթ է պատմում՝ մանկության պես սիրուն:
  3. Ես այդ թափածդ արցունքներից  ծնված Բողոքն եմ:
  4. Կոպիտ գործվածքից կարված շապիկը հազիվ էր ծածկում թիկնեղ մարմինը:
  5. Մոնակոյի հայտնի վայրերից է թանգարանը՝ օվկիանոսագիտությանը նվիրված:

Բացահայտիչ 2

Արամին՝ որպես օրինապահ զինվորի, հատնեցին շնորհակալություն:

Մասնական բացահայտիչը շեշտը դնում է գոյականի մեկ հատկանիշի վրա, բացահայտում է նրա միայն մի կողմը:

  • Գտիր մսնական բացահայտիչներն ու ընդգծիր:

Հայրս երեխաների համար գնում էր խաշխաշով բլիթներ՝ իբրև Զատկի տոնի լավագույն նվեր:

Որպես փորձված զինվոր՝ նա խրատում էր նորակոչիկներին ու ոգևորում:

Հինավուրց բերդի մոտ կանգնած է Առաքելոց եկեղեցին՝ իբրև մոխրագույն թռչուն:

Պարոն Սիմոնյանը կանչեց ինձ՝ որպես լավ սովորողի, և մանրամասն հարցեր տվեց:

Շարքի առջևից գնում էր նա՝ որպես հմուտ հեծանվավար:

Մասնական բացահայտիչը կազմվում է որպես և իբրև բառերով:

  • Ընդգծիր որոշիչները: Դրանք փոխարինիր մասնական բացահայտիչով՝ բացահայտյալից առաջ և բացահայտյալից հետո:

Կոշիկի դատարկ տուփի  նման տունը ինչ-որ մեկի կողմից մոռացվել էր այդ հեռավոր բլրի վրա: տուն որպես կոշիկի դատարկ տուփի նման ինչ որ մեկի կողմից մոռացվել էր այդ հեռավոր բլրի վրայ։

Նավի հսկա թրի նմանվող սուր քթամասը ճեղքում էր ջուրը: թքամասը նավի հսկա թրի նմանով իբրև ճեղքում եր ջուրը։

Ապահով թաքստոցի նմանվող այդ տակառը կատվին շատ էր փրկել: այդ տակառ ապահով թաքստոցի նմանվող որպես կառվին շատ եր փրկել։

Մութ վարագույրի նմանվող անտառը թաքցնում էր այդ հսկա կենդանիների բախումը:

Սպիտակ բրդի եթերային ծվենների նման  ամպերը սահում էին մեր գլխի վրայով:

  • Կետերի փոխարեն ավելացրու մասնական բացահայտիչներ:

Էլիասը` որպես մտերիմ ընկեր, ինձ բացատրում էր ճանապարհը:
Անտառը`որ աշուն անցացրելեր, մռայլ ու գժկամ տեսք ուներ:
Թռչունի առաջին ճիչը`ծառի վրեն, չափազանց զարմացրեց մեզ:
Իսկ այդ արձակ տարածության մեջ արձանն էր`…:
Պահակը`…, որոշեց ինձ մենակ չթողնել:

  • Փորձիր ինքդ ներկայացնել մասնական բացահայտիչի կետադրության սկզբունքը:
  • Կետադրիր:

Հույներր ծովերի աստված Պոսեյդոնին եզ էին գոհաբերում որպես ջրային տարերքի հզորության խորհրդանիշ:
Քարակերտ ու կղմինդրածածկ փոքրիկ տունը ՝որպես շքեղ ապարանք,առանձնանում էր գյուղի խարխուլ տների մեջ:
 Նկարահանող խցիկի մոտ անփույթ կանգնած էր Ջեկը՝ իբրև իր արժեքն իմացող անփոխարինելի օպերատոր:

Տուփից ուղիղ դեպի կինը դուրս թռավ՝ թունավոր կանաչ օձը իբրև, դիպուկ նետված փետրագնդակ:
Իբրև սուրացող շնաձկանը կպած խխունջներ՝ կառչել էինք վազող կենդանուց:
Լեռների ու բլուրների մեծ մասը որպես հրաբխային ժայթքման զավակներ, վեր են նետված ստորերկրյա հզոր ուժերի կողմից:


Բացահայտիչ

  • Առաջին նախադասություններում գտնել որոշիչ-որոշյալը, ընդգծել: Դիտարկել՝ ինչ է փոխվում երկրորդ նախադասություններում: Թվարկիր փոփոխությունները:

Մեծ գիտնական Նյուտոնը քիչ աշակերտներ է ունեցել:
Նյուտոնը` մեծ գիտնականը, քիչ աշակերտներ է ունեցել:

Մեծ գիտնական Նյուտոնից բոլորը վախենում էին:
Նյուտոնից՝ մեծ գիտնականից, բոլորը վախենում էին:

Բուն բացահայտիչը  բացահայտում է գոյականի ով կամ ինչ լինելը: Բացահայտիչն ու բացահայտյալը ունենում են նույն թիվն ու հոլովը:

  • Տրված նախադասություններում գտիր որոշիչը, դարձրու բուն բացահայտիչ:

Մի օր նրա դուռը թակեց էդմունդ Հալեյը` նախկին ծովագնացին:

Մի օր նա փողոցում տեսավ էդմունդ Հալեյին` նախկին ծովագնացին:

Նա անընդհատ խուսափում էր էդմունդ Հալեյից` նախկին ծովագնացին:

Բոլորը զարմանում էին էդմունդ Հալեյի`նախկին ծովագնացի տոկունության վրա:

Երիտասարդ նավաստին հպարտանում էր էդմունդ Հալեյով՝ նախկին ծովագնացից:

  • Հարցական դերանունները փոխարինիր բուն բացահայտիչով:

Միքայելը`մեր դասարանի պուճուր տղան, երեկ մեր տանն էր:
Տանտիրուհուց`տիկին Անուշից , հեռագիր էր ստացել:
Տղան անհամբեր սպասում էր Սևուկի`գրքի երևալուն:
Մայրը  որդուց ՝Արմենից, արդեն երկար ժամանակ լուր չուներ:
Քուռկիկ Ջալալին արագ մոտեցավ տիրոջը`Սասունցի Դավիթ:
Հրազդանը` հին, Երևանով է անցնում:

Բուն բացահայտիչ. կետադրություն:

Միքայելը` զարմիկս, երեկ մեր տանն էր:

Մեր ուսուցչուհու՝ ընկեր Հասմիկի ձայնը կտրվել էր:

Նա իր լարային գործիքով՝ կիթառով, եկել էր ճամփորդության:

  • Կետադրիր:

Մենք՝ ես ու Ցոլակը,մտանք բակ:
Ընկերներս՝ գլխաբաց չթե հասարակ շապիկով, երկու տղա, քայլում էին գետափով:
Ես ու իմ ընկերը՝ Անդոն, հաց ենք տանում նրա հոր` բրուտ Ավագի համար:
Կարմիր շորերով աղջիկը՝ այդ բարձրահասակ երեխան, հեռացավ կտուրից ու մոտեցավ աղջիկներին:
Մուխի մեջ երևաց ոսկե ծամիկներով Ազնոն ՝դուստրը իմ վաղեմի ծանոթի:
Քամին`աշխարհի հզոր ու անսանձ ոգին, վայրագ ուժով խառնեց- պղտորեց գետի անշարժ ջրերը:
Մեր` երեխաներիս աչքը չէր հեռանում արագիլներից:
Ամենավերին աստիճանին կանգնած էր իմ բարեկամը`Բաֆուտի Ֆոնը:
Ծառերից` հազարամյա կաղնիներից կանցնես, ու կտեսնես փնտրածդ հյուղակը:

  • Նախորդ վարժության նախադասություններում ընդգծիր ենթական, ստորոգյալը, որոշիչն ու հատկացուցիչը:
  • Տրված որոշիչ նախադասությունները դարձրու որոշիչ բառակապակցություններ՝ օգտագործելով ենթակայական կամ հարակատար դերբայը:

Օրինակ՝

Մենք հեռացանք ծովից, որը քամուց ալեկոծվում էր: – Մենք հեռացանք քամուց ալեկոծվող ծովից:

Մենք հեռացանք ծովից, որը քամուց ալեկոծվել էր: – Մենք հեռացանք քամուց ալեկոծված ծովից:

Պահպանված կենդանիների մեջ կան տեսակներ, որոնք աննշան թիվ են կազմում:

Մեր կենդանաբանական այգու գոյության հինգ տարիների ընթացքում համառորեն հավաքում էինք այն կենդանիներին, որոնք իրենց հայրենիքում բնաջնջվում էին:

Այն մարդկանց անունները, որոնք հաղթանակներ են տարել, հավերժացվել են պատմության հուշամատյաններում:

Բայց նրանք, ովքեր հող են վարում սառը տունդրայում, համարյա միշտ կյանքից գնում են առանց հետք թողնելու:

Այն մարդը, ով ծովի հետ մտերմանում է, դժվար է համակերպվում ցմաքի կյանքին:

Հատկացուցիչ

Հարցերը փոխարինեք բառերով. ի՞նչ են ցույց տալիս այդ լրացումները:

  • Մօր  աչքն ամբողջ օրը ճանապարհին էր:
  • Միշտ հիշում է հայրիկի խոսքը:
  • լճի ջուրը բարձրացել էր ձնհալից:
  • ծառի արմատները շատ խորն էին թափանցել:
  • գիուղի փողոցները լայն էին և ուղիղ:

Հատկացուցիչը պատասխանում է ում և ինչի հարցերին:

Տրված բառերը տեղադրեք ճիշտ տեղերում. որոշիչ, հատկացուցիչ:

Այն լրացումը, որը ցույց է տալիս գոյականի որակ, հատկանիշ, կոչվում է որոշիչ: Այն լրացումը, որը ցույց է տալիս գոյականի պատկանելիություն, վերաբերություն, կոչվում է հատկացուցիչ:

Գտնել հատկացուցիչները:

  • Այստեղ որոնում էր ուտելիքի մնացորդներ, որ վագոնների լուսամուտներից շպրտում էին գրեթե բոլոր ուղևորները:
  • Մեր պարտքն է հայտնել բոլորին, դրանից հետո թող նեղանան:
  • Մարդկանց ամենամեծ հավաքատեղին է շուկան:
  • Այստեղից չեն վռնդվում քաղաքի անօթևան շները:
  • Շուկայի դատարկ հրապարակում ցախավելների տակից փոշի է ելնում:
  • Կաղ Վասոն բացեց խորտկարանի դուռը:
  • Սրա մի ոտքը մյուսից կարճ է:
  • Վասոյի հայրը իբր դաժան մարդ է եղել և երբ իմացել է տղայի արատի մասին, վճռել է խեղդել:

Բոլոր գոյականներին ավելացնել հատկացուցիչներ:

  • Ձկները լույսի պատճառով շատ խորն էին իջել:
  • Պապը սիրով կարդում էր բանաստեղծությունները:
  • Երեկոները շատ խաղաղ էին փողոցում:
  • Պատկերասրահում ցուցադրված էին նկարները:
  • Զինվորները շատ արագ էին կատարում հրամանները:

Ուշադրություն դարձրեք.

իմ գիրքը – գիրքս

քո գիրքը – գիրքդ

իմ գիրքս

քո գիրքդ

Հատկացուցիչ դերանունները փոխարինիր համապատասխան հոդերով (ս,դ):

  • Քո ընկերը մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով:
  • Իմ որսն իր ոտքով եկավ:
  • Քո սիրտը քա՛ր է, քա՛ր:
  • Իմ շուրջը ոչինչ չեմ նկատում:
  • Կիրակի օրը քո ծնողների հետ խոսիր:

Հատկացուցիչի կետադրությունը:

Թռչունների երամը չվեց հարավ: – Թռչունների՝ ամպերի մեջ սավառնող երամը չվեց հարավ:

Կետադրիր.

  1. Արթուրի` ներկաներին ուղղված ողջույնը աննկատ մնաց:
  2. Բազեի` որսորդի զարկից թուլացած մարմինն ընկավ լիճը:
  3. Յուրաքանչյուրի` ինձ ուղղված խոսքը խոցում էր սիրտս:
  4. Առագաստանավի` անցյալ դարում ապրած նավապետի գրառումներում մի հետաքրքիր փաստ կա:
  5. Արեգակի` ընդամենը մի քանի րոպե տևող խավարումը սարսափ առաջացրեց մարդկանց մեջ:

Որոշիչի կետադրություն (թեմայի կրկնություն):

  • Կերպարանքը` փաթաթված սև թիկնոցով ,առանց դուռը բախելու ներս մտավ:
  • Երկու լեռնաշղթաների արանքում, որի մեջտեղով գլորվում էր լեռնային գետակը, ընկած է փոքրիկ քաղաքը:
  • Ապարանքի շուրջբոլորը քարե հաստաբեստ պարիսպ էր`աշտարակներով ու երկաթյա դռներով, որոնք զարդարված էին ոսկեձույլ արձանիկներով:

Ծերունու փոկրիկ տղան իր մանկություններ հիշում։

Խենթ գիտնական՝ իրեղեն ապացույցներ ցոյց տվեց, իր գյուտ ապացուցելու համար։