Արսենը քեզնից (ումի՞ց) երբեք չի կարող բաժանվել:
Մարդիկ սարսափահար փախչում էին այդ կեղծիքից (ինչի՞ց):
Այն առարկան, որից ծագում է, սկսում է կամ անջատվում, բաժանվում է գործողությունը, կոչվում է անջատման խնդիր:
Հարցերի փոխարեն գրիր անջատման խնդիրներ:
- Նա վաղուց էր ձանձրացել կյանքից (ումի՞ց):
- Նա թաքցրեց իր անհանգստությունը մայրիկիս (ումի՞ց):
- Ես ոչ մի կերպ չեմ կարողանում բանդից(ինչի՞ց) ազատվել:
- Նա մեզ չզրկեց դասից (ինչի՞ց):
- Աշխարհն էս է, ի՞նչ ես ուզում (ինչի՞ց), (ումի՞ց):
Ընդգծիր անջատման խնդիրները:
- Ինձ հանդիպած մարդկանցից իմացա, որ գյուղը դեռ շատ հեռու է:
- Հայրը խորշում էր զավակների վարած ցոփ ու աննպատակ կյանքից:
- Հոգնեցի գրքերից անհամար,
Աշխարհից այս խավար ինձ տարեք…
Փրկեցեք մտքերից այս անծայր,
Փրկեցեք խոսքերից այս խելոք…
- Բախտը ինձնից թռավ գնաց վերջալույսի շողերի պես:
- Երկրաբանները քարտեզը նշված վայրից տեղափոխել էին:
Վերլուծիր նախադասությունը:
- Փղերիհատկացուցիչ լրիվորոշիչ ոչնչացում է սպառնումստորոգյալ նաև շատ ուրիշ վայրերի, որտեղ որսագողերի և փղոսկր վաճառողների դեմ ոչինչ չի ձեռնարկվում:
Կետադրիր.
- Աղթամար կղզին, որ հայտնի է հին հիշատակներով, տարածվում է Վանա լճի հարավարևելյան մասում:
- Կանաչ կղզին՝ խոշոր կետ ձկան տեսքով, երկարում է հարավից հյուսիս՝ պոչն ու մեծ գլուխը դեպի վեր երկարած:
- Լուսաբացի առաջին սարսուռը՝ թարմ ու պայծառ, սահում էր արթնացած մակերեսի վրայից:
- Ձայնը գլխին էր տալիս, գովերգում անսահման երեկոն, որն օրորվում էր բլուրների վրա՝ եկեղեցու հնչուն զանգակի պես:
- Նրա հրացանը նշանից շեղվեց, և իր թնդյունով աղավնուն քնից զարթնեցրեց:
- Ինքնաթիռն ուժգին ցնցվեց, և նրա աջ թևը շլացուցիչ բոցերով պարուրվեց:
- Հայաստանը, ուր որոշել էր գնալ, մանուկ հասակից չէր տեսել:
- Դժվարին՝ չարքաշ կյանքի ընթացքում հեռավոր հայրենիքը հաճախ այցելել էր նրան՝ երազի պես շքեղացած, քաղցր:
- Լուրը՝ իբրև ժանտախտ, սողոսկում էր բոլորի տները:
- Ցանքսերը երաշտից փրկելու հույսը ոգեշնչել էր բոլորին՝ ծեր թե մանուկ, կին թե տղամարդ:
Որոշիչ, ենթակա, խնդիր նախադասությունները դարձրեք բառակապակցություններ (դերբայական դարձվածներ):
- Ով իր նպատակը լավ է պատկերացնում, դրան հասնելու միջոցը կգտնի:
- Թե ինչ եղավ իրեն այդ պահին, ինքն էլ չիմացավ:
- Ումից բոլորովին չէր սպասում, նարնից էլ հարված ստացավ:
- Պատրաստ էր իր մտադրությունը բարեկամին հայտնելու՝ պայմանով, որ ուրիշը չիմանար:
- Հետո այնպիսի մրրիկ բարձրացավ, որ երկինք ու երկիր խառնեց իրար փոշով ու աղբով: