Day: February 7, 2020

Միասնության անուղղակի խնդիր

Ամբողջ օրը բակում ընկերոջս հետ հեծանիվ քշեցի:

Ընտանյոք հանդերձ (կամ՝ ընտանիքով) եկել էին խնջույքի:

Միասնության խնդիրը ցույց է տալիս այն առարկան կամ անձին, որի հետ միասին է արվում գործողությունը:

Կետերի փոխարեն գրիր միասնության խնդիր (երեք ձևն էլ օգտագործիր):

  • Նուբարն ամեն առավոտ մոր հետ բարձրանում էր սարը:
  • Ընտանիքիս հետ մասնակցեցինք նրա մեծարման երեկոյին:
  • Վարդգեսը ժամանակ չուներ … այդ հարցը քննարկելու:
  • Նա միշտ որսի էր գնում ընկերոջ և եղբոր հետ :
  • Մինչև ուշ երեկո տղի հետ աշխատեցին դաշտում:

Շարահյուսորեն վերլուծիր նախադասությունը:

  • Նրանք՝ սառը տունդրայում կամ արևադարձային ջունգլիներում սառը հող վարողները, համարյա միշտ կյանքից գնում են քաղաքի ստվերների հետ, առանց հետք թողնելու:

Կետադրիր:

  1. Մարդը՝ Երկրի համեմատությամբ այդ անսահման փոքր էակը, իր մահկանացու ձեռքով անդադրում աշխատում է, որ մեր մոլորակի կերպարանքը փոխի:
  2. Հետաքրքիր հետազոտությունների ճանապարհները՝ այժմ մի փոքր տրորված, նորից հեռուն են տանում:
  3. Բնության մեծ գաղտնիքը՝ կյանքի ծագումը ,գուշակելու համար ինքն իրեն բանտարկել էր փորձասենյակում:
  4. Անիվ չունեցող սահնակները շարժվում են ձյան վրայով, իսկ նրանց նման ուրիշ սահակողավոր քարշակները՝ սահող այլ մակերեսներով:
  5. Մանեն կարդում էր բոլորովին հանգիստ ,և նրա ձայնը հնչում էր հարթ ու հավասար: