Day: December 4, 2019

Մատթէոս Զարիֆյան, վերելք բանաստեղծություն

Հասա՜, հասա՜, հոգիիս հետ,
Ոսկի դուռներն անհունին.
Մտածումներըս կը տժգունին,
Կ’ըլլան հույզե՛րս իսկ անհետ…

Այս ի՛նչ գիշեր է տարորեն․․․
Այս ի՛նչ երկինք ու աստղեր․․․
Կարծես մարմինս եմ ալ թաղեր
Ու կը փախչի՛մ ղաշտերեն․․․

Կը ծընրադրե՛մ քեզի, ո՜վ Սեր,
Դո՛ւն բերիր զիս մինչև հոս.
Առաջ անդո՜ւնդըն էր ու քաոս.
Հիմա աստղե՜ր ու աստղե՜ր․․․

Փոխադրիր բանաստեղծությունը արևելահայերեն:

Ոսկի դուռներն անհունին. — Անհունի՝ անսահմանի՝ Տիեզերքի ոսկի դռներ — ինչու՞ են Տիեզերքի դռները ոսկի։

Կարծես մարմինս եմ ալ թաղեր
Ու կը փախչի՛մ դաշտերեն․․․ — Կարո՞ղ ես բացատրել, թե ի՞նչ էր կատարվում քնարական հերոսի հետ, և երբ է մարդն ընկնում այդ զգացողությունների մեջ։

Ի՞նչ ես հասկանում Տիեզերական սեր ասելով, ինչպե՞ս է այն ազդում մարդու վրա։

Ստեղծագործական աշխատանք (6-8 նախադասությամբ) — Իմ վերելքները․․․