Ջրածին

Նախագծի բովանդակությունը

*1. Ջրածինը բնության մեջ։
Ջրածինը բնության մեջ ազատ վիճակում հանդիպում է չնչին քանակով՝ գլխավորապես մթնոլորտի  վերին շերտերում: Երբեմն, այն երկրի ընդերքից դուրս է գալիս այլ գազերի հետ հրաբխային ժայթքումների, ինչպես նաև նավթի արդյունահանման ժամանակ: Ջրածին տարրը թեև կազմում է Երկրի կեղևի զանգվածի ընդամենը 1%-ը, սակայն ատոմների թվով գրավում է երկրորդ տեղը՝ թթվածնից հետո։ Երկրակեղևում յուրաքանչյուր 100 ատոմից 17-ը ջրածին է։ Ջրածինը բնության անբաժան մասն է, քանի որ սովորական ջուրը, որի մեջ ապրում են այդքան կենդանի օրգանիզմներ, այդքան բնություն և առանց որի, բնությունը ուղղակիորեն չի կարող գոյաթևել՝ H2O պարունակում է ջրածին։

*2. Ջրածնի ատոմի կառուցվածքը:

Ջրածնի ատոմը կազմված է միջուկի՝ +1, պրոտոնների թիվը միջուկում՝ 1, էլեկտրոնների թիվն ատոմում՝ 1, էլեկտրոնային շերտերի թիվը՝ 1։

*3. Ջրածնի ստացումը լաբորատորիայում  և այրումը։

*4. Ջրածնի ֆիզիկական և քիմիական հատկությունները։

Ջրածինն անգույն, անհոտ և անհամ գազ է։ Ջրածինն ամենաթևթև գազն է․ հելիումից թեթև է 2 անգամ, իդկ օդից 14,5 անգամ։ Ջրում գործականում չի լուծվում (20*C-ում 100լ ջրում լուծվում է ընդամենը 2 լ ջրածին): Հեղուկանում է շատ ցածր ջերմաստիճանում։ (-253*C)

*5. Ջրածնի կիրառումը ։

Արտադրվող ջրածնի 50%-ից ավելին ծախսվում է նավթի վերամշակման համար։ Արտադրվող ջրածնի 25%-ը օգտագործվում է ամոնիակի սինթեզում։ Մեծ քանակով ջրածին է նախսվում քլորաջրածին սինթեզելու և աղաթթու ստանալու համար։ Ջրածինը օգտագործվում է նաև բուսական յուղերից մարգարին ստանալու համար։ Ջրածինը կիրառվում է նաև օքսիդներից մետաղների ստացման համար։

Լաբարատոր փորձ՝ ջրածնի ստացումը լաբորատորիայում և այրումը

Zn, Mg, AL և HCl ռեակցիայով, որը տեղակալման ռեակցիա է։ 

Zn + 2HCl => ZCl2 + H2 
Mg + 2HCl => MgCl2 + H2 
2Al + 6HCl => 2AlCl3 + 3H2 

Անջատված ջրածինը այրում ենք
H2 + O2 => H2O + Q

Տեղակալման են կոչվում այն ռեակցիաները, որոնք կատարվում են օարզ և բարդ նյութերի միջև, ռեակցիայի ընթացքում պարզ նյութի ատոմները տեղակալում են բարդ նյութի ատոմներից որևէ մեկին, ռեակցիայի հետևանքով առաջանում է նոր պարզ նյութ և նոր պարզ նյութ։

Այրման և միացման ռեակցիա

Թեմատիկ  հարցեր  և վարժություններ.

  1. Ինչո՞ւ  է   ջրածինը  համարվում   համար մեկ  տարրը  Տիեզերքում…

Արեգակ աստղի զանգվածի կեսից ավելին ջրածինն է։ Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակը՝ Յուպիտերը, համարյա լրիվ կազմված է ջրածին քիմիական տարրից։ Տիեզերքում իշխում են երկու տարր՝ ջրածինը և հելիումը։ Հաշվարկված է, որ ջրածնին բաժին է ընկնում տիեզերքի զանգվածի 75%-ը, իսկ հելիումի 23%-ը։ Այսպիսով այն կազմում է Տիեզերքի ամենակաևոր տարրից մեկը։

2.Ջրածինը համարվում  է  ապագայի վառելանյութ. ինչո՞ւ. …

Քանի որ անջատվում է մեծ քանակությամբ ջերմություն։ Ջրածնի այրման ջերմությունը մի քանի անգամ մեծ է ցանկացած այլ վառելանյութի այրման ջերմությունից։ Ջրածնի մեկ գրամի այրումից ստացվում է 120կՋ ջերմություն, մինչդեռ նույն քանակի բենզինից՝ 46կՋ։ Մյուս կողմից, եթե ջրածնի համար որպես հումք դիտարկենք ջուրը, ապա կհասկանանք, որ ջրածնի պաշարները Երկրի վրա անսպառ են։

3. Բնութագրեք  ջրածին     քիմիական տարրը.

ա) քիմիական նշանը՝ H                            բ) հարաբերական ատոմային զանգվածը` 1,00797                                               գ) մետա՞ղ է.  թե՞  ոչ մետաղ.` ոչ մետաղ                  դ) դիրքը պարբերական համակարգում.այսինքն ո՞ր պարբերության և ո՞ր խմբի տարր է՝ կարգաթիվը՝ 1, առաջին պարբերություն, առաջին խումբ     դ) ատոմի կառուցվածքը`(միջուկի լիցքը 1, միջուկում պրոտոների թիվը, 1 էլեկտրոնների թիվը 1, էներգետիկ մակարդակների թիվը )

*4. Ջրածնի   վալենտականությունը և օքսիդացման աստիճանը միացություններում.
գրեք օրինակներ

Օքսիդացման աստիճանը -1 և 1 է։

*5. Գրեք. ջրածին պարզ  նյութի բանաձևը H2 և  որոշեք նրա հարաբերական մոլեկուլային զանգվածը ` Mr  և մոլային զանգվածը`M գ/ մոլ …

Mr(H2)=2,016
M(H2)=2գ/մոլ

*6. Որոշեք ջրածինը օդից ծանր է թե՞ թեթև. քանի ՞ անգամ

Ջրածինը օդից թեթև է 14,5 անգամ։

*7.  Դուք  լաբորատորիայում ստացել  եք ջրածին  և այրել։ Նկարագրեք. Ձեր կողմից կատարված լաբորատոր փորձերը  և  գրեք. համապատասխան  ռեակցիաների հավասարումները. …

*8. Ո՞րն  է ջրածնի առաջացրած և Երկրագնդում ամենատարածված բարդ  նյութը. գրեք  այդ  նյութի քիմիական  բանաձևը  և որոշեք ջրածնի զանգվածային բաժինը տոկոսով արտահայտած։

Ամենատարածվածը H2O-ն է։

mr(H2O)=1*2+16*1=2+16=18
m(H2) : m (O) = 2 : 16
w(H2)=2/18*100=11,1%
w(O)=100%-11,1%=89,9%

*9. Որտե՞ղ են  կիրառում ջրածինը….
Աղաթթվի ստացում, մետաղների վերականգնում, շարժիչների վառելանյութ, ազոտական թթվի արտադրություն, ամոնիակի սինթեզ, պարարտանյութ, հեղուկ նյութերից պինդ ճարպի ստացում, մետաղների կտրում և զոդում, մեթանոլի սինթեզ։

Անհատական ֊հետազոտական աշխատանք`»Թթուներ «

Աշխատանքում  պիտի լինեն հետևյալ  հարցերի պատասխանները.

*1. Սահմանել   ո՞ր  բարդ նյութերն են   կոչվում  թթուներ. ..

*2. Գրեք անթթվածին թթուների բանաձևերը և անվանումները…

*3. Գրեք  թթվածնավոր.   թթուների   բանաձևերը  և  անվանումները…

*4. Ինչպե՞ս  են  ստանում  թթուներ…

Անթթվածին թթուները ստանում են համապատասխան գազային ջրածնային միացությունները ջրում լուծելով, իսկ գազային ջրածնային միացություններն ստացվում են ջրածնի և համապատասխան ոչ մետաղի անմիջական փոխազդեցությունից, կամ համապատասխան թթվի աղի և մեկ այլ, ավելի ուժեղ թթվի փոխազդեցությունից։
Թթվածնային թթուների ստացման հիմնական եղանակը համապատասխան օքսիդի ու ջրի փոխազդեցությունն է։

*5. Թվարկեք թթուների ֆիզիկական հատկությունները…

*6. Գրեք թթուների քիմիական հատկությունները. այսինքն թթուների  փոխազդեցությունը պարզ  և բարդ նյութերի հետ…

*7. Կենցաղում  օգտագործվող ինչպիսի՞ թթուներ. գիտեք…

Հոսանքի և լարման ուժի չափումը ամպերա չափի և վոլտա չափի միջոցով

Նպատակ; Կարողանալ ճիշտ հավաքել շղթան ամպերա չափի և վոլտաչափի միջոցով չափել հոսանքի ուժը և լարում և շղթայում։

Սարքեր; Ամպերա չափ, վոլտա չափ, բանալի, հոսանքի աղբյուր, լամպ, ռեոստատ և հաղորդալար։

Փորձի կատարման ընթացքը; սկզբից միացրեցինք հոսանքի աղբյուրը, հետո հոսանքալարերի միջոցով միացրեցինք ապերաչափը, հետո միացրեցինք լամպը, այնուհետեվ վոլտա չափը, հետո բանալին և շղթայի փակելուց հետո նկատեցինք որ լամպը վառվում է այսինքն շղթայով անցնում է էլեկտրական ուժը որի 0․3Ա։ Այնուհետեվ միացրեցինք վոլտաչափը և չափեցինք լարումը շղթայում որի 3վ եր։ Այնուհետեվ ավելացրեցինք ռեոստատ որի միացնելուց հետո քչացնում և շատացնում էինք հոսանքի ուժը և լարումը աչ և ձախ տանելով։

R=U/y y= U/R Պատ․ R=1

Նոյեմբերի 23-27

1. Ներկայացրե՛ք Հայաստանի հարաբերությունները հարևան երկրների հետ 1918-20թթ.:
Հայ ­-վրացական հարաբերությունները
1918թ. Վրաստանի և Հայաստանի անկախության հռչակումից հետո տարածքային-սահմանային վեճ ծագեց նրանց միջև, որի պատճառը դեռևս ցարիզմի ժամանակներում կատարված վարչատարածքային անարդար բաժանումն էր։ Նորահռչակ Վրաստանի Հանրապետությունը ամեն կերպ ձգտում էր իր սահմանների մեջ ներառել հայաբնակ Լոռի ու Ախալքալաք գավառները։ Հայաստանի կառավարությունը ջանում էր հարցը լուծել բանակցությունների միջոցով։ Սակայն սահմանային այդ վեճը 1918թ. դեկտեմբերին վերաճեց հայ-վրացական զինված ընդհարման` պատերազմի։ Երբ վրաց իշխանությունները սկսեցին բռնություններ գործադրել տեղի հայության նկատմամբ, հայկական զորամասերը մտան Լոռի, հաղթանակ տարան վրացիների նկատմամբ և իրենց հսկողության տակ առան գավառամասը։ Հալածանքի ու հետապնդումների ենթարկվեցին Վրաստանում ապրող հայերը։ Պատերազմը տևեց շուրջ երեք շաբաթ: Խնդրին միջամտեցին Անտանտի` Անգլիայի և Ֆրանսիայի զինվորական ներկայացուցիչները։ 1919թ. հունվարին կողմերի միջև կայացվեց համաձայնություն։ Լոռին հայտարարվեց «չեզոք գոտի»։ Կարճ ժամանակամիջոցում բարելավվեցին հայ-վրացական հարաբերությունները։ 1921թ. Ախալքալաքի գավառը կցվեց Վրաստանին, իսկ Լոռին միացվեց Հայաստանին։

Հայ­ – ադրբեջանական հարաբերությունները
Ադրբեջանի հետ հարաբերությունները բարդ էին։ Ադրբեջանը ձգտում էր նվաճել Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը, Շարուր-Նախիջևանը և այլ տարածքներ։ Այդ խնդրում Ադրբեջանին աջակցում էին Անգլիան և Թուրքիան, իսկ 1920թ. գարնանից` նաև Խորհրդային Ռուսաստանը։ 1918թ. վերջին անգլիացիների միջամտությամբ կասեցվեց Անդրանիկի զորախմբի առաջխաղացումը դեպի Շուշի ու Արցախ։ Անգլիական հրամանատարության աջակցությամբ Արցախ-Զանգեզուրի նահանգապետ նշանակվեց թուրք ջարդարար Խոսրով բեկ Սուլթանովը։ Արցախ-Սյունիքի հայությունը չճանաչեց Ադրբեջանի գերիշխանությունը և զենքը ձեռքին պայքարի ելավ։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ձգտում էր խաղաղ միջոցներով լուծել Ադրբեջանի հետ ունեցած վիճելի հարցերը։ Սակայն բանակցությունները արդյունք չտվեցին։ Մեծ տերությունները, շահագրգռված լինելով Բաքվի նավթով, ավելի հաճախ ճնշում էին գործադրում Հայաստանի վրա, որպեսզի նա զիջումներ անի Ադրբեջանին։ Հայաստանի կառավարությունը անում էր հնարավորինը պաշտպան կանգնելու արցախահայության արդար դատին։ Շուշիի հայությունը 1920թ. մարտին ենթարկվեց ջարդի: Զոհվեց մոտ 8 հազար հայ: Հայաստանի կառավարության որոշմամբ Դրոյի զորախումբը մտավ Ղարաբաղ։ Ապրիլի 25-ին որոշում կայացրեց Լեռնային Ղարաբաղը վերամիավորել Հայաստանի Հանրապետությանը։ Իրադրությունը հայ-ադրբեջանական հարաբերություններում կտրուկ փոխվեց, երբ մի քանի օր անց` ապրիլի 28-ին խորհրդայնացվեց Ադրբեջանը։ Դրանից հետո վերջինիս սկսեց պաշտպանել Խորհրդային Ռուսաստանը։ Թուրք-թաթար-բոլշևիկ զինուժը ներխուժեց Ղարաբաղ, Զանգեզուր և Նախիջևան։ Ադրբեջանը տիրեց Լեռնային Ղարաբաղին։ 1921թ. հուլիսին, Խորհրդային Ռուսաստանի բարձրագույն իշխանությունների թողտվությամբ Լեռնային Ղարաբաղը, ինքնավար մարզի կարգավիճակով, բռնակցվեց Ադրբեջանին։ 1919թ. կեսերին անգլիացիների օգնությամբ Նախիջևանի գավառը պաշտոնապես միացվեց Հայաստանի Հանրապետությանը։ Սակայն տեղի թաթարները Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների աջակցությամբ ապստամբություն բարձրացրին ու հրաժարվեցին ճանաչել Հայաստանի իշխանությունը։ Շարուր-Նախիջևանի թաթարների շարունակական խռովությունների, ավերածությունների, թալանի հետևանքով երկրամասը գրեթե լիովին հայաթափվեց։ 1920թ. աշնանը Թուրքիան բռնազավթեց Նախիջևանի գավառը։ Իսկ 1921թ. Նախիջևանը հանձնվեց Խորհրդային Ադրբեջանին։ 1920թ. աշնանը ինքնապաշտպանական համառ կռիվների շնորհիվ լիովին ազատագրվեց Զանգեզուրը։

2. Ո՞րն էր Հայաստանի առաջին հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունը:


1918թ. հունիսի 4-ին Բաթումիի հաշտության պայմանագիրը կնքելուց հետո Հայաստանի Հանրապետությունը հայտնվել էր ծանր դրության մեջ։ 1918թ. ամռանը Հայաստանի պատվիրակությունը փորձ արեց բանակցել Քառյակ միության երկրների հետ` Բաթումի պայմանագիրը փոքր-ինչ մեղմելու նպատակով, բայց արդյունքի չհասավ։ Գերմանիան և Թուրքիան նույնիսկ մրցակցում էին իրար հետ, թե տարածաշրջանում ով ավելի մեծ ազդեցություն կնվաճի։ Հայաստանը իրավունք չուներ հարաբերվելու այլ պետությունների և հատկապես Անտանտի երկրների ու Ռուսաստանի հետ։ Այս վիճակը շարունակվեց մինչև 1918թ. վերջերը` Առաջին աշխարհամարտի ավարտը։ Անտանտը հաղթեց Քառյակ դաշինքին։ Պարտված Գերմանիան և Թուրքիան իրենց զորքերը դուրս բերեցին Անդրկովկասից։ Դրա շնորհիվ Հայաստանի Հանրապետության տարածքը ընդարձակվեց` հասնելով մինչև 70 հազար քառ. կմ-ի: Այժմ արդեն տարածաշրջանում ազդեցիկ դիրք գրավեց Անտանտի երկրներից Անգլիան։ Աշխարհամարտի ավարտից հետո Հայաստանի արտաքին քաղաքական վիճակը փոքր-ինչ բարելավվեց, և նա սկսեց ավելի ակտիվ արտաքին քաղաքականություն վարել։

3. Ծանոթացե՛ք Սևրի պայմանագրին վերաբերող փաստաթղթերը և ներկայացրե՛ք ձեր տեսակետը պայմանագրի մասին:


1920թ. օգոստոսի 10-ին Փարիզի Սևր կոչվող արվարձանում Անտանտի երկրները սուլթանական Թուրքիայի հետ կնքեցին հաշտության պայմանագիր։ Պայմանագրի 88-ից 93-րդ հոդվածները վերաբերում էին Հայաստանին։ Օսմանյան Թուրքիան պարտավորվում էր ճանաչել Միացյալ Հայաստանը։ Հայաստանին էին անցնելու Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգները ոչ ամբողջությամբ` ընդամենը 90 հազար քառ. կմ, ելքով դեպի Սև ծով։ Անկախ Հայաստանի ընդհանուր տարածքը հանրապետության առկա 70 հազար քառ. կմ-ի հետ կազմելու էր 160 հազար քառ. կմ։ Հայ-թուրքական պետական սահմանը որոշելու էր ԱՄՆ-ի նախագահը, որն էլ նույն թվականի նոյեմբերին գծեց Միացյալ, Անկախ Հայաստանի քարտեզը։ Սակայն, հետագայումՍևրի պայմանագիրը մնաց թղթի վրա։ Քեմալականները չճանաչեցին սուլթանական կառավարության ստորագրած Սևրի պայմանագիրը։ Ֆրանսիան, Իտալիան, Անգլիան, աստիճանաբար երես դարձրին հայերից և մոռացության մատնեցին իրենց իսկ ստորագրած պայմանագիրը։ Ասպարեզում մնում էր միայնակ Հայաստանը, որը չուներ բավարար ուժ և կարողություն քեմալականներից ազատագրելու արևմտահայ նահանգները։ Մեծ տերությունների մեղքով հերթական անգամ ձախողվեց Հայկական հարցի լուծումը։

ՆԱԽԱԳԻԾ՝ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԵՐԵՒՈՒՅԹՆԵՐ։ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԼԱՐՈՒՄ: ՎՈԼՏԱՉԱՓ։ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ ՕՀՄԻ ՕՐԵՆ

Դաս 11, 12 Էլեկտրական լարում: Վոլտաչափ։Էլեկտրական դիմադրություն։ Օհմի օրենք

Տևողությունը 16․11- 20․11 2020 թ․

Էլեկտրական հոսանքը լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժում է, որն առաջանում է, երբ էլեկտրական դաշտի կողմից նրանց վրա ուժ է ազդում և հետևաբար աշխատանք է կատարվում: Հոսանքի աշխատանքը համեմատական է տեղափոխված լիցքի քանակին՝ q-ին, հետևաբար նրա հարաբերությունը այդ լիցք քանակին հաստատուն մեծություն է և  կարող է բնութագրել էլեկտրական դաշտը հաղորդչի ներսում: Այդ ֆիզիկական մեծությունը կոչվում է լարում և նշանակվում է U տառով: 

Լարումը  ցույց է տալիս տվյալ տեղամասով 1Կլ լիցք անցնելիս էլեկտրական դաշտի կատարած աշխատանքը:

Լարումը սկալյար ֆիզիկական մեծություն է, որը հավասար է դաշտի կատարած աշխատանքի  հարաբերությանը հաղորդչով տեղափոխված լիցքի քանակին: U=A/q 

Էլեկտրական լարման միավորը կոչվում է վոլտ (Վ) հոսանքի առաջին աղբյուր ստեղծող Ա. Վոլտայի պատվին:

1Վ այն լարումն է, որի դեպքում շղթայի տեղամասով 1Կլ լիցք տեղափոխելիս էլեկտրական դաշտը կատարում է 1Ջ աշխատանք:

Վոլտաչափի սեղմակները միացվում են էլեկտրական շղթայի այն կետերին, որոնց միջև անհրաժեշտ է չափել լարումը՝ չափվող տեղամասին զուգահեռ։

Վոլտաչափի «+» նշանով սեղմակն անհրաժեշտ է միացնել էլեկտրական շղթայի չափվող տեղամասի այն կետի հետ, որը միացված է հոսանքի աղբյուրի դրական բևեռին, իսկ «−» նշանով սեղմակը՝ բացասական բևեռին: 

v
54

Կազմենք շղթա՝ հոսանքի աղբյուրին հերթականորեն միացնելով հաղորդիչներ, որոնք միմյանցից տարբերվում են երկարությամբ, հաստությամբ կամ նյութի տեսակով:  Հաղորդիչներով անցնող հոսանքի ուժը  չափենք ամպերաչափի օգնությամբ:

Screenshot_1 (2)

Փորձը ցույց է տալիս, որ միևնույն հոսանքի աղբյուրի, այսինքն նույն լարման դեպքում տարբեր հաղորդիչներով անցնող հոսանքի ուժը տարբեր է: Այսինքն նրանք տարբեր կերպ են հակազդում իրենց միջով անցնող հոսանքակիր մասնիկներին:

Էլեկտրական հոսանքի նկատմամբ հաղորդչի հակազդեցությունը բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է հաղորդչի էլեկտրական դիմադրություն և նշանակվում  R տառով:

Փորձը ցույց է տալիս, որ գլանաձև  հաղորդչի դիմադրությունը տվյալ ջերմաստիճանում կախված է նրա L երկարությանից, S լայնական հատույթի մակերեսից և նյութի տեսակից: Ընդ որում, հաղորդչի դիմադրությունը նրա L երկարությունից կախված է ուղիղ համեմատականորեն, իսկ S լայնական հատույթի մակերեսից՝ հակադարձ համեմատականորեն: R=ρl/S

Էլկտրական շղթայով հոսանքի անցումը բնութագրում են երեք մեծություններ. I՝ հոսանքի ուժը,U՝ լարումը,R՝ դիմադրությունը: Այս մեծությունների միջև գոյություն ունի կապ, որը որպես օրենք սահմանել է Գ. Օհմը 1827թ.-ին:

Անփոփոխ դիմադրության դեպքում տեղամասով անցնող հոսանքի ուժն ուղիղ համեմատական է լարմանը:

Այսինքն, որքան մեծ է U լարումը շղթայի տեղամասի ծայրերում, այնքան մեծ է նրանով անցնող I հոսանքի ուժը, և I(U) կախման գրաֆիկը իրենից ներկայացնում է ուղիղ գիծ:

Անփոփոխ լարման դեպքում հոսանքի ուժը հակադարձ համեմատական է դիմադրությանը:

Հոսանքի ուժը շղթայի տեղամասում հավասար է այդ տեղամասի լարման և նրա դիմադրության հարաբերությանը: I=U/R

Օհմի օրենքից ստացվում է, որ դիմադրության նվազման դեպքում հոսանքի ուժն աճում է, և եթե հոսանքի ուժը գերազանցի տվյալ շղթայի համար թույլատրելի արժեքը, ապա շղթային միացված բոլոր սարքերը կարող են շարքից դուրս գալ: Այդպիսի իրավիճակ առաջանում է կարճ միացման դեպքում, երբ շղթայի երկու կետորը միացվում են շատ փոքր դիմադրություն ունեցող հաղորդիչով: Կարճ միացումը կարող է հրդեհի պատճառ դառնալ:

Թեմատիկ հարցեր և խնդիրներ՝

1․Ի՞նչ աշխատանք է կատարվում, երբ 220 Վ լարման ցանցին միացված  էլեկտրական լամպի պարույրով անցնում է 4 Կլ լիցք:

A=Uq
220Վ*4Կլ=880Ջ

2․Ինչի՞ է հավասար լարումը էլեկտրական ջերմատաքացուցիչի վրա, եթե դրանով 40 Կլ լիցք անցնելիս կատարվում է 1600 Ջ աշխատանք:

U=A/q=1600Ջ/40Կլ=40Վ

3․ Փորձարարը պետք է չափի էլեկտրական լարումը ջերմատաքաչուցիչի ծայրերին: Ո՞ր դեպքում է նա ճիշտ միացրել վոլտաչափը շղթային:

գ

4․Որոշեք Երևանից Գորիս  ձգվող 12 մմ² լայնական հատույթի մակերես ունեցող երկաթե հաղորդալարի դիմադրությունը, եթե այդ քաղաքների միջև հեռավորությունը 240 կմ է: Երկաթի տեսակարար դիմադրությունը 0.1 Օմ·մմ²/մ է:

I=240կմ=240000մ
0.1Օմ·մմ²/մ*240000մ/12 մմ²=2000Օմ=2ԿՕմ

5․Ինչի՞ է հավասար 620 Օմ դիմադրություն ունեցող պարույրով անցնող հոսանքի ուժը, եթե նրա ծայրերում կիրառված լարումը 12 Վ է:

I=U/R=12Վ/620Օմ=3/155Ա

Տանը՝ դաս 11,12, գրել թեմատիկ հարցեր և խնդիրները, հրապարակել անհատական բլոգներում։

Ջրածին

1. Ջրածինը բնության մեջ։

*2. Ջրածնի ատոմի կառուցվածքը ։

*3. Ջրածնի ստացումը լաբորատորիայում  և այրումը։

Լաբարատոր փորձ ջրածնի ստացումը և այրումը։ լաբարատորյաում ջրածին ստանալու ենք ակտիվ մետաղների, ցինկի Zn, մագնեզյումի Mg, աղաթթվի HCl, տեղակալման ռեակցիա։ Zn+ 2HCl= ZnCl2 + H2 Mg + 2HCl= MgCl2 + H2 2Al + 6HCl= 2AlCl3 + 3H2

*4. Ջրածնի ֆիզիկական և քիմիական հատկությունները։

*5. Ջրածնի կիրառումը ։

Թեմատիկ  հարցեր  և վարժություններ.

  1. Ինչո՞ւ  է   ջրածինը  համարվում   համար մեկ  տարրը  Տիեզերքում…

2.Ջրածինը համարվում  է  ապագայի վառելանյութ. ինչո՞ւ. …

3. Բնութագրեք  ջրածին     քիմիական տարրը.

ա) քիմիական նշանը. ..                            բ) հարաբերական ատոմային զանգվածը. ..                                               գ) մետա՞ղ է.  թե՞  ոչ մետաղ.                  դ) դիրքը պարբերական համակարգում.այսինքն ո՞ր պարբերության և ո՞ր խմբի տարր է     դ) ատոմի կառուցվածքը`(միջուկի լիցքը. ..միջուկում պրոտոների թիվը. ..էլեկտրոնների թիվը…էներգետիկ մակարդակների թիվը )

*4. Ջրածնի   վալենտականությունը և օքսիդացման աստիճանը միացություններում.գրեք օրինակներ. ..

*5. Գրեք. ջրածին պարզ  նյութի բանաձևը. ..և  որոշեք նրա հարաբերական մոլեկուլային զանգվածը ` Mr  և մոլային զանգվածը`M գ/ մոլ …

*6. Որոշեք ջրածինը օդից ծանր է թե՞ թեթև. քանի ՞ անգամ. ..

*7.  Դուք  լաբորատորիայում ստացել  եք ջրածին  և այրել։ Նկարագրեք. Ձեր կողմից կատարված լաբորատոր փորձերը  և  գրեք. համապատասխան  ռեակցիաների հավասարումները. …

*8. Ո՞րն  է ջրածնի առաջացրած և Երկրագնդում ամենատարածված բարդ  նյութը. գրեք  այդ  նյութի քիմիական  բանաձևը  և որոշեք ջրածնի զանգվածայլն բաժինը տոկոսով արտահայտած։

*9. Որտե՞ղ են  կիրառում    ջրածինը….

Անհատական ֊հետազոտական աշխատանք`»Թթուներ «

Աշխատանքում  պիտի լինեն հետևյալ  հարցերի պատասխանները.

*1. Սահմանել   ո՞ր  բարդ նյութերն են   կոչվում  թթուներ. ..

*2. Գրեք անթթվածին թթուների բանաձևերը և անվանումները…

*3. Գրեք  թթվածնավոր.   թթուների   բանաձևերը  և  անվանումները…

*4. Ինչպե՞ս  են  ստանում  թթուներ…

*5. Թվարկեք թթուների ֆիզիկական հատկությունները…

*6. Գրեք թթուների քիմիական հատկությունները. այսինքն թթուների  փոխազդեցությունը պարզ  և բարդ նյութերի հետ…

*7. Կենցաղում  օգտագործվող ինչպիսի՞ թթուներ. գիտեք…Оставить комментарий

Опубликовал bnagetnet на 7 ноября, 2020 в Uncategorized

Սեբաստացու օրեր` նոյեմբերի 2֊6 — 2020

01НОЯ

«Ուսուցումը` փորձի  հիման  վրա»

Թեման` <<Անօրգանական նյութերի ծագումնաբանական կապը>>

Նպատակը` Անօրգանական  նյութերի  հիմնական  դասերի  վերաբերյալ գիտելիքների   ընդհանրացումը  և   ծագումնաբանական կապը

Մասնակիցներ` Ավագ  դպրոց-վարժարանի 9, 10, 11-րդ  դաս.-ի  սովորողներ

Ընթացքը`սովորողներ կկատարեն  անհատական հաշվարկային  լաբորատոր  փորձեր`«Անօրգանական  նյութերի  ծագումնաբանական կապը».

  • Մետաղ-հիմնային օքսիդ-հիմք-աղ` Mg→ MgO →Mg(OH)2→  MgCl2
  • Ոչ մետաղ→ թթվային օքսիդ→ թթու→ աղ`P→P2O5→H3PO4 →Na3PO4

Առաջադրանք. 1.  Գրեք   իրականացրած  ռեակցիաների  հավասարումները  և  կատարեք  հաշվարկ.  որքան  աղ  կստացվի, եթե <<հրավառության>> համար  վերցրել  եք 2,4գ մագնեզիում,ընդունել, որ  բոլոր  ռեակցիաները ընթանում  են քանակապես:

Առաջադրանք 2. Գրեք իրականացրած  ռեակցիաների  հավասարումները  և  կատարեք  հաշվարկ.  որքան աղ կստացվի, եթե այրել  ենք  6,2գ ֆոսֆոր,ընդունել, որ  բոլոր  ռեակցիաները ընթանում  են քանակապես:

11-րդ  դաս.-ի <<Քիմիայի  ընտրությամբ   գործունեության>> սովորողները

  • կընտրեն անհատական — հետազոտական աշխատանքների  թեմաները
  • կհավաքեն  օրգանական մոլեկուլների  գնդիկաձողիկային  մոդելները, 
  • կբացատրեն կովալենտային  կապի  բնույթը  և
  • իզոմերիայի տեսակները  օրգանական  մոլեկուլներում :
  • «Հոմոլոգիաերևույթը:  Հոմոլոգիական շարքեր» -Ավետիսյան Իռեն
  • «Իզոմերիա երևույթը,  իզոմերիայի տեսակները` կառուցվածքային և տարածական: Իզոմերներ»-Մանուչարյան Միլենա
  • «Կովալենտային կապը և նրա հատկությունները՝(բևեռային և ոչ բևեռային, կապի երկարություն , էներգիա, հագեցվածություն, ուղղություն :  Քիմիական կապերի էլեկտրոնային բնույթը օրգանական մոլեկուլներում» —Գորոյան Լյուդմիլա
  • «Օրգանական  նյութերի  բազմաթվության  պատճառները»-Վարդանյան Նարեկ

Սովորողները կբացատրեն. 

  •  օրգանական  նյութերի  բազմաթվության  պատճառները`  պայմանավորված  ածխածնի  ատոմի  կառուցվածքային  առանձնահատկություններով
  • քիմիական  կապի  բնույթը  օրգանական  միացությունների  մոլեկուլներում
  • կիմանան  օրգանական  նյութերի կառուցվածքի  տեսության  հիմնադրույթները
  • նյութերի հատկությունները  կախված  են  ոչ  միայն  դրանց  որակական  և  քանակական  բաղադրությունից, այլև  մոլեկուլում  ատոմների  միացման  կարգից`  մոլեկուլի  կառուցվածքից
  • հիբրիդացման  երևույթը  քիմիական  կապն  առաջանալիս և  այդ  երևույթով  պայմանավորված  մոլեկուլների  տարածական  կառուցվածքը
  • կհասկանան  իզոմերիա  երևույթը  և  իզոմեր  ձևերի հատկությունների տարբերությունը  պայմանավորված  դրանց  քիմիական  կառուցվածքով
  • կպատկերեն  մոլեկուլների կառուցվածքային և էլեկտրոնային բանաձևերը
  • կհավաքեն  մոլեկուլնների գնդիկա-ձողիկային մոդելները: