


Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, 9-7 դասարան



Իմաստասէր ոմն աղքատ ունէր ծոյլ որդիս եւ ի ժամ մահուն կոչեաց զորդիսն եւ ասէ.
– Ո՛վ որդեակք, բազում գանձ կայ պահեալ ի հարցն իմոց յայգին մեր, իսկ զտեղին ոչ ցուցանեմ ձեզ, այլ որ աշխատի ևւ խորագոյն փորէ, նա գտանէ զգանձն:
Եւ յետ մահուն հօրն, սկսան որդիքն ջանալ մեծաւ աշխատութեամբ եւ խորագոյն վարէին, եւ ամէն մէկ իւրն ջանայր, զի ինքն գտցէ զգանձն:
Եւ սկսաւ այգին աճիլ եւ զօրանալ եւ ետ բազում պտուղ եւ ելից զնոսա գանձիւ:
Փոխակերպում աշխարհաբար
Իմաստասեր աղքատ մեկն ուներ ծույլ որդիներ և մահվան ժամանակ կանչեց որդիներին և ասեց.
– Ո՛վ որդիներ, բազում գանձեր կա պահված իմ հայրերի կողմից մեր այգում, իսկ տեղը ցույց չեմ տալու, այլ ով որ աշխատի և խորագույն փորի, նա կգտնի գանձերը:
Եվ հոր մահվան օրվանից սկսած, սկսեցին որդիները ջանալ մեծ չարչարանքով և խորագույն վարել, և ամեն մեկն ինքն էր ջանում, որ ինքը գտնի գանձերը:
Եվ սկսեց այգին աճել և զորանալ և տվեց բազում պտուղ և լցրեց նրանց գանձով:
Բառարան
ոմն – մի մարդ, մեկը (ոմն աղքատ – մի աղքատ մարդ)
որդիս – որդիներ
ի ժամ մահուն – մահվան ժամին
կոչեաց – կանչեց
զորդիսն – որդիներին
որդեակք – որդյակներ
պահեալ – պահված
ի հարցն իմոց – իմ հայրերից, իմ հայրերի կողմից
յայգին – այգում
զտեղին – տեղը
ոչ ցուցանեմ – ցույց չեմ տալիս
որ – ով, ով որ
խորագոյն – ավելի խոր
փորէ – այստեղ` փորի
գտանէ – այստեղ` կգտնի
յետ մահուան հօրն – հոր մահվանից հետո
մեծաւ աշխատութեամբ – մեծ չարչարանքով
վարէին – վարում էին
իւր ջանայր – ինքն էր ջանում (ձգտում էր)
զի – որ, որպեսզի
գտցէ – գտնի, կգտնի, պիտի գտնի, գտնելու է
ետ – տվեց
ելից – լցրեց
զնոսա – նրանց
գանձիւ – գանձով
Իմ հայրական ընտանիքը ապրելա Պարսկաստանի Թավրիզ քաղաքում։ իմ մեծ պապես ու մեծ մամես ամուսնանալուց հետո որոշել են տեղափոխվեն Թեհրան, այսինքն մայրաքաղաք։ Ընդեղ երկուսով լավ գործ են ունեցել, և իմ պապես ծնվել է Թեհրանում։ Հենց Թեհրանում մեծացելա և կրթվելա և զինվորությունա գնացե, Իրան֊Իրաք պատերազմի ժամանակ։ Կռվից հետո պապես ամուսնացելա։ Ամուսնությունից հետո մամես֊ պապես 1999 թվին որոշել են գան Հայաստան։ Էդ ժամանակ որ իրանք եկան Հայաստան, Հայաստանը շատ վատ վիճակի մեջ տեսան և վերադարձան։ Մինչեվ տաս տարի հետո, որ մեր ընկերները լավ ին պատմում Հայաստանից, ընտանիքս որոշավ որ գա Հայաստան, և վերջապես 2010 թվին եկանք Հայաստան և որոշեցինք որ այստեղ տուն առնենք։ Մինչեվ 2018 թիվ մենք գալիս գնումինք և վերջապես 2019 թվին որոշեցինք որ գանք հայաստան բնակվենք։
Նույնը՝ ձայնագրությամբ։
Իմ ընտանիքը

Մարդու իրավունքներ, բոլոր մարդիկ ունեն հավասար իրավունքներ, և այդ իրավունքներն անօտարելի են՝ անկախ իրավունքի տեսակից, բնակության վայրից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, ազգային պատկանելությունից կամ կրոնից։
Հայաստանի սահմանադրություն 3-րդ հոդվածը սահմանում է․
Թեմա 18. ԲագրատունյացՀայաստանիվերելքը 10-րդդարիերկրորդկեսինև 11-րդդարիսկզբին: Անին՝մայրաքաղաք.
ա/ Հայոց թագավորության վերելքի սկիզբը՝ Աշոտ 3-րդ Ողորմած, Սմբատ 2-րդ Տիեզերակալ
բ/ Թագավորության հզորացումը Գագիկ 1-ինի օրոք /բանավոր, էջ 94-97, նաև այլ աղբյուրներ/.
Թեմա 19. ՀայոցթագավորությանհռչակումըԿիլիկիայում: Լևոն 1-ինՄեծագործ.
ա/ Թագավորության հռչակումը
բ/ Լևոն Մեծագործի քաղաքականությունը /բանավոր, էջ 130-132, նաև այլ աղբյուրներ/.
Թեմա 20. Հայկականմշակույթը 10-14-րդդարերում.ա/ Կրթական համակարգը
բ/ Պատմագրությունը /բանավոր, էջ 147-151, նաև այլ աղբյուրներ/.
Առաջադրանք․
1. Օգտվելովտարբերաղբյուրներից՝պատրաստե՛քնյութ«Անին՝հայոցմայրաքաղաք» թեմայով։Անի, ավերված միջնադարյան բերդաքաղաք Թուրքիայի Հանրապետությունում։Գտնվում է Կարսի նահանգում՝ Հայաստանի Հանրապետության սահմանին։Կառուցվել է Ախուրյան գետի աջ ափին, այժմ այն բնակեցված չէ։Անիի մասին առաջին հիշատակումները թվագրվում են վաղ միջնադարին՝ 5-րդ դարին՝ որպես Կամսարական իշխանական տան ամրոցներից մեկը։ Ավատատիրական հարաբերությունների սկզբնավորման շրջանում Մեծ Հայքը գտնվում էր Արշակունիների թագավորության ներքո։ Արաբական տիրապետության ընթացքում՝ 9-րդ դարի սկզբին, Հայոց իշխան Աշոտ Բագրատունի Մսակերը (790-826) Կամսարականներից գնել է Արշարունիք և Շիրակ գավառները՝ Անի ամրոցով։Զարգացած միջնադարում՝ 961-1045 թվականներին, Անին Բագրատունիների թագավորության մայրաքաղաքն էր։ 13-րդ դարի պատմիչ Սիբթ իբն ալ-Ջաուզին հայտնում է, որ նախքան սելջուկների կողմիցՀայաստանի գրավումը (Մանազկերտի ճակատամարտ), հայոց մայրաքաղաքի բնակչությունը հասնում էր մեկ միլիոն մարդու, որոնց մի մասը սպանվում է, իսկ կենդանի մնացածները գերի են վերցվում։ Ավելի ուշ շրջանում, կապված Վրաց թագավորության զորեղացման հետ, Արևելյան Հայաստանում ստեղծվում է Զաքարյան իշխանապետությունը, որի կենտրոնը նորից դառնում է Անին։Անին հայտնի է որպես «հազար ու մի եկեղեցիների քաղաք», որոնցից առավել հայտնի էր կաթողիկոսանիստ Մայր տաճարը։ Միջնադարում այստեղով էին անցնում բազմաթիվ առևտրական ճանապարհներ։ Քաղաքում կային բազմաթիվ պալատներ ու հասարակական կառույցներ։ Անին շրջապատված էր երկշերտ՝ Աշոտաշեն ու Սմբատաշենպարիսպներով, իսկ քաղաքի կենտրոնում գտնվում էր միջնաբերդը։ Հայկական աղբյուրների համաձայն՝ Անին ունեցել է 100-200 հազար բնակիչ։ Անի մայրաքաղաքը վերածվել է ավերակների հզոր երկրաշարժի պատճառով 1319թ :
2. Ներկայացրե՛քԼևոն 1-ինարքայիներքինևարտաքինքաղաքականությունը։
Լևոն II արքայի կարևոր ձեռքբերումներից մեկը Լամբրոն անառիկ բերդի գրավումն էր: 1202 թ. նա Հեթումին հրավիրում է Տարսոն և բանտարկում: Դրանից հետո Լևոնը, առանց կռվի գրավելով բերդը, միացնում է արքունիքին: Լևոնը մեծ ուշադրություն էր դարձնում առևտրի զարգացմանը: Վերաշինվեցին ու բարեկարգվեցին Այաս ու Կոռիկոս նավահանգիստները: Կառուցվեց ոչ միայն ռազմական, այլև առևտրական նավատորմ: Լևոնի կարևոր խնդիրներից էր Անտիոքի գահաժառանգության մղվող պայքարն էր: 1216 թ. Լևոնը գրավեց Անտիոքը և իշխանությունը հանձնեց իր եղբոր աղջիկ Ալիսի և Անտիոքի իշխանի որդի Ռուբեն-Ռայմոնդին, որին հռչակվել էր նաև Կիլիկիայի թագաժառանգ, բայց Լևոնը հիյասթափվեց և փոխեց որոշումը և Կիլիկիայի թագաժառանգ նշանակեց իր մանկահասակ դուստր Զաբելին:
3. Ներկայացրե՛ք 10-14-րդ դարերի նշանավոր համալսարանները․
1.Նարեկի վարդապետարան (Գրիգոր Նարեկացի)
2. Նոր Գետիկի վարդապետարան (Մխիթար Գոշ)
3. Գլաձորի համալսարան (Եսայի Մչեցի)
4. Տաթևի համալսարան (Գրիգոր Տաթևացի, Հովհան Որոտնեցի)
5. Սսի համալսարան (Ներսես Լամբրոնացի)
6. Անիի վարդապետարան (Հովհաննես Իմաստասեր)
7. Սկևռա (Ներսես Լամբրոնացի)
Մայրաքաղաք Դվին
Միջնադարյան Հայաստանի մայրաքաղաքը գտնվում է Արարատի մարզի, Արտաշատ քաղաքի հարևանությամբ։ Քաղաքը ունեցել է 400հա տարածք, քաղաքը ամենա ծաղկուն ժամանակ ունեցել է 100.000֊ 150.000 բնակչություն։
Հնավայրի կենտրոնական հատվածում բարձրանում է մի բլուր՝ Դուին, Դվին, Դաբիլ (արաբերեն) անվանումով, որի գագաթին հիմնարկվել է քաղաքի միջնաբերդը, հզոր պարիսպներով, 40-ից ավելի կիսաբոլոր աշտարակներով:
բնակավայրը ենթարկվում է հարձակման՝ Արարատյան դաշտ ներխուժած ուրարտացիների կողմից:
Հռոմեական զորավար Կուրբուլունի արևելյան արշավանքների ժամանակ (58-59 թթ.), Արտաշատի հետ միաժամանակ գրավվեց, հրդեհվեց նաև Դվինը` ամայանալով մինչև IV դ. 30-ական թվականները, երբ հայոց Խոսրով Կոտակ Արշակունի թագավորն այն հռչակեց արքունական նստոց՝ Ոստան Հայոց:
470-ական թվականներից սկսած քաղաքը համարվում էր և հայոց հոգևոր կենտրոնը՝ (կաթողիկոսությունը Վաղարշապատից Դվին տեղափոխվեց Գյուտ կաթողիկոսի օրոք) ուր շուրջ 400 տարի նստել են Հայոց հայրապետները:
Աստիճանաբար Դվինը վերածվեց հասարակական-տնտեսական, առևտրական, մշակութային խոշոր կենտրոնի` իր ուրույն տեղն ապահովելով Մերձավոր արևելյան քաղաքների շարքում:
Կառուցվում են մի շարք մոնումենտալ շինություններ, ինչպիսիք են միջնաբերդի Սյունազարդ դահլիճը, Ս. Գրիգոր եռանավ խոշորածավալ տաճարը և այլ շինություններ: Քաղաքի պաշտպանական և առևտրական ընդլայնման խնդիրներով շահագրգռված էին և սասանյան արքաները, քանզի Դվինը Սասանյան Իրանի ենթակայության տակ գտնվող մաքսային խոշոր կենտրոններից էր:
VII դ. արաբները գրավեցին Դվինը` պատճառելով մարդկային և նյութական խոշոր կորուստներ: Արաբական արշավանքներն ավարտվեցին «Արմենիա» ոստիկանության ստեղծմամբ: Լինելով «Արմենիայի» կենտրոն` Դվինն ապրեց տնտեսական նոր վերելք: Ըստ Ղևոնդ երեցի Աբդուլ-Ազիզը «Վերստին շինեց Դվին քաղաքը մեծությամբ առավել հզոր և ընդարձականիստ, քան եղել էր նախկինում, ամրացրեց դռներով և դռնափակերով, պարսպի շուրջը ջրով լցված խրամատ անցկացրեց քաղաքի ապահովության համար»: Արաբները Դվինում սկսեցին հատել պղնձե ու արծաթե դրամներ «Դաբիլ» մակագրությամբ:
Քաղաքի ավերակները դարերի ընթացքում ծածկվում են հողի հաստ շերտով` վերածվելով հողաբլուրների: Այն լավագույնս նկարագրել է անգլիացի հնագետ Ռոբերտ Կեր-Պորտերը` 1817 թ. այցելելով Դվինի ավերակներ. «Ես գտնվում էի մի քաղաքում, որից ոչինչ չէր մնացել, այլևս չկային ոչ կոթող, ոչ գմբեթ և ոչ էլ բնակարանի պատ, ամեն ինչ խորտակված էր: Անիում ես ինձ գտա շրջապատված հսկայական մեծության գերագույն հուշարձաններով: Արտաշատում (Դվինում), ես կանգնեցի նրա գերեզմանի վրա»: 1816 թ. Դվինում է լինում Մեսրոպ Թաղիադյանը, ով հստակ պատկերացում ուներ Դվին և Արտաշատ մայրաքաղաքների տեղագրության վերաբերյալ. «Ընդ գետն (Գառնու) ի վեր յարուցեալ՝ գտանք զաւերակս, բերդապարիսպ հզոր քաղաքին, զորմէ հաստատ էր Պօղոս վարդապետ, լինիլ մնացորդ նախնոյն Դվինայ՝ Ոստանին Հայոց»: Դվինի հնագիտական ուսումնասիրության սկիզբը կապվում է Նիկողայոս Մառի անվան հետ, ով 1899 թ. մասնակի պեղումներ է կատարել միջնաբերդում: Կայսերական հնագիտական հանձնաժողովի որոշմամբ դարասկզբին Դվինում պեղումներ է կատարում Խաչիկ Վարդապետ Դադյանը:
1936 թ. Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունում իրականացնել Դվինի հնագիտական ուսումնասիրությունը: 1937-1939 թթ. արշավախումբը գլխավորել է Նիկողայոս Մառի աշակերտ, պ.գ.դ. Սմբատ Տեր-Ավետիսյանը:
1946-1976 թթ. Դվինի արշավախմբի աշխատանքները ղեկավարում էր պրոֆ. Կարո Ղաֆադարյանը: Նրա աշակերտները հաջողությամբ շարունակեցին իրենց ուսուցչի գործը: Դվինի արշավախումբը դարձավ հնագիտական կադրերի մի դարբնոց: Դվինի պեղումներով հայտնաբերված հնագիտական նյութերի ուսումնասիրությանը նվիրված են 20-ից ավելի մենագրություններ, 100-ից ավել հոդվածներ: Դվինը միջնադարյան հայ ճարտարապետության, շինարվեստի ձևավորման կարևորագույն օջախներից մեկն էր: Այդ առումով ավելի մեծ նշանակություն են ձեռք բերում նրա պաշտամունքային և աշխարհիկ մոնումենտալ կառույցները, որոնք բավականին լավ են ուսումնասիրված և գիտական լայն շրջանառության մեջ են (Կարո Ղաֆադարյան, Վարազդատ Հարությունյան, Նիկոլայ Տոկարսկի և ուրիշներ):
1977-2010 թթ. Դվինի հնագիտական արշավախումբը ղեկավարել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Քալանթարյանը:
Դվինի կաթողիկե Ս.Գրիգոր եկեղեցի – (IV դ. II կես-V դ. Սկզբներ): 610-ական թվականներին հիմնովին վերակառուցվելով` փոխարկվել է խաչաձև հատակագծով կառույցի: 894 թ. երկրաշարժից ավերվել է և այլևս չի վերականգնվել:
Միանավ բազիլիկ եկեղեցի – (հավանաբար V դ. Վերջեր): Հաստահեղյուս պատերով, թաղակապ ծածկով և ծածկը պահող երեք թաղակիր կամարներով շինություն է: Գտնվում է Ս. Գրիգոր եկեղեցու հյուսիսային կողմում: Ավերակվել է երկրաշարժերից:
Արշակունյաց գահանիստ դահլիճ – Տեղադրված է միջնաբերդի բարձրադիր արևելյան հատվածում: Հիմնադրվել է Խոսրով Բ Արշակունի թագավորի կողմից IV դ. 30-ական թվականներին: Հետագայում պալատի մի հարկաբաժինը վերածվել է արքունի դիվանի, որի մասին վկայում է Սեբեոս պատմիչը (VII դ.):
Կաթողիկոսական երկրորդ պալատը գտնվում է Մայր տաճարից հյուսիս: Կառուցվել է VII դ. II կեսին: Ճարտարապետական հորինվածքով սյունազարդ դահլիճ է` կից սենյակներով: Ունեցել է հարուստ գեղարվեստական հարդարանք:
Դվինի մոնումենտալ կառույցներից է և քաղաքային թաղամասերից մեկում (ներկայիս Հնաբերդ գյուղի տարածքում) բացված քաղաքային մեծ շուկան` տնտեսական համապատասխան կառույցներով:
Երկարամյա պեղումները, հարուստ ու բազմաքանակ գտածոներով փաստում են այն իրողությունը, որ Դվինը եղել է ժամանակի խոշոր արհեստագործական կենտրոններից, որի արտադրանքը մեծ պահանջարկ ուներ ներքին և արտաքին շուկայում:
Քաղաքի տարբեր հատվածներում բացվել են խեցեղենի թրծման վառարաններ:
Դվինը հնուց ի վեր հայտնի էր նաև որպես մետաղագործական խոշոր կենտրոն: Այն հայոց զորքի զինապահեստն էր, ուր հայոց բանակը մարտից առաջ սպառազինվում էր:
«Մղոնաչապ»-ի տվյալներով Դվինն այն կենտրոնական հանգույցն էր, ուր խաչվում էին Արևելք-Արևմուտք առևտրական ուղիները: Պեղումների ժամանակ գտնվել են ապակե սպասքի հիանալի նմուշներ` բերված եգիպտական, սիրիական, միջագետքյան և բյուզանդական կենտրոններից, հախճապակե սպասքի անկրկնելի օրինակներ` պատրաստված Իրանի Ռեյ, Քաշան, Սուլթանաբադ քաղաքներում:
Դվինի միջնադարյան և վաղ երկաթեդարյան շերտերին զուգընթաց 1970-ական թվականներին հետազոտության հատուկ առարկա են դարձել նաև անտիկ ժամանակաշրջանի մշակութային հուշարձանները: Սրանց վրա VI-VIII դդ. միջնադարյան հզոր շերտերի պատմա-ճարտարապետական բացառիկ շինությունների առկայությունը խիստ հատկանշական է դարձնում քննվող շերտի ուսումնասիրությունը:
2010 թ. արշավախումբը ղեկավարել է պ.գ.թ. Հ. Մելքոնյանը, իսկ 2019 թ. առ այսօր պ.գ.դ., պրոֆեսոր Հ. Պետրոսյանը, անդամներ՝ Ն. Հակոբյան, Ֆ. Բաբայան, Ա. Ժամկոչյան, Գ. Քոչարյան, Կ. Ղաֆադարյան (ճարտարապետ), Ա. Մարտիրոսյան:
Change the sentences to reported speech!
جنگ وارتان ، 450 – 451 ، این شورش با هدف ایران ساسا به اسلام گرویده و علیه سیاست پارسکاتمن بود. بیشتر نیروهای ارمنی ، تا حدودی نیروهای گرجی-افغانی شرکت داشتند.
هازکرت دوم پادشاه ساسانی ، خطاب به “تمام ارمنی های بزرگ” ، با اعلامیه ای خاص خواستار تبدیل ارمنی ها به پذیرش آیین زرتشت است . تقاضا فارسی پادشاه به بحث در مورد 449 در مجمع آرتاشات دعوت از شرکت کنندگان در خانه حاکم از کلیسای تصمیم به تمرد و رد Hazkert دوم نیاز به تبدیل. 11 وزیر ارمنی عازم تیزبو ، پایتخت ایران می شوند [1]. وزرا که نتوانستند مساله را در آنجا مسالمت آمیز حل کنند ، تصمیم گرفتند که “پذیرش دین زرتشت برای زنده ماندن” ، بازگشت به میهن و سازماندهی شورش را به دروغ انکار کنند. جادوگران Hazkert و ارسال آنها را به ارتش، کشور به اسلام گروید، با این حال، به طور کامل اعتماد وزیران، به گروگان گرفته به marzpan Vasak سانی دو پسر و Gugarq فرماندار Ashushayin [3] .
کرکس بومی و زارهاوان در مورد شهرک سازی ، با مقاومت روبرو می شوند ، وزرا متقاعد می شوند که مردم آماده عصیان هستند. در ابتدا ، شورش توسط واساک سیون رهبری می شد . نبرد معروف در سال 450 میلادی خاقخاق ( قزاقستان ، آذربایجان کنونی ) در حوالی شهر رخ داد [1] . در همان زمان واساک سانی پدرش را ترک کرده و منطقه استان ملی آزادی را ترک کرد [4] . وردان مامیکونیان با دانستن این موضوع از ژورا محافظت می کندوی از استحکامات به ارمنستان بازگشت ، فرماندهی کل ارتش را بر عهده گرفت و آنها را برای زمستان گذرانی در ایالت های مختلف کشور فرستاد.
در بهار 451 ، هازكرت 80-90 هزار سرباز به رهبري مشكان نيسالاوورت به مرزپستان ارمنستان اعزام كرد . وردان مامیکونیان ارتش 66 هزار نفری را جمع می کند و با او ملاقات می کند. در نهایت، نیروهای نظامی در دیدار استان Artaz در واسپوراکان جهان ، در بانک ها از رودخانه Tghmut ، در یک میدان به نام Avarayr . نبرد در آغاز سپیده دم در مه 26 ، 451 . وردان مامیکونیان از رودخانه عبور می کند و با حمله ای قوی وارد صفوف دشمن می شود. نبرد تا عصر ادامه داشت و با عقب نشینی ارتش ارمنستان به کوهها پایان یافت [1] . از جنگ آوارایرسپس بسیاری از وزرای ارمنی خود را در قلعه های غیرقابل نفوذ مستحکم می کنند و مبارزه را ادامه می دهند. هازكرت علت ناكامي خود را واساك سيون ، كاتوليك ارمني ، هوسپ وايوتسدزور ، جوند يرتسي ، كه به اسارت تعدادي از وزراي ارمنستان به اعماق كشور رانده شد ، دانست. مدتها پس از دوران سلطنت پروزی ، وزیران اسارت ، از 463 تا 464 مجاز به بازگشت به خانه بودند [5] .
Պարսից արքունիքի վարած քաղաքականության հետևանքով հայոց մարզպանությունը կորցնում էր իր ներքին ինքնավարությունը՝ նմանվելով պարսկական սովորական նահանգի: Դրա հետևանքով հայ բնակչության բոլոր խավերի շրջանում ուժեղացան հակապարսկական տրամադրությունները: Դրությունն առավել շիկացավ, երբ պարսիկները փորձեցին դիպչել հայերի ազգային հավատին:
449թ. պարսկական արքունիքը հատուկ հրովարտակով դիմեց «հայոց բոլոր մեծամեծերին»: Նրանց առաջարկվում էր կրոնափոխ լինել, ընդունել պարսից պաշտոնական կրոնը՝ զրադաշտականությունը: Պարսից արքունիքը չէր թաքցնում, որ իր բուն նպատակը Հայաստանն ու հարևան երկրները վերջնականապես իրեն ենթարկելն է: Պարսիկները վստահ էին, որ հայերի զրադաշտական դառնալու դեպքում նրանց կհետևեն նաև վրացիներն ու աղվանները: Հայ ավագանին պարտավոր էր կամ հանգամանալից պատասխանել և կամ էլ ներկայանալ Տիզբոն ու բացատրություն տալ արքունի ատյանին: Հայերը լավ էին հասկանում, որ կրոնափոխության առաջարկը հեռուն գնացող նպատակներ է հետապնդում: Պարսկաստանը դրանով փորձում էր զրկել հայերին հոգևոր-մշակութային ինքնատիպությունից, հեշտացնել նրանց ձուլումը պարսիկների հետ:
Հայոց մարզպանը, հայ հոգևոր առաջնորդները և նախարարները, այդ թվում` կաթողիկոսի տեղապահ Հովսեփ Վայոցձորեցին Արտաշատում հրավիրեցին հատուկ ժողով: Մասնակիցների թվում էին նաև Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի աշակերտները, որոնք քաջատեղյակ էին ժամանակի աստվածաբանական ու փիլիսոփայական գրականությանը: Պարսից արքունիքին ուղղված պատասխան նամակում նրանք հիմնավորապես պաշտպանում էին քրիստոնեական հավատքի ճշմարտացիությունը: «Այս հավատից մեզ ոչ ոք չի կարող խախտել, ո՛չ հրեշտակները և ո՛չ մարդիկ, ո՛չ սուրը և ո՛չ հուրը, ո՛չ ջուրը և ո՛չ էլ որևէ այլ դառն հարված»,- գրում էին նրանք: Այսպիսով` հայերը կտրուկ մերժեցին կրոնափոխության առաջարկը:
Զայրացած Հազկերտը Տիզբոն կանչեց անվանի հայ, վրացի և աղվան նախարարներին: Այստեղ նրանցից պահանջեցին հավատափոխ լինել և ընդունել զրադաշտականությունը: Հակառակ դեպքում Հազկերտը սպառնում էր մահապատժի ենթարկել նախարարներին, ավերել նրանց տիրույթները և աքսորել հարազատներին: Հայոց մեծամեծերն ստիպված եղան առերես ընդունել կրակապաշտությունը՝ ոչ միայն մահապատժից փրկվելու, այլև ժողովրդին ղեկավարել կարողանալու նպատակով: Ուրախացած Հազկերտը նրանց հատուկ զորագնդի ու մոգերի ուղեկցությամբ, շռայլ պարգևներով ուղարկեց Հայաստան: Հայ նախարարներին հանձնարարված էր շուրջ մեկ տարում վերացնել քրիստոնեությունը Հայաստանում և կրոնափոխել բնակչությանը: Պարսիկ մոգերը պետք է եկեղեցիները վերածեին կրակատների (ատրուշանների), որտեղ մշտապես պետք է վառվեր պարսիկների համար սրբազան համարվող կրակը: Չվստահելով նախարարներին՝ զգուշավոր Հազկերտը պատանդ պահեց Գուգարաց բդեշխ Աշուշային և Վասակ Սյունու երկու որդիներին:
«Հայկ և Բել»-ը առասպելական ավանդավեպ է. ստեղծվել է հնագույն ժամանակներում, պահպանվել է Մովսես Խորենացու (V դար) և Սեբեոսի (VII դար) պատմություններում, իսկ առանձին պատառիկներ՝ Անանիա Շիրակացու, Ջիվանշիրի, Վանական Վարդապետի և ուրիշների երկերում, նաև ժողովրդական զրույցներում:
Առասպելը ժողովրդական բանահյուսության վիպերգական ժանրերից մեկը, որի մեջ գերբնական ու չափազանցված ձևով արտացոլվել են հնագույն ժողովուրդների կյանքի կարևորագույն դեպքերը, աշխարհի վերաբերյալ մարդկանց պատկերացումներն ու ընկալումները։ Առասպելների հիմքում, հիմնականում, ընկած են եղել տվյալ ցեղի, ժողովրդի կյանքում տեղի ունեցած իրական դեպքերը, սակայն բնության դեմ դեռևս անզոր մարդն իր սնոտիապաշտ մտածողությամբ երևույթները բացատրել է որպես աստվածների և ոգիների գերբնական ուժի արտահայտություն։ Այդ պատճառով էլ իրական հիմք ունեցող դեպքերի ու հերոսների պատմությունն ի սկզբանե ընդունել է չափազանցված և գերբնական բնույթ։ Չնայած դրան, առասպելներն օգնում են որոշակի պատկերացում կազմելու հնագույն ժողովուրդների հատկապես նախագրային շրջանի պատմության վերաբերյալ։
«Հայկ և Բել» առասպելի գաղափարը
Այս Առասպելի գաղափարը այն է որ ցույց է տալիս Հայերի պայքարը, իրենց ինքնությունը Ասորեստանի դեմ։


