- Առաջին նախադասություններում գտնել որոշիչ-որոշյալը, ընդգծել: Դիտարկել՝ ինչ է փոխվում երկրորդ նախադասություններում: Թվարկիր փոփոխությունները:
Մեծ գիտնական Նյուտոնը քիչ աշակերտներ է ունեցել:
Նյուտոնը` մեծ գիտնականը, քիչ աշակերտներ է ունեցել:
Մեծ գիտնական Նյուտոնից բոլորը վախենում էին:
Նյուտոնից՝ մեծ գիտնականից, բոլորը վախենում էին:
Բուն բացահայտիչը բացահայտում է գոյականի ով կամ ինչ լինելը: Բացահայտիչն ու բացահայտյալը ունենում են նույն թիվն ու հոլովը:
- Տրված նախադասություններում գտիր որոշիչը, դարձրու բուն բացահայտիչ:
Մի օր նրա դուռը թակեց էդմունդ Հալեյը` նախկին ծովագնացին:
Մի օր նա փողոցում տեսավ էդմունդ Հալեյին` նախկին ծովագնացին:
Նա անընդհատ խուսափում էր էդմունդ Հալեյից` նախկին ծովագնացին:
Բոլորը զարմանում էին էդմունդ Հալեյի`նախկին ծովագնացի տոկունության վրա:
Երիտասարդ նավաստին հպարտանում էր էդմունդ Հալեյով՝ նախկին ծովագնացից:
- Հարցական դերանունները փոխարինիր բուն բացահայտիչով:
Միքայելը`մեր դասարանի պուճուր տղան, երեկ մեր տանն էր:
Տանտիրուհուց`տիկին Անուշից , հեռագիր էր ստացել:
Տղան անհամբեր սպասում էր Սևուկի`գրքի երևալուն:
Մայրը որդուց ՝Արմենից, արդեն երկար ժամանակ լուր չուներ:
Քուռկիկ Ջալալին արագ մոտեցավ տիրոջը`Սասունցի Դավիթ:
Հրազդանը` հին, Երևանով է անցնում:
Բուն բացահայտիչ. կետադրություն:
Միքայելը` զարմիկս, երեկ մեր տանն էր:
Մեր ուսուցչուհու՝ ընկեր Հասմիկի ձայնը կտրվել էր:
Նա իր լարային գործիքով՝ կիթառով, եկել էր ճամփորդության:
- Կետադրիր:
Մենք՝ ես ու Ցոլակը,մտանք բակ:
Ընկերներս՝ գլխաբաց չթե հասարակ շապիկով, երկու տղա, քայլում էին գետափով:
Ես ու իմ ընկերը՝ Անդոն, հաց ենք տանում նրա հոր` բրուտ Ավագի համար:
Կարմիր շորերով աղջիկը՝ այդ բարձրահասակ երեխան, հեռացավ կտուրից ու մոտեցավ աղջիկներին:
Մուխի մեջ երևաց ոսկե ծամիկներով Ազնոն ՝դուստրը իմ վաղեմի ծանոթի:
Քամին`աշխարհի հզոր ու անսանձ ոգին, վայրագ ուժով խառնեց- պղտորեց գետի անշարժ ջրերը:
Մեր` երեխաներիս աչքը չէր հեռանում արագիլներից:
Ամենավերին աստիճանին կանգնած էր իմ բարեկամը`Բաֆուտի Ֆոնը:
Ծառերից` հազարամյա կաղնիներից կանցնես, ու կտեսնես փնտրածդ հյուղակը:
- Նախորդ վարժության նախադասություններում ընդգծիր ենթական, ստորոգյալը, որոշիչն ու հատկացուցիչը:
- Տրված որոշիչ նախադասությունները դարձրու որոշիչ բառակապակցություններ՝ օգտագործելով ենթակայական կամ հարակատար դերբայը:
Օրինակ՝
Մենք հեռացանք ծովից, որը քամուց ալեկոծվում էր: – Մենք հեռացանք քամուց ալեկոծվող ծովից:
Մենք հեռացանք ծովից, որը քամուց ալեկոծվել էր: – Մենք հեռացանք քամուց ալեկոծված ծովից:
Պահպանված կենդանիների մեջ կան տեսակներ, որոնք աննշան թիվ են կազմում:
Մեր կենդանաբանական այգու գոյության հինգ տարիների ընթացքում համառորեն հավաքում էինք այն կենդանիներին, որոնք իրենց հայրենիքում բնաջնջվում էին:
Այն մարդկանց անունները, որոնք հաղթանակներ են տարել, հավերժացվել են պատմության հուշամատյաններում:
Բայց նրանք, ովքեր հող են վարում սառը տունդրայում, համարյա միշտ կյանքից գնում են առանց հետք թողնելու:
Այն մարդը, ով ծովի հետ մտերմանում է, դժվար է համակերպվում ցմաքի կյանքին:



