Սեպտեմբերի 22-25

1.  Ներկայացրե՛ք 1915 թ. Կովկասյան ճակատում տեղի ունեցած նշանակալի իրադարձությունները:

1914 թվականին սկսվել եր առաջին համաշխարային պատերազմը։ Այդ թվականին Թուրքիյան ուներ Հայերի հարցը և չեր կարողանում այդ հարցը լուծել, բայց երբ պատերազմը սկսվեց Թուրքիյան այս առիթից օգտվեց և որոշեց որ Հայաստանին մեջտեղից տանի։ Գերմանյայի միջոցով որ հակառակորդ եր անտանդինին, Թուրքիյան միացավ եռյակին, որ միանալուց հետո դարցավ քառյակ։ Երբ Գերմանյան և Թուրքիյան 1914թ․ ին հոկտեմբերին կարողացան իրենց նավերը հասցնել Ռուսաստանի սևծովյան նավահանգիստների Ռուսաստանը հայտարարեց պատերազմ այս երմրների միջեվ։

Հայաստանի սոցյալ տնտեսություն 1918-1920 թ․

Հայաստանը այս տվականներում շատ լուրջ խնդիրների հետ հանդիպեց։ առաջին համաշխարային պատեչազմից և Թուրքիայի ջարդից հետո սեվը տարածվեց երկրում, սկսվեց համաճարակային հիվանդությունները տարածվեց և օրական միջինը 2000 մարդու կյանքեր խլում։ Այդ ժամանակվա վարչապետը Հովհանես Քաջազդունին օտար երկրներից օգնություն խնթրեց և Ամերիկան լիքը ալյուր, ցորեն և տարբեր պարարտանյութներ ուղարկեց։ և Հայաստանին փրկեց։

Վիլյամ Սարոյան իմ գերդաստանը

տեկստի հղումը

Վիլյամ Սարոյանը այստեղ ներկայացնում է իր գերդաստանը։ Ասում է որ ծնվել եմ 1908 թվին օգոստոսի վերջին օրը։ Իր հօր անունը Արմենակ Սարոյան եր և իր մօր անունը Թագուհի Սարոյան։ Իր հայրիկը ուսում է ըստացել Բիթլիսում և կանոնավոր քարոզիչ եր և իր մայրը կանոնավոր ուսում չեր ստացել բայց սովորել եր Հայերեն գրել և կարդալ։ Իր հայրը նույնիսկ քարոզել ամերիկայում նյոյորք և Նյուջերսի, Պատերսոն քաղաքում հայկական թաղերում։Նրա լավագույն ընկերն Ամերիկայում դոկտոր Վիլյամ Սթոունհիլ անուն ազգանունով մի երիցական քահանա է եղել, որը մահացել է իմ ծնվելուց մի երկու ամիս առաջ: Ինձ Վիլյամ են կոչել հենց այս մարդու պատվին: Եթե նա չմեռներ, ես լսել եմ, որ հայրս միտք է ունեցել իր հոր հիշատակին անունս Պետրոս դնել:

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ

Դաս 1

Պատասխանել 8-րդ էջի 1- 10 հարցերին։ Կատարել մարմինների էլեկտրականացման երևույթը ցուցադրող փորձեր։ Մեկնաբանությունները և եզրակացությունները տեղադրել անհատական բլոգներում, հղումը ուղարկել էլեկտրոնային հասցեին։

գրքի հարցերը նշվում է համարներով

1․ արքիմեդիա ուժ, շփման ուժ, ձգողության ուժ։

2․ Որովհետև ապակու և թղթի կտորներն այնպիսի մատերալներից են պատրաստված, որոնցով հնարավոր չի ստեղծել մագնիսական դաշտ:

3․ միմիանց ձգում են

4․ միմիանց վանում են

5․ ելեկտրացում

6․ Հուները սաթն բառը անվանում էին էլեկտրոն, որից ել առաջացել է էլեկտրակացում բառը

7․ դրական և բացասական։

8․ միմիանց վարում են։

9․Երկու անշարժ կետային լիցքերի էլեկտրական փոխազդեցության ուժի մոդուլն ուղիղ համեմատական է լիցքերի մոդուլների արտադրյալին և հակադարձ համեմատական է դրանց միջև հեռավորության քառակուսուն։

10․ կուլոն։

փորձի տեսանյոթը

այստեղ մենք շփման և ձգողության փորձ արեցինք։ Հասկացինք երբ պլասմասայե մարմինը շփում ենք մի հատ կտորի հետ այդ մարմինը լիցք է հավաքում և կարողանում է միուս մարմնին ձքի։

7,8- րդ դաս. անցածի կրկնողություն.

  • Սահմանեք և բնութագրեք ո՞րն է կոչվում ֆիզիկական մարմին,օրինակներ… Պատաս․ բոլոր ֆիզիկական մարմինները կազմված են նյութներից։ սեղան, աթոռ
  • Մոտավոևապես քանի՞ միլիոն  նյութ  է  հայտնի մարդկությանը։ պատաս․ ներկայումս 30 միլյուն նյութներ։
  • Սահմանեք,դասակարգեք և բնութագրեք նյութերը, գրեք պարզ և բարդ, անօրգանական և օրգանական նյութերի օրինակներ… Պատաս․ պարզ նյութներեն այն նյութները որ կազմված են 1- տարից, բարդ նյութներեն կոչվում այն նյութները որ կազմված են 2 կամ ավելին տարրի ատոմներից։ օրինակ ջուրը բարդ նյութ է։նյութը տարածության մեջ որոշակի ծավալ, և զանգված ըզբաղեցնող ունեցող, փոխազդող մասնիկների համախումբ է, (ատոմ, մոլեկուլ, իոները) իրեն բնորոշ բաղադրությամբ, հատկություններով, կառուցվացքով օշտված։
  • Սահմանեք և բնութագրեք մաքուր նյութերի հատկությունները`ֆիզիկական, քիմիական, ֆիզիոլոգիական, օրինակներ…. պատաս․ֆիզիկական մարմինը ունի զանգված և ծավալ։ ներկայումս հայտնի է 118 քիմիական տարրեր։

Սպիտակ ջրաշուշանը (ամերիկյան հնդիկների հեքիաթներից)

Վաղուց,  շատ  վաղուց,  երբ  դեռ  թմբուկները  պատերազմ  չէին  գուժել  հնդիկներին,  պրերիայի  եզրին  մի  գեղեցիկ  գյուղակ  կար։  Այնտեղ  տղամարդիկ  վաղ  առավոտյան  որսի  էին  գնում  և  երեկոյան  տուն  վերադառնում  հարուստ  պաշարով․  կանայք  ուտելիք  էին  պատրաստում,  կար  անում,  իսկ  երեխաները  արևածագից  մինչև  արևմուտ  խաղ  էին  անում։  Բոլորն  էլ  երջանիկ  էին  և  համերաշխ։

Ցերեկները  երկար  ժամանակ  Արևը  փայլում  էր  և  ժպտում  կարմրամորթների  դեմքերին,  անձրև  թափվում  էր  միայն  այն  ժամանակ,  երբ  պետք  էր  լինում  թարմացնել  ձորերի,  գետերի,  լճերի  ջրերը  և  զովացնել  ծառերն  ու  ծաղիկները:

Բայց  տեսեք,  թե  հետո  ինչ  պատահեց․

Աստղերը,  որ  փայլում  էին  ճամբարի  վերևում,  լսեցին  հնդիկների  մասին  և  որովհետև  նրանց  լույսը  շատ  էր  աղոտ  ու  երկիր  չէր  հասնում,  խնդրեցին  իրենց  առաջնորդին՝  Լուսնին,  որ  թույլ  տա  իրենց  իջնել  և  գյուղ  գնալ։

Գիշերային  երկնքի  առաջնորդին՝  Լուսինին,  դուր  չէր  գալիս,  որ  իր  մարդիկ՝  աստղերը,  թափառում  են  ամբողջ  գիշեր  և  վաղ  առավոտյան  անկողին  մտնում,  ինչպես  Առավոտյան  աստղը։  Երբ  այդպիսի  դեպք  էր  պատահում,  նա  ընդհարվում  էր  Արևի  հետ։  Բայց  այդ  գիշեր  նա  արտակարգ  լավ  տրամադրության  մեջ  էր  և  չմերժեց  նրանց  խնդրանքը։  Աստղերն  աշխույժ  ծիծաղելով  և  շատախոսելով  սկսեցին  պատրաստվել  ճամփորդելու  և  ուշք  չդարձրին  այն  խելացի  խորհուրդներին,  որ  Լուսինը  տվեց  իրենց։

―  Դուք  կարող  եք  գնալ  ուր  ուզում  եք,  բայց  զգուշացեք,  որ  հանկարծ  չիջնեք  գետնին։  Եթե  իջնեք  գետին,  դուք  այնտեղ  կմնաք  և  հաջորդ  օրը  Արևը  ձեզ  կայրի,  կսպանի,  որովհետև  նրա  ճառագայթները  ճակատագրական  են  մեզ  համար։

Աստղերը  գնացին։  Նրանց  բախտից  այդ  գիշեր  Լուսինը  կլոր  էր,  այլապես  կկորցնեին  ճանապարհը։  Վերջապես  հասան  հնդիկների  ճամբարը  և  սկսեցին  բոլոր  կողմերից  դիտել։  Հնդիկները  քնած  էին,  միայն  մի  փոքր  տղա,  որ  ապրում  էր  ճամբարի  ծայրին,  դեռ  արթուն  էր։  Տարօրինակ  շշնջոցներ  լսելով,  նա  լարեց  ուշադրությունը  և  իր  վրանի  տանիքի  լուսամուտից  դուրս  նայեց։  Մի  պահ  նրա  սիրտը  կանգ  առավ  տեսածից․  Ինչքա՜ն  շատ  աստղեր  կան  և  ինչքա՜ն  մոտիկ։  Նա  իսկույն  մագլցեց  վեր,  դեպի  վրանի  ծայրը  և  սյունը  շարժեց,  որ  լավ  տեսնի։  Սյունը  դեմ  առավ  ինչ  որ  բանի  և  շրը՜մփ,  վայր  ընկավ։  Աստղը  ցածրից  էր  անցնում,  ուղիղ  վրանի  վրայից,  այդ  պատճառով  ընկավ  գետին  և  իսկույն  դարձավ  մի  գեղեցիկ,  ողբացող  աղջիկ։

―  Տես,  թե  ի՜նչ  արիր,―  հանդիմանեց  նա  տղային,―  ես  այլևս  չեմ  կարող  իմ  քույրերի  հետ  վերադառնալ  և  հենց  որ  լույսը  բացվի,  Արևի  ճառագայթները  կգտնեն  ինձ,  և  ես  կմեռնեմ։

Տղան  ապշահար  նայում  էր  նրան։  Այդ  ընթացքում  աստղերն  արդեն  հասկացել  էին,  թե  ինչ  է  տեղի  ունեցել  և  խուճապահար  ետ  էին  թռչում,  գիտակցելով,  որ  անկարող  են  օգնել  իրենց  տարաբախտ  քրոջը։

Արցունքները  առատորեն  հոսում  էին  սիրուն  աղջկա  աչքերից։  Տղան  խղճահարվեց։

―  Ես  քեզ  կօգնեմ,―  ասաց  նա,―  ցերեկը,  երբ  Արևը  դուրս  գա,  ես  քեզ  կթաքցնեմ  իմ  վրանում  և  նա  չի  կարողանա  քեզ    գտնել։  Բայց  հետո՞  ինչ  կանենք։

―  Եթե  ես  կարողանամ  իմ  գոյությունը  պահպանել  ցերեկը,  երեկոյան  կդառնամ  ծաղիկ  և  կգնամ  կապրեմ  մի  բարձր  ժայռի  կատարին,  որտեղից  կկարողանամ  նայել  ձեր  ժողովրդին,  որովհետև  ինձ  դուր  է  եկել  ձեր  կյանքը։

Նրանք  վարվեցին  այնպես,  ինչպես  որոշել  էին։  Տղան  ամբողջ  օրը  տանը  մնաց  և  ջանք  չխնայեց,  որ  ամենաթույլ  և  ամենահետաքրքրասեր  ճառագայթն  անգամ  հանկարծ  չթափանցի  վրանի  ներսը։  Հենց  որ  օրը  վերջացավ,  աղջիկն  իսկույն  թռավ  ծխնելույզի  օդանցքից  և  շտապեց  տեղ  գտնել  բարձր  ժայռի  վրա,  և  նրա  կատարին  հաջորդ  օրն  անմիջապես  մի  գեղեցիկ  սպիտակ  վարդ  բուսնեց։

Բոլոր  հնդիկները  հիանում  էին,  երբ  տեսնում  էին  գեղեցիկ  ծաղիկը,  միայն  տղային  էր  հայտնի,  որ  դա  այն  փոքրիկ  աստղն  է,  որին  նա  պահեց  իր  վրանում  և  պահպանեց  Արևի  սպանիչ  ճառագայթներից։

Շուտով  աղջիկը  ձանձրացավ  մենակությունից:  Թեև  նա  գյուղին  նայում  էր  հեռվից  և  տեսնում  ճամբարի  կյանքը,  բայց  ոչ  ոք  չէր  կարող  մագլցել  ժայռը  և  զրուցել  նրա  հետ։  Երբեմն-երբեմն  նրան  ընկերակցում  էին  այն  թռչունները,  որոնց  բույնը  այդ  կողմերում  էր։

Այսպես,  նրա  մոտ  զրուցելու  եկավ  մի  փոքրիկ  ցախսարեկ։

―  Ես  այնպես  մենակ  եմ  այստեղ,―  գանգատվեց  սպիտակ  վարդը,―  կարոտ  եմ  մարդկային  ընկերակցության։  Եթե  կարողանայի  պրերիայում  ապրել,  շատ  լավ  կլիներ։

―  Եթե  այդ  է  ցանկությունդ,  ես  կարող  եմ  օգնել,―  պատասխանեց  փոքրիկ  թռչնակը,―  միայն  մի  փոքր  թեքիր  գլուխդ,  որ  քեզ  կտուցովս  վերցնեմ։

Վարդը  հնազանդ  թեքեց  գլուխը.  ցախսարեկը  կտուցով  վերցրեց  նրան  և  դեպի  պրերիա  թռավ։

Պրերիայում  կյանքն  ավելի  ուրախ  էր։  Հնդիկները,  ինչպես  և  զանազան  կենդանիներ,  այցելում  էին  սպիտակ  վարդին։  Բայց  մի  օր  հանկարծ  առավոտյան  վաղ  սարսափելի  ձայներ  լսվեցին։

―  Շտապե՜ք,  շտապե՜ք,―  գոռում  էին  այս  ու  այն  կողմից,―  պետք  է  թաքնվել,  գոմեշի  նախիրն  է  գալիս։

Բոլորը  վազեցին  և  թաքնվեցին՝  ով  որտեղ  կարող  էր։  Շուտով  հորիզոնում  փոշու  հսկայական  ամպ  հայտնվեց,  որը  աստիճանաբար  ավելի  ու  ավելի  մոտեցավ։  Սպիտակ  վարդը  ահաբեկված  գլուխը  թաքցրեց  տերևների  մեջ,  որոնք  սարսափից  լայնացել  էին։  Նախիրն  անցավ  մրրիկի  պես։  Հազարավոր  սմբակներ  այնպիսի  աղմուկ  էին  բարձրացրել,  որ  կարծես  ամպրոպ  ճայթեց։

Երբ  վերջապես  ամեն  ինչ  խաղաղվեց,  սպիտակ  վարդը  գաղտագողի  դուրս  նայեց  տերևների  արանքից։  Պրերիան  բոլորովին  ամայի  էր  դարձել,  և  կյանքի  նշույլ  անգամ  չկար։

―  Ես  չեմ  կարող  այստեղ  մնալ  և  այսքան  փորձություններ  տանել,―  ասաց  աստղն  ինքն  իրեն,―  ավելի  լավ  է՝  տեղափոխվեմ  լճի  վրա  և  այնտեղ  ապրեմ։

Նա  պոկվեց  գետնից  և  շատ  չանցած  ներքևում  երևաց  փայլող  լճի  մակերեսը։  Նա  ցած  իջավ  և  մակույկի  նման  հանդարտ  սահեց  լճի  վրայով։

Հաջորդ  օրը  վաղ  առավոտյան,  երբ  հնդիկները  անցնում  էին  լճի  մոտով,  զարմանքով  նկատեցին,  որ  ջրի  երեսին  սպիտակ  ծաղիկներ  կան։

―  Գիշերային  աստղերը  ծաղիկներ  են  թողել,―  ասացին  երեխաները,  բայց  խելահաս  մարդիկ  թափահարեցին  գլուխները  և  ասացին,  որ  դա  սպիտակ  աստղն  է  իջել  մեզ  մոտ։  Նրանք  ճիշտ  էին։

Այդ  օրվանից  աստղն  ապրում  է լճի  վրա  սպիտակ  ջրաշուշանի  տեսքով,  և  հնդիկները    Սպիտակ ծաղիկ  են կոչում  նրան։

Կարդացե՛ք ստեղծագործությունը և  կատարե՛ք առաջադրանքները.

ա) Ո՞րն է հեքիաթի  արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք։ Որոնք որ չեք ընտրում, հիմնավորե՛ք՝ ինչո՛ւ չեք ընտրում։

  • Սյուժեն հետաքրքիր է։
  • Պատկերավորման միջոցները շատ են։ ոչ շատ հեշտ ու հանգիստ ձեվի նկարագրել է պատմությունը։
  • Արտահայտված գաղափարը հետաքրքիր է։
  • Պատմելու ոճը հետաքրքիր է։
  • Հեքիաթի կերպարները ամբողջական են և համոզիչ։
  • Հեքիաթում տեղեկատվություն կա հնդկացիների կյանքից։
  • Հերոսները անձնավորված են, և դա հետաքրքիր է դարձնում հեքիաթը։

բ) Սա պատմություն էր ջրաշուշանի մասին։ Օգտագործելով պատկերավորման միջոցներ՝  մի այլ պատմությո՛ւն հորինեք բնության որևէ երևույթի, ծառի, ծաղկի, կենդանու, թռչունի կամ  ինչի մասին ուզում եք։

3-րդ ուսումնական առցանց շրջան

Ինձ շատ դուր եկավ այս երորդ շրջանի առցանց դասերը։ Որովհետեվ մենք հանդեպ միյուս դպրոցներին մենք մեր դասերից հետ չնգանք, բայց մյուս դպրոցներում կարողա միքիչ իրենց դասերից հետ էին ընգել։ այս առցանց դասերը ունեին դրական և բացասական կողմեր։ Դրական կողմերը նրանք էին որ մենք մեր դասերից հետ չմնացինք և շարունակեցինք մեր դասերը, կարողեմ ասել որ այն երեխերքը որ դասերին հայհոյումին և դասը խանգարումին այս դասերին այդ խնդիրները չկային և մենք հանգիստ խօսակցություն ունինք դաստույի հետ։

բայց իր բացասական կողմերը կարողենք ասենք որ որոշ մաթեմի դասերը լավ չեր ստացվում և դժվար էինք հասկանում դաստու ին։ բայց ընդհանուր ուզենանք ասենք լավ եր ու մենք դասերից հետ չնգանք։

Մարտի 16֊20

Շնչառական համակարգ:Կառուցվածքը և ֆունկցիան

Շնչառությունը գործընթացների համալիր է, որն ապահովում է օրգանիզմի կողմից թթվածնի յուրացումը, նրա օգտագործումը օրգանական նյութերի օքսիդացման համար և նյութափոխանակության արգասիք ածխաթթու գազի հեռացումը:
Շնչառական համակարգը կազմված է օդատար ուղիներից (քթի խոռոչ, քթըմպան, կոկորդ, շնչափող և բրոնխներ) և գազափոխանակության օրգաններից` թոքերից:

Քիթ-կոկորդ՝ կառուցվաշքը և ֆունկցիան

Քթի խոռոչը ոսկրաաճառային միջնորմով բաժանվում է երկու խոռոչների: Յուրաքանչյուր խոռոչ ունի ոլորապտույտ անցուղիներ, որոնք մեծացնում են նրա ներքին մակերեսը: Այդ ամբողջ մակերեսը պատված է լորձաթաղանթով, որը կազմված է թարթիչավոր էպիթելային հյուսվածքից: Թարթիչների թարթման, շարժման օգնությամբ քթի խոռոչից հեռացվում է լորձը՝ նրան կպած մանրէների և փոշու հետ միասին: Քթի խոռոչում ներշնչված օդը, շփվելով լորձաթաղանթի արյունատար անոթների հետ, տաքանում է՝ հասնելով մարմնի ջերմաստիճանին, իսկ լորձի միջոցով խոնավանում է :

Կոկորդը գտնվում է պարանոցի վերին մասում: Այն մի քանի աճառներով, կապաններով, ջլերով և մկաններով միմյանց միացած խոռոչ է: Աճառներից ամենամեծը՝ վահանաճառը, շոշափվում է պարանոցի վրա առջևից: Այն արտաքինից պաշտպանում է կոկորդը: Կոկորդի մուտքը վերևից փակվում է մակկոկորդի աճառով, որը կլլման պահին խոչընդոտում է սննդագնդիկի թափանցումը շնչափող: Հակառակ դեպքում սննդանյութի անցումը շնչափող շնչահեղձության և մահվան պատճառ կարող է դառնալ:

Կոկորդի խոռոչը պատված է լորձաթաղանթով, որը վնասազերծում է օդի հետ այստեղ հասած մանրէները, փոշին և շարունակում է տաքացնել ու խոնավացնել օդը:

Շնչառական համակարգի կառուցվածքը և հիվանդությունները

Բրոնխալ Ասթմա
Բրոնխալ ասթման  խրոնիկական հիվանդություն է:Բրոնխիալ ասթման լինում է անընդհատ կրկնվող վարակային կամ ոչ վարակային ալերգիկ հիվանդություն:
Բրոնխիտ
Բրոնխիտը հիվանդություն է,որն առաջանում է տարբեր պատճառներից (վարակային,ալերգիկ և այլ):Այդ հիվանդությունով առավել հաճախ հիվանդանում են փոքրերը:
Տուրբերկուլյոզ
Տուրբերկուլյոզ իրենից ներկայացնում է քրոնիկական վարաքիչ հիվանդություն:Հաճախ հիվանդանում են դեռահասները և ծերերը,քանզի նրանց օրգանիզմում վարկակի հանդեպ դիմադրողականությունը ցածր է:

Ծխախոտի ազդեցությունը շնչառական համակարգի վրա, ինչպես թողնել ծխելը

Անկախ այն բանից, թե ինչպես եք օգտագործում, ծխախոտը վտանգավոր է ձեր առողջության համար: Ծխախոտային ցանկացած արտադրանքի մեջ առկա են միայն առողջության համար վտանգավոր նյութեր՝ ացետոնից ու խեժից մին​չև նիկոտին և ածխածնի երկօքսիդ: Նյութերը, որոնք դուք շնչում եք, ազդում են ոչ միայն ձեր թոքերի, այլև ամբողջ մարմնի վրա:Ծխելը կարող է հանգեցնել բազմաթիվ խնդիրների, ինչպես նաև ձեր օրգանիզմի համակարգերի վրա երկարաժամկետ ազդեցությունների: Թեև ծխելը հիմնականում բերում է տարիների ընթացքում նկատվող խնդիրների, սակայն երբեմն դրանք արտահայտվում են անմիջապես:

Շնչառական համակարգ
Ծխելու ժամանակ այնպիսի նյութեր են մտնում օրգանիզմ, որոնք կարող են վնասել ձեր թոքերը: Ժամանակի ընթացքում դա կարող է բերել մի շարք խնդիրների: Ծխող մարդիկ թոքային հիվանդությունների ավելի մեծ ռիսկի են ենթարկվում, որոնցից են` էմֆիզեմա, քրոնիկական բրոնխիտ, թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդություն, թոքերի քաղցկեղ
։

Ծխախոտից հրաժարվելը կարող է հանգեցնել շնչառական ժամանակավոր գերծանրաբեռնվածության և անհանգստության, քանի որ թոքերը և օդուղիները սկսում են մաքրվել: Ծխելը թողնելուց անմիջապես հետո լորձի գերարտադրությունը վկայում է, որ ձեր շնչառական համակարգը վերականգնվում է:
Երեխաները, որոնց ծխողները ծխում են, ավելի հակված են այնպիսի խնդիրների, ինչպիսիք են` հազը, ասթման, թոքաբորբը և բրոնխիտը:

Տնային առաջադրանք:

Նյութերը նայել, փորձել հասկանալ,պատրաստել ուսումնական նյութեր,  4-5րոպե տևողությամբ  նյութերը թարգմանել և պատրաստել տեսադասեր, տեղադրել բլոգներում, հղումները ուղարկել ինձ:Հարցերի դեպքում անպայման գրեք, թարգմանությունը գրավոր ինձ ուղարկեք, ես կստուգեմ , որից հետո նոր կկցեք ֆիլմին, որպեսզի սխալներ չլինեն:

ԱՄՆ

1․Բնութագրեք ԱՄՆ- աշխարհագրական դիրքը: Նա գտնվում է հյուսիսային Ամերիկայի մայրցամաքում։ Իր հարեվաններնեն Քանադան հյուսից և Մեկսիկան հարավից։ Արեվմուտքից և արեվելքից ելք ունի համաշխարային ծովերին։ Ալյասկան միացած է կանադային և Ամերիկան գնել է Ռուսաստանից և նույնիսկ ունի Հավայի կղզիները։

Ամերիկայի Միացյալ Նահանգներ ...

2․Որո՞նք են ԱՄՆ- զարգացման նախադրյալները: Նրա ամենա զարգացման կետն է սպասարկան և տեխնոլոգյական արտադրությունը, ծրագրային սպասարկում

3․Որո՞նք են ԱՄՆ-ի խոշոր Ագլոմերացիաները:

4․Ինչպես է ամենրիկացի ազգը: Ամերիկան շատ բազմազան ազգեր և կրօններ ունի, որովհետեվ բոլոր Ամերիկային ժողովուրդը օտար երկրացի են և միայն իսկական Ամերիկացիներնեն կարմրամորդերը որի սկզբից այն տեղ եղելեն։

Էլեն Կարապետյան: Ամերիկայի Միացյալ ...

Դաս50, 51, 52

1.Ինչ է շոգեգոյացումը:

  1. Ինչ է գոլորշիացումը: երբ նյութը հեղուկ վիճակից դառնում է գազ ու գոլորշի է առաջանում։
  2. Ինչ է խտացումը:
  3. Որ գոլորշին է կոչվում հագեցած:
  4. Որ պրոցեսն են անվանում եռում:
  5. Ինչն են անվանում հեղուկի եռման ջերմաստիճան:այն աստիճանը որ հեղուկ արդեն եռում է։
  6. Ինչն են անվանում շոգեգոյացման ջերմություն:
  7. Ինչն են անվանում շոգեգոյացման տեսակարար ջերմություն: