Month: June 2021

Գրականության ստուգատես

Արևմտահայ գրականություն

Պետրոս Դուրյան Լճակ, Դանիել Վարուժան Անդաստան, Ձոն Նահապետ Քուչակ Նախագիծ Գրիգոր Զոհրապ Զաբուղոն, Ռեհան, այրին Դերենիկ Դեմիրճյան

Արևլահայ գրականություն

Եղիշե Չարենց ձայնագրություն ձայնագրություն Համո Սահյան Անգիր ոչինչ չի փոխվի Վահան Տերյան ձայնագրություն Հովհաննես Թումանյան Պարույր Սևակ

Գրաբառ

գրաբառ 1 գրաբառ 2

Համաշխարային գրականություն

Նադեր Էբրահիմի փոքր սիրտս ում նվիրեմ Օմար Խայամ Վիլյամ Սարոյան պատերազմ է հայտարարվել

Պետրոս Դուրյան (Լճակ)

Ինչո՞ւ ապշած են, լըճա՛կ,
Ու չեն խայտար քու ալյակք,
Միթե հայլվույդ մեջ անձկավ
Գեղուհի մը նայեցավ։

Եվ կամ միթե կըզմայլի՞ն
Ալյակքդ երկնի կապույտին,
Եվ այն ամպոց լուսափթիթ,
Որք նըմանին փրփուրքիդ։

Մելամաղձոտ լըճա՛կդ իմ,
Քեզ հետ ըլլա՛նք մըտերիմ,
Սիրեմ քեզի պես ես ալ
Գրավվիլ, լըռել ու խոկալ։

Որքան ունիս դու ալի
Ճակատս այնքան խոկ ունի,
Որքան ունիս դու փրփուր՝
Սիրտս այնքան խոց ունի բյուր։

Այլ եթե գոգդ ալ թափին
Բույլքն աստեղաց երկնքին,
Նըմանիլ չես կրնար դուն
Հոգվույս՝ որ է բոց անհուն։

Հոդ աստղերը չեն մեռնիր,
Ծաղիկներն հոդ չեն թոռմիր,
Ամպերը չեն թրջեր հոդ,
Երբ խաղաղ եք դու և օդ,

Լըճա՛կ, դու ես թագուհիս,
Զի թ՝հովե մալ խորշոմիս,
Դարձյալ խորքիդ մեջ խըռով
Զ՝իս կը պահես դողդղալով։

Շատերը զիս մերժեցին,
«Քնար մ՝ունի սոսկ – ըսին.
Մին՝ «դողդոջ է, գույն չունի-»
Մյուսն ալ ըսավ – «Կը մեռնի»։

Ոչ ոք ըսավ – «Հե՜գ տղա,
Արդյոք ինչո՞ւ կը մըխա,
Թերեւս ըլլա գեղանի,
Թե որ սիրեմ չը մեռնի»։

Ոչ ոք ըսավ – «Սա տըղին
Պատռե՛նք սիրտը տըրտմագին,
Նայինք ինչե՜ր գրված կան․․․»
– Հոն հրդեհ կա, ոչ մատյան։

Հոն կա մոխի՜ր․․․ հիշատա՜կ․․․
Ալյակքդ հուզի՚ն թող, լըճա՚կ,
Զի քու խորքիդ մեջ անձկավ
Հուսահատ մը նայեցավ․․․

  1. Ո՞ր հատվածում է Դուրյանն իրեն համեմատում լճակի հետ։

Լըճա՛կ, դու ես թագուհիս,
Զի թ՝հովե մալ խորշոմիս,
Դարձյալ խորքիդ մեջ խըռով
Զ՝իս կը պահես դողդղալով։

Ո՞ր տողերում է ասում, որ լճակն ավելի խաղաղ է, քան ինքը։

Իր անձնական վիրավորվածությունը Դուրյանը ո՞ր տողերում է ցույց տալիս։

Ո՞ւմ ի նկատի ունի բանաստեղծը՝ «հուսահատ մը» ասելով։

Բառարաններից գտիր անձկավ, գեղուհի, խոկալ, խռով բառերի բացատրությունը։

Քո կարծիքով՝ ինչո՞ւ է բանաստեղծը զրուցում լճակի հետ։

Տեղեկություններ գտիր Պետրոս Դուրյանի մասին, ամենահետաքրքիր տեղեկությունները գրառիր քո բլոգում։

Դանիել վարուժան Ձոն

Եղեգնյա գըրչով երգեցի փառքեր.
— Քեզի ընծա՜, իմ հայրենիք —
Սոսյաց անտառեն էի զայն կըտրեր…
— Քեզի ընծա՜, հին հայրենիք —
Եղեգնյա գըրչով երգեցի քուրմեր.
Ընդ եղեգան փող լու’յս ելաներ:

Եղեգնյա գըրչով երգեցի կարոտ.
— Ձեզի ընծա՜, հայ պանդուխտներ —
Ան տարաշխարհիկ բույսի մ’էր ծըղոտ…
— Ձեզի ընծա՜, հեգ պանդուխտներ —
Եղեգնյա գըրչով երգեցի հարսեր.
Ընդ եղեգան փող ո՛ղբ ելաներ:

Եղեգնյա գըրչով երգեցի արյուն.
— Ձեզի ընծա՜, սուրի զոհեր —
Ան ծլած էր մոխրի մեջ իբրև կընյուն…
— Ձեզի ընծա՜, կրակի զոհեր —
Եղեգնյա գըրչով երգեցի վերքեր.
Ընդ եղեգան փող սի՛րտս ելաներ:

Եղեգնյա գըրչով որբ տունս երգեցի.
– Քեզի ընծա՜, հայր ալեհեր –
Ցամքած աղբյուրեն մեր զայն հոտեցի…
– Քեզի ընծա՜, մայր կարեվեր – 
Եղեգնյա գըրչով օջախս երգեցի.
Ընդ եղեգան փող ծու՛խ ելաներ:

Ու պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր երգեցի.
– Ձեզի ընծա՜, հայ մարտիկներ – 
Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի…
– Ձեզի ընծա՜, քաջ մարտիկներ – 
Եղեգնյա գըրչով վըրեժ երգեցի.
Ընդ եղեգան փող բո՛ց ելաներ։

Տեղեկություններ սոսյաց անտառի և սոսի ծառի մասին

Սոսյաց անտառը գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզում։ Աշխարհի ամենահին արհեստական անտառներից է, որը պատմության մեջ հայտնի է նաև Արմենակ նահապետի անունով։ Ըստ ավանդության անտառը տնկել է Արմենակ նահապետը։

Արիական Բուն մշակույթի կրող Բնապաշտ հայերը պատերազմ էին գնում իրենց զինանշաններին կրելով Սոսի ծառի պատկերը։

Ընդ եղեգան փող Այս հատվածը վահագնի երգում է։

Վահագնի երգը, հայ հնագույն առասպելաբանական երգ, գրառված և ավանդված 5-րդ դարում՝ Մովսես Խորենացու կողմից