Day: February 4, 2021

Անհատական հետազոտական աշխատանք Սպիտակուցներ

Ուղղորդող   հարցերը`

Որո՞նք են  կենդանի  օրգանիզմի  հիմնական  տարրերը։

Կենսական տարրեր են կոչվում այն քիմիական տարրերի ատոմները որոնք առաջացնում են բարդ օրգանական նյութներ; Սպիտակուցներ, Նուկլեինաթթուներ: Ածխաջրեր: Ճարպեր: Վիտամիններ, գլյուկոզ, սախարոզ, օսլա, գլիգոկեն և այլն․․․․․․․․․։ կենսական տարրերը լինում են մակրոտարրեր որը վեց հատեն։ մակրոտարրեր; ածխածին C, ջրածին H, թթվածին O, ազոտ N, ֆոսֆոր P, ծծումբ S, միկրոտարրեր; երկաթ, մագնեզիում Mg, մանգան Mn, կալիում K, յոդ I, ցինկ Zn, պղինձ Cn ուլտրատարեր են համարվում; ոսկի Au, արծաթ Ag,

Ո՞րն է  կենդանի  օրգանիզմի  կառուցվածքային  միավորը

Կենդանի օրգանիզմի կառուցվածքային միավորը բջիջն է: Բջջի բաղադրությունը՝ 70-80% ջուր (անօրգանական), 10-20% սպիտակուցներ, 1-5% ճարպեր, 0.2-2% ածխաջրեր, 0,2-2% նուկլեինաթթուներ։

Ինչու՞  են  գիտնականներն ասում. «Կյանքը՝ սպիտակուցների գոյության ձևն  է»

Դրա համար են այդպես ասում որովհետև մեր շնչելը, ապրելը և այլը սպիտակուցներից է կախված։ մարսողական, նյութափոխանակությունը, մեր աճելը, մեր մտածելակերպը։

Որո՞նք են սպիտակուցների, ածխաջրերի, ճարպերի, նուկլեինաթթուների գործառույթները կենդանի օրգանիզմում

Սպիտակուցի հատկություններ – բնափոխում, ռեակցիոն ունակություն, կառուցողական ֆունկցիա, կատալիզային ֆունկցիա, փոխադրական ֆունկցիա, շարժողական ֆունկցիա։
Ածխաջրերի հատկություններ – կառուցողական ֆունկցիա, էներգիական ֆունկցիա։
Ճարպերի հատկություններ – կառուցողական ֆունկցիա, էներգիական ֆունկցիա։
Նուկլեինաթթուների հատկություններ – սպիտակուցների կառուցվածքի մասին տեղեկատվության պահպանում, հաջորդ սերունդներին փոխանցում, սպիտակուցի սինթեզի իրականացումը։

Ինչպիսի՞  օրգանական և  անօրգանական  նյութեր  կան  կենդանի  օրգանիզմում:

Օրգանական նյութեր՝ ճարպեր, գլյուկոզ, սախարոզ, սպիտակուցներ: Անօրգանական նյութեր՝ ջուր, կերակրի աղ, յոդ, աղաթթու, ածխաթթու գազ, թթվածին: