Լաբորատոր աշխատանքներ. «Ջրի ֆիզիկական, քիմիական և օրգանոլեպտիկ հատկությունները: Լուծույթների պատրաստումը և լուծված նյութի զանգվածային, մոլային բաժնի, մոլային կոնցենտրացիայի որոշումը»:
Ջուրը միակ նյութն է Երկրի վրա, որ սովորական ջերմաստիճանի ու ճնշման պայմաններում կարող է գտնվել երեք ագրեգատային վիճակներում՝պինդ, հեղուկ և գազային: Ջրի անոմալ առանձնահատկություններից են եռման (+100°C) և պնդացման (վերածվում է սառույցի) (0°C) ջերմաստիճանները:
Ջուր՝ H2O
Ծանր ջուր՝ 2H2O կամ D2O
Mr(2H2O)=2*2+16=20
Ռադիոակտիվ գերծանր ջուր՝ 3H218O կամ 3Т218О
Mr(3H218O)=3*2+18=24
Ջրածնի պերօքսիդ՝ H2O2
Մարդու օրգանիզմում ջուրը կազմում է մոտավորապես 80%։ Հաշվել իմ օրգանիզմում պարունակող ջրի զանգվածը։
Առաջադրանք 1. Որո՞նք են ջրի ֆիզիկական հատկությունները, թվարկեք….
Նյութի հատկություն է կոչվում այն հատկանիշները որոնցով նյութերը նման են իրար, կամ տարբերվում են իրարից։ Տարբերում են ֆիզիկական, քիմիական և ֆիզիոլոգիական։
Սովորական պայմաններում ջուրն անգույն, անհամ, անհոտ հեղուկ է, ամենամեծ խտությունը 4°С-ում է՝ ρ=1 գ/մլ։ Դրանից ցածր և բարձր ջերմաստիճաններում ρ<1։ Ջերմաստիճանից կախված խտության այս անոմալ կախվածությամբ ջուրը խիստ տարբերվում է մյուս նյութերից, որոնց խտությունը ջերմաստիճանի բարձրացումից փոքրանում է, իսկ այս դեպքում, օրինակ, սառույցի խտությունը փոքր է ջրի խտությունից, դրա համար այն լողում է ջրի վրա, դրա շնորհիվ է ձմռանը սառույցի տակ կյանքը շարունակվում։ Ջուրն ունի ամենամեծ ջերմունակությունը, այդ պատճառով դանդաղ տաքանում է, դանդաղ սառչում։ Դրա միջոցով ջրավազանները կարգավորում են մեր մոլորակի ջերմաստիճանը։ Ջրի բոլոր այս անոմալ հատկություները պայմանավորված են ջրի մոլեկուլնեի միջև առկա ջրածնային կապերով։
Առաջադրանք 2. Որո՞նք են ջրի քիմիական հատկությունները, գրեք ջրի փոխազդեցությունը պարզ և բարդ նյութերի հետ ռեակցիաների հավասարումները…
Փոխազդում է մետաղների հետ.
- ակտիվ մետաղներ (նատրիում, կալցիում)՝
2Na+2H2O=2NaOH+H2↑Ca+2H2O=Ca(OH)2+H2↑ - պակաս ակտիվ (ցինկ, երկաթ)՝
Zn+H2O=ZnO+H2↑3Fe+4H2O=Fe3O4+4H2↑
Պասիվ մետաղների հետ ջուրը չի փոխազդում։
3.Փոխազդում է ակտիվ մետաղների օքսիդների հետ.
K2O+H2O=2KOHBaO+H2O=Ba(OH)2
4.Փոխազդում է թթվային օքսիդների հետ (բացի SiO2)
SO3+H2O=H2SO4P2O5+3H2O=2H3PO4
5.Հաստատուն հոսանքի ազդեցությամբ քայքայվում է.

Ուժեղ տաքացնելիս փոխազդում է ոչմետաղների հետ.
C+H2O=CO+H2 (ջրագազ)
6.Առաջացնում են բյուրեղահիդրատներ
Առաջադրանք 3. Որո՞նք են ջրի օրգանոլեպտիկ հատկությունները, թվարկեք…
Առաջադրանք 4. Ջրի փոխազդեցությունը ակտիվ մետաղներից` նատրիումի հետ, գրեք ընթացող ռեակցիայի հավասարումը….և հավասարեցրեք էլեկտրոնային հաշվեկշռի եղանակով….
Առաջադրանք 5. Ո՞րն է համարվում մաքուր խմելու ջուր…
Խմելու ջուր է համարվում այն ջուրը, որը պարունակում է քիչ քանակությամբ աղ (չոր մնացորդ), ինչպես նաև տարբերվում է ընդհանուր կազմով և հատկությունների համար գոյություն ունեցող ստանդարտների առկայությամբ։
Առաջադրանք 6. Որո՞նք են ջրի աղտոտման պատճառները …
Ջրային օբյեկտների աղտոտման գլխավոր աղբյուրը արտադրական հոսքաջրերն են, որոնք թափվում են գետերը, լճերն ու ջրամբարները: Արդյունաբերական հոսքաջրերը շատ հաճախ աղտոտված են լինում նավթով, ֆենոլներով, ծանր մետաղներով, բարդ քիմիականմիացություններով և տաք հոսքաջրերով:
Առաջադրանք 7. Խմելու սոդայի` նատրիումի հիդրոկարբոնատի լուծույթի պատրաստումը և կոնցենտրացիայի որոշումը…
Առաջադրանք 8. Խմելու սոդայի` նատրիումի հիդրոկարբոնատի (NaHCO3)- ի 10%-անոց 200գ ջրային լուծույթ պատրաստելու համար քանի՞ գրամ սոդա և ջուր պետք է վերցնել…
Ալեն-70կգ
m(H2O)=70կգ*80կգ/100%=56կգ ջուր
70-56=14կգ օրգանական նյութեր և միկրոտարրեր
Ջուրն օրգանիզմի կարևորագույն բաղադրիչն է: Օրգանիզմում այն առաջանում է օրգանական նյութերի օքսիդացման արդյունքում և մասնակցում է կենսագործունեության համար կարևոր շատ քիմիական ռեակցիաների: Հասուն մարդու օրգանիզմի 60-65 %-ը կազմում է ջուրը:
Ջուրը կյանքի սկզբնաղբյուրն է, առանց որի հնարավոր չէ ապրել: Կյանքը ծագել է ջրից: Ջուր կա ամեն մի կենդանի էակի մեջ: Ջուրը, ինչպես և լույսը, կենդանի ինֆորմացիա է կրում և փոխանցում: Ջրին հնարավոր է ծրագրել:
Ջրի հետ կապված ուսումնասիրությունները բերեցին նրան, որ ջուրը ունի հիշողություն, որ ջուրը լսում և հիշում է շրջակայքում կատարվածամեն բան: Ջրի վրա ամենամեծ ազդեցությունը թողնում է մարդը` իր էմոցիոնալ վիճակով ու ամեն մի արտասանած բառով: Սերը բարձրացնում է ջրի էներգետիկան, իսկ ագրեսիան` ցածրացնում:
Փորձերը ցույց են տվել, որ ստրուկտուրավորված ջուր խմելուց հետո, մարդու արյան մեջ դրական փոփոխություններ են կատարվում: Աղոթքներ ընթերցելով մարդը փոխում է ջրի կառուցվածքը: Բոլոր մթերքները ջուր են պարունակում և աղոթքը մթերքում պարունակվող ջրին ներդաշնակ կառուցվածք է հաղորդում:
Իր դրական ու բացասական մտքերով մարդն ազդում է բնության վրա, քանի որ բնության մեջ բոլոր օրգանիզմները ջուր են պարունակում:Ջուրը ուղեկցում է մեր կյանքի ամեն մի ակնթարթը: Մեր օրգանիզմի ջրի օրական պահանջը կազմում է 2 ,3 լ:
Բուժիչ հանքային ջուր է համարվում այն ջուրը, որն իր յուրահատուկ ֆիզիկաքիմիական հատկությունների շնորհիվ կարող է օգտագործվել բուժման, վերականգնման և տարբեր հիվանդությունների կանխարգելման համար: Սակայն ամեն հանքային ջուր չէ, որ կարող է համարվել բուժիչ: Բուժական նպատակներով օգտագործվող հանքային ջրերը պետք է արդյունահանված լինեն բնական աղբյուրներից կամ տարբեր խորություն ունեցող հորատանցքերից:
Ջուրը մարդու համար անփոխարինելի է և բնության հարստություններից ավելի թանկ է գնահատվում, քան ոսկին, նավթը, գազը:
քաղցրահամ ջուր;K, Na
դառնահամ ջուր; Mg, Ca
հալոգեններ