Month: January 2021

Հունվարյան ճամբարի ամփոփում

Ուրեմն այսօր մենք ամփոփում ենք մեր հունվարյան ճամբարը որի տեվեց երեք շաբաթ։

Այս ընթացքում մենք աշխատանք էինք տանում մեր ընտրած ջոկատների հետ և այլ խմբերի հետ։

Իմ ընտրած ջոկատն էր գինեգործությունը։ Գինեգործության համար մենք բարձրանում էինք գինու դպրոց որի ղեկավարն էր ընկեր Արտակը։ Գինեգործության ժամանակ մենք աշխատանքներ ենք տարել խաղողների հետ։ Նրանց քամել, թողել և շշալցում ենք արել։ Ասեմ որ ընկեր Արտակը մեզ մի քանի գինու գործարաններ է տարել, Ոսկեվազ, Ալուրյա և այլ գինու գործարաններ որ կարող եկ ծանոթանալ իմ բլոգիս գինեգործության բաժինում։

Բացի գինեգործության այս երեք շաբաթվա մեջ զբաղվել եմ հայ֊իրանական նախագծին որի ղեկավարներին ընկեր Սոֆյան և ընկեր Դիանան։ Այս նախագծին կարող եկ ծանոթանալ մեր դպրոցի կայք էջում։

Ճամփորդություն դեպի Մաչանյանների գինու գործարան

Այսոր, Հունվարի 21֊ին մենք գինու դպրոցի կողմից գնացինք Ալուրյա գինու գործարան որի գտնվում եր Էջմիածին֊Վաղարշապատ քաղաքում։ Գործարանը ղեկավարում էին Մաչանյան եղբայրները որի Վան լճի մոտակա Ալուրյա գյուղից էին իրենց արմատրով։ մեզ ուղեկցում եր Սամվել Մաչանյանը որի շատ ջերմ և հավես ձեվով բացատրում եր ամեն ինչը իրենց գործարանի մասին։

Սա իրենց գինու շշի պիտակի դիզայնն էր։
Այստեղ բացատրում է որ ոնց է իրենց խցանների գործիքը աշխատում։
Սրանք ակն շշերը էին որ ուղարկում էին Ճապոնիա
Սա իրենց նկուղն էր որ իրենց տակառն էին պահպանում

Ճամփորդություն դեպի Ոսկեվազ գինու գործարան

Այսօր հունվարի 14 ընկեր Արտակը(գինու դպրոցի դասավանդող) մեզի տարեց Ոսկեվազ գինու գործարան որի գտնվում եր Ոսկեվազ գյուղում

Գործարանում շատ գեղեցիկ դիզայներ եր ընդհանում շինությունների հետ։






Այն տեղ մեզի ծանոթացրերցին գինու արտադրանքի բաժնին որի գինիներն էին այնտեղ պահվում։