Day: November 26, 2020

ՆԱԽԱԳԻԾ՝ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԵՐԵՒՈՒՅԹՆԵՐ։ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԼԱՐՈՒՄ: ՎՈԼՏԱՉԱՓ։ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ ՕՀՄԻ ՕՐԵՆ

Դաս 11, 12 Էլեկտրական լարում: Վոլտաչափ։Էլեկտրական դիմադրություն։ Օհմի օրենք

Տևողությունը 16․11- 20․11 2020 թ․

Էլեկտրական հոսանքը լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժում է, որն առաջանում է, երբ էլեկտրական դաշտի կողմից նրանց վրա ուժ է ազդում և հետևաբար աշխատանք է կատարվում: Հոսանքի աշխատանքը համեմատական է տեղափոխված լիցքի քանակին՝ q-ին, հետևաբար նրա հարաբերությունը այդ լիցք քանակին հաստատուն մեծություն է և  կարող է բնութագրել էլեկտրական դաշտը հաղորդչի ներսում: Այդ ֆիզիկական մեծությունը կոչվում է լարում և նշանակվում է U տառով: 

Լարումը  ցույց է տալիս տվյալ տեղամասով 1Կլ լիցք անցնելիս էլեկտրական դաշտի կատարած աշխատանքը:

Լարումը սկալյար ֆիզիկական մեծություն է, որը հավասար է դաշտի կատարած աշխատանքի  հարաբերությանը հաղորդչով տեղափոխված լիցքի քանակին: U=A/q 

Էլեկտրական լարման միավորը կոչվում է վոլտ (Վ) հոսանքի առաջին աղբյուր ստեղծող Ա. Վոլտայի պատվին:

1Վ այն լարումն է, որի դեպքում շղթայի տեղամասով 1Կլ լիցք տեղափոխելիս էլեկտրական դաշտը կատարում է 1Ջ աշխատանք:

Վոլտաչափի սեղմակները միացվում են էլեկտրական շղթայի այն կետերին, որոնց միջև անհրաժեշտ է չափել լարումը՝ չափվող տեղամասին զուգահեռ։

Վոլտաչափի «+» նշանով սեղմակն անհրաժեշտ է միացնել էլեկտրական շղթայի չափվող տեղամասի այն կետի հետ, որը միացված է հոսանքի աղբյուրի դրական բևեռին, իսկ «−» նշանով սեղմակը՝ բացասական բևեռին: 

v
54

Կազմենք շղթա՝ հոսանքի աղբյուրին հերթականորեն միացնելով հաղորդիչներ, որոնք միմյանցից տարբերվում են երկարությամբ, հաստությամբ կամ նյութի տեսակով:  Հաղորդիչներով անցնող հոսանքի ուժը  չափենք ամպերաչափի օգնությամբ:

Screenshot_1 (2)

Փորձը ցույց է տալիս, որ միևնույն հոսանքի աղբյուրի, այսինքն նույն լարման դեպքում տարբեր հաղորդիչներով անցնող հոսանքի ուժը տարբեր է: Այսինքն նրանք տարբեր կերպ են հակազդում իրենց միջով անցնող հոսանքակիր մասնիկներին:

Էլեկտրական հոսանքի նկատմամբ հաղորդչի հակազդեցությունը բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է հաղորդչի էլեկտրական դիմադրություն և նշանակվում  R տառով:

Փորձը ցույց է տալիս, որ գլանաձև  հաղորդչի դիմադրությունը տվյալ ջերմաստիճանում կախված է նրա L երկարությանից, S լայնական հատույթի մակերեսից և նյութի տեսակից: Ընդ որում, հաղորդչի դիմադրությունը նրա L երկարությունից կախված է ուղիղ համեմատականորեն, իսկ S լայնական հատույթի մակերեսից՝ հակադարձ համեմատականորեն: R=ρl/S

Էլկտրական շղթայով հոսանքի անցումը բնութագրում են երեք մեծություններ. I՝ հոսանքի ուժը,U՝ լարումը,R՝ դիմադրությունը: Այս մեծությունների միջև գոյություն ունի կապ, որը որպես օրենք սահմանել է Գ. Օհմը 1827թ.-ին:

Անփոփոխ դիմադրության դեպքում տեղամասով անցնող հոսանքի ուժն ուղիղ համեմատական է լարմանը:

Այսինքն, որքան մեծ է U լարումը շղթայի տեղամասի ծայրերում, այնքան մեծ է նրանով անցնող I հոսանքի ուժը, և I(U) կախման գրաֆիկը իրենից ներկայացնում է ուղիղ գիծ:

Անփոփոխ լարման դեպքում հոսանքի ուժը հակադարձ համեմատական է դիմադրությանը:

Հոսանքի ուժը շղթայի տեղամասում հավասար է այդ տեղամասի լարման և նրա դիմադրության հարաբերությանը: I=U/R

Օհմի օրենքից ստացվում է, որ դիմադրության նվազման դեպքում հոսանքի ուժն աճում է, և եթե հոսանքի ուժը գերազանցի տվյալ շղթայի համար թույլատրելի արժեքը, ապա շղթային միացված բոլոր սարքերը կարող են շարքից դուրս գալ: Այդպիսի իրավիճակ առաջանում է կարճ միացման դեպքում, երբ շղթայի երկու կետորը միացվում են շատ փոքր դիմադրություն ունեցող հաղորդիչով: Կարճ միացումը կարող է հրդեհի պատճառ դառնալ:

Թեմատիկ հարցեր և խնդիրներ՝

1․Ի՞նչ աշխատանք է կատարվում, երբ 220 Վ լարման ցանցին միացված  էլեկտրական լամպի պարույրով անցնում է 4 Կլ լիցք:

A=Uq
220Վ*4Կլ=880Ջ

2․Ինչի՞ է հավասար լարումը էլեկտրական ջերմատաքացուցիչի վրա, եթե դրանով 40 Կլ լիցք անցնելիս կատարվում է 1600 Ջ աշխատանք:

U=A/q=1600Ջ/40Կլ=40Վ

3․ Փորձարարը պետք է չափի էլեկտրական լարումը ջերմատաքաչուցիչի ծայրերին: Ո՞ր դեպքում է նա ճիշտ միացրել վոլտաչափը շղթային:

գ

4․Որոշեք Երևանից Գորիս  ձգվող 12 մմ² լայնական հատույթի մակերես ունեցող երկաթե հաղորդալարի դիմադրությունը, եթե այդ քաղաքների միջև հեռավորությունը 240 կմ է: Երկաթի տեսակարար դիմադրությունը 0.1 Օմ·մմ²/մ է:

I=240կմ=240000մ
0.1Օմ·մմ²/մ*240000մ/12 մմ²=2000Օմ=2ԿՕմ

5․Ինչի՞ է հավասար 620 Օմ դիմադրություն ունեցող պարույրով անցնող հոսանքի ուժը, եթե նրա ծայրերում կիրառված լարումը 12 Վ է:

I=U/R=12Վ/620Օմ=3/155Ա

Տանը՝ դաս 11,12, գրել թեմատիկ հարցեր և խնդիրները, հրապարակել անհատական բլոգներում։

Ջրածին

1. Ջրածինը բնության մեջ։

*2. Ջրածնի ատոմի կառուցվածքը ։

*3. Ջրածնի ստացումը լաբորատորիայում  և այրումը։

Լաբարատոր փորձ ջրածնի ստացումը և այրումը։ լաբարատորյաում ջրածին ստանալու ենք ակտիվ մետաղների, ցինկի Zn, մագնեզյումի Mg, աղաթթվի HCl, տեղակալման ռեակցիա։ Zn+ 2HCl= ZnCl2 + H2 Mg + 2HCl= MgCl2 + H2 2Al + 6HCl= 2AlCl3 + 3H2

*4. Ջրածնի ֆիզիկական և քիմիական հատկությունները։

*5. Ջրածնի կիրառումը ։

Թեմատիկ  հարցեր  և վարժություններ.

  1. Ինչո՞ւ  է   ջրածինը  համարվում   համար մեկ  տարրը  Տիեզերքում…

2.Ջրածինը համարվում  է  ապագայի վառելանյութ. ինչո՞ւ. …

3. Բնութագրեք  ջրածին     քիմիական տարրը.

ա) քիմիական նշանը. ..                            բ) հարաբերական ատոմային զանգվածը. ..                                               գ) մետա՞ղ է.  թե՞  ոչ մետաղ.                  դ) դիրքը պարբերական համակարգում.այսինքն ո՞ր պարբերության և ո՞ր խմբի տարր է     դ) ատոմի կառուցվածքը`(միջուկի լիցքը. ..միջուկում պրոտոների թիվը. ..էլեկտրոնների թիվը…էներգետիկ մակարդակների թիվը )

*4. Ջրածնի   վալենտականությունը և օքսիդացման աստիճանը միացություններում.գրեք օրինակներ. ..

*5. Գրեք. ջրածին պարզ  նյութի բանաձևը. ..և  որոշեք նրա հարաբերական մոլեկուլային զանգվածը ` Mr  և մոլային զանգվածը`M գ/ մոլ …

*6. Որոշեք ջրածինը օդից ծանր է թե՞ թեթև. քանի ՞ անգամ. ..

*7.  Դուք  լաբորատորիայում ստացել  եք ջրածին  և այրել։ Նկարագրեք. Ձեր կողմից կատարված լաբորատոր փորձերը  և  գրեք. համապատասխան  ռեակցիաների հավասարումները. …

*8. Ո՞րն  է ջրածնի առաջացրած և Երկրագնդում ամենատարածված բարդ  նյութը. գրեք  այդ  նյութի քիմիական  բանաձևը  և որոշեք ջրածնի զանգվածայլն բաժինը տոկոսով արտահայտած։

*9. Որտե՞ղ են  կիրառում    ջրածինը….

Անհատական ֊հետազոտական աշխատանք`»Թթուներ «

Աշխատանքում  պիտի լինեն հետևյալ  հարցերի պատասխանները.

*1. Սահմանել   ո՞ր  բարդ նյութերն են   կոչվում  թթուներ. ..

*2. Գրեք անթթվածին թթուների բանաձևերը և անվանումները…

*3. Գրեք  թթվածնավոր.   թթուների   բանաձևերը  և  անվանումները…

*4. Ինչպե՞ս  են  ստանում  թթուներ…

*5. Թվարկեք թթուների ֆիզիկական հատկությունները…

*6. Գրեք թթուների քիմիական հատկությունները. այսինքն թթուների  փոխազդեցությունը պարզ  և բարդ նյութերի հետ…

*7. Կենցաղում  օգտագործվող ինչպիսի՞ թթուներ. գիտեք…Оставить комментарий

Опубликовал bnagetnet на 7 ноября, 2020 в Uncategorized

Սեբաստացու օրեր` նոյեմբերի 2֊6 — 2020

01НОЯ

«Ուսուցումը` փորձի  հիման  վրա»

Թեման` <<Անօրգանական նյութերի ծագումնաբանական կապը>>

Նպատակը` Անօրգանական  նյութերի  հիմնական  դասերի  վերաբերյալ գիտելիքների   ընդհանրացումը  և   ծագումնաբանական կապը

Մասնակիցներ` Ավագ  դպրոց-վարժարանի 9, 10, 11-րդ  դաս.-ի  սովորողներ

Ընթացքը`սովորողներ կկատարեն  անհատական հաշվարկային  լաբորատոր  փորձեր`«Անօրգանական  նյութերի  ծագումնաբանական կապը».

  • Մետաղ-հիմնային օքսիդ-հիմք-աղ` Mg→ MgO →Mg(OH)2→  MgCl2
  • Ոչ մետաղ→ թթվային օքսիդ→ թթու→ աղ`P→P2O5→H3PO4 →Na3PO4

Առաջադրանք. 1.  Գրեք   իրականացրած  ռեակցիաների  հավասարումները  և  կատարեք  հաշվարկ.  որքան  աղ  կստացվի, եթե <<հրավառության>> համար  վերցրել  եք 2,4գ մագնեզիում,ընդունել, որ  բոլոր  ռեակցիաները ընթանում  են քանակապես:

Առաջադրանք 2. Գրեք իրականացրած  ռեակցիաների  հավասարումները  և  կատարեք  հաշվարկ.  որքան աղ կստացվի, եթե այրել  ենք  6,2գ ֆոսֆոր,ընդունել, որ  բոլոր  ռեակցիաները ընթանում  են քանակապես:

11-րդ  դաս.-ի <<Քիմիայի  ընտրությամբ   գործունեության>> սովորողները

  • կընտրեն անհատական — հետազոտական աշխատանքների  թեմաները
  • կհավաքեն  օրգանական մոլեկուլների  գնդիկաձողիկային  մոդելները, 
  • կբացատրեն կովալենտային  կապի  բնույթը  և
  • իզոմերիայի տեսակները  օրգանական  մոլեկուլներում :
  • «Հոմոլոգիաերևույթը:  Հոմոլոգիական շարքեր» -Ավետիսյան Իռեն
  • «Իզոմերիա երևույթը,  իզոմերիայի տեսակները` կառուցվածքային և տարածական: Իզոմերներ»-Մանուչարյան Միլենա
  • «Կովալենտային կապը և նրա հատկությունները՝(բևեռային և ոչ բևեռային, կապի երկարություն , էներգիա, հագեցվածություն, ուղղություն :  Քիմիական կապերի էլեկտրոնային բնույթը օրգանական մոլեկուլներում» —Գորոյան Լյուդմիլա
  • «Օրգանական  նյութերի  բազմաթվության  պատճառները»-Վարդանյան Նարեկ

Սովորողները կբացատրեն. 

  •  օրգանական  նյութերի  բազմաթվության  պատճառները`  պայմանավորված  ածխածնի  ատոմի  կառուցվածքային  առանձնահատկություններով
  • քիմիական  կապի  բնույթը  օրգանական  միացությունների  մոլեկուլներում
  • կիմանան  օրգանական  նյութերի կառուցվածքի  տեսության  հիմնադրույթները
  • նյութերի հատկությունները  կախված  են  ոչ  միայն  դրանց  որակական  և  քանակական  բաղադրությունից, այլև  մոլեկուլում  ատոմների  միացման  կարգից`  մոլեկուլի  կառուցվածքից
  • հիբրիդացման  երևույթը  քիմիական  կապն  առաջանալիս և  այդ  երևույթով  պայմանավորված  մոլեկուլների  տարածական  կառուցվածքը
  • կհասկանան  իզոմերիա  երևույթը  և  իզոմեր  ձևերի հատկությունների տարբերությունը  պայմանավորված  դրանց  քիմիական  կառուցվածքով
  • կպատկերեն  մոլեկուլների կառուցվածքային և էլեկտրոնային բանաձևերը
  • կհավաքեն  մոլեկուլնների գնդիկա-ձողիկային մոդելները: