Day: November 23, 2020

Աշուն նախագիծ

Պատմիր, ներկայացրու քո բնակավայրի աշունը, կամ՝ աշնանային խոհեր։

Աշունը իմ ամենա սիրելի եղանկն է, որովհետև ես այս եղանակում եմ ծնվել և շատ գեղեցիկ եղանակ է։ Ցավոք, ցավոք այս աշունը մեր Հայ ազգի համար հաջող աշուն չեր, այս աշնան մեջ շատ ընտանիքներ իրենց որդիներին, իրենց եղբայրներին, իրենց ամուսիններից կորցրեցին, շատ երեխաներ իրենց հայրերին կորցրեցին շատ մայրեր իրենց զավակներին կորցրեցին, ինչ քան ժպիտներ մեր երեսից կորավ, շատերը սուք բռնեցին։ Այս աշունը շատ ցավալի եր մեր ամբողջ Հայ ազգի համար։ Մեր զինվորները զոհվեցին մեր հողերը մեջտեղից գնաց, շատ ցավալի է շատ․․․ Տեր աստվածից կխնդրենք որ հույսը մեր Հայ ազգից չառնի, Բոլոր այն մայրերին և երեխաներին որ իրենց զավակներին և հայրերին ձեռքից տվին, իրենց այդ ուժը տա որ կարողանան այս երկիրը շինել, մեր Հայ ազգին կամք տա որ կարողանանք մեր հույսը նորից ձեռք բերել։

  • Կարդա փաթեթում ներառված բանաստեղծությունները, ընտրիր քեզ դուր եկած մեկ-երկու բանաստեղծություն, սովորիր անգիր։

Աշունըձորնէմտնում

Աշունը ձորն է մտնում
Ձորերի միջով:
Մաշված, քաշված մի աշուն,
Վիթխարի մի ձոր…

Ճերմակ նախշեր է քաշում
Ցուրտը մի թևից,
Նայում են ու հառաչում
Աշնան ետևից:

Քո ջրերը հստակված,
Սարերը քո չոր,
Քո ամպերը նստակյաց,
Քարերը քոչվոր …

Աշնանամուտիջրերըբարակ

Աշնանամուտի ջրերը բարակ
Նորից մասուր են բերում սարերից,
Սպիտակ ու պաղ փրփուրների մեջ
Ալ-կարմիր հուր են բերում սարերից:

Առաջին սերս քրքրվեց, մնաց
Մասրենիների փշերի վրա…
Եվ մասուրի հետ ջրերն` առաջին
Սիրո սարսուռ են բերում սարերից:

ԱՇՆԱՆԱՌԱՎՈՏԻԵՐԳԸ

Այնպես անլույս է այսօր
Առավոտըս լուսացել,—
Սիրտըս հիվանդ ու անզոր
Անլուսությամբ է լցրել…

Մութ է հոգիս հոգնաբեկ,
Թախիծով լի և անհույս.—
Հըրաշքով դու այսօր եկ,
Ժպտա, որպես արշալույս։ Հողմ ու անձրև շարունակ
Իմ լուսամուտն են ծեծում,—
Մի՛ թողնիր ինձ միայնակ
Անսահման այս կսկիծում…

 Վերլուծիր կամ գրավոր վերապատմիր քեզ դուր եղած ստեղծագործությունը։

ԱՇՆԱՆԱՌԱՎՈՏԻԵՐԳԸ։ Ինձ դուր եկավ այս բանաստեղծությունը, որովհետև նկարագրում է աշնան առավոտները և մեզնից յուրաքանչյուրը դա զգացել ենք որ երբ աշնանային առավոտներին առթնանում ենք մութ սեվ օրեր են և մարդ շատ անհույս է լինում երբ այդ վիճակը տեսնում է։

Սահյանի բանաստեղծություններից ընտրիր քեզ դուր եկած որևէ բառակապակցություն, դարձրու վերնագիր և գրիր շարադրություն:

Նկարիր, լուսանկարիր աշնանային պատկերներ, պատրաստիր ձայնանյութ, տեսանյութ։