Ցիտոպլազմա
Ցիտոպլազման բարդ, կոլոիդ համակարգ է, որը բաղկացած է շուրջ 75% ջրից ու 25% չոր մնացորդից՝ միներալ միացություններ, ճարպեր, ածխաջրատներ, սպիտակուցներ, նուկլեինաթթուներ և այլն: Լուսային մանրադիտակի տեսադաշտում այն համասեռ է, թափանցիկ: Էլեկտրոնային մանրադիտակով դիտարկելիս ցիտոպլազման երևում է հատիկավոր կառուցվածքով, ինչը պայմանավորված է նուկլեոիդի, պլազմիդների, ռիբոսոմների, մեզոսոմների և պարփակումների առկայությամբ:

2. Բջջակորիզ
3. Ռիբոսոմ
4. Ներառուկ
5. Հատիկավոր էնդոպլազմային ցանց
6. Գոլջիի ապարատ
7. Բջջակմախք
8. Հարթ էնդոպլազմային ցանց
9. Միտոքոնդրիումներ
10. Վակուոլներ
11. Ցիտոպլազմա
12. Լիզոսոմ
13. Ցետրիոլ
Ցիտոպլազման հայտնաբերել է Յա Պուրկինյեն 1830 թ.։ «Ցիտոպլազմա» տերմինը առաջացել է հունարեն «ցիտոս»-զետեղարան, բջիջ և «պլազմա»-կերտված, ծեփած բառերից: Ցիտոպլազման անգույն, լույսի ճառագայթները ուժեղ բեկող սպիտակուցների և այլ օրգանական նյութերի կոլոիդային լուծույթ է և իր խտությամբ հիշեցնում է թանձր հեղուկ՝ իր մածուցիկությամբ մոտ գլիցերինին։ Կազմված է մեմբրաններից և օրգանոիդներից, որոնց միջակա տարածությունը լցված է ցիտոպլազմայի մատրիքսով՝ հիալոպլազմայով։ Վերջինս որոշակի պայմաններում կարող է փոխակերպվել ավելի պինդ, կարծր վիճակի՝ հել և նորից վերափոխվել հեղուկի՝ զոլ: Խտության այս փոփոխությունը նպաստում է՝ 1. ներբջջային նյութերի տեղաշարժմանը. 2. միջբջջային նյութափոխանակությանը. 3. օրգանոիդների միջև ստեղծում է ֆիզիկոքիմիական և ֆերմենտային կապեր։ Ցիտոպլազման կազմված է՝ ավելի պինդ, պլազմոգել կամ էկտոպլազմայից և ավելի հեղուկ, պլազմոզոլ կամ էնդոպլազմայից։
Ի տարբերություն էլեկտրոնային մանրադիտակի, սովորական լուսային մանրադիտակի տակ հնարավոր չէ տարբերել էկտոպլազման էնդոպլազմայից։ Ցիտոպլազմայի հիմնական զանգվածն ունի մանրահատիկավոր կազմություն, և նրանում գտնվում են շատ բարակ թելիկներ՝ ֆիբրիլներ, որոնք ստեղծում են ցանցանման գոյացություններ։ էլեկտրոնային մանրադիտակի տակ երևում են թիթեղանման կառուցվածքներ կամ 3-4 նմ հաստությամբ զույգերով դասավորված թաղանթներ, որոնք առաջացնում են տափակ ճյուղավորված խողովակներ՝ ռետիկուլում։ Դա էնդոպլազմային ցանցն է: Ցիտոպլազման արտաքինից սահմանազատված է բջջային մեմբրանով՝ պլազմոլեմայով, իսկ ներսից կորիզաթաղանթով։ Բուսական բջիջներին հատուկ է նաև ներքին՝ բջջահյութը սահմանազատող մեմբրանը, որն առաջացնում է վակուոլ։ Ցիտոպլազման ընդունակ է շարժման։ Ցիտոպլազմայում կարող են կուտակվել տարբեր նյութեր։ Դրանք կոչվում են ներառուկներ, որոնք ցիտոպլազմայի ոչ մշտական կառուցվածքներ են։ Ցիտոպլազման ունի որոշակի ռեակցիա, բջիջների մեծ մասում այն թույլ հիմնային է:
Բջջի հիմնական օրգանոիդներ
Բջիջները լինում են բուսական և կենդանական: Կենդանական և բուսական բջիջների միջև կան տարբերություններ, սակայն նրանք ունեն նման կառուցվածք: Բոլոր բջիջները կազմված են բջջաթաղանթից, ցիտոպլազմայից, կորիզից և օրգանոիդներից:

Օրգանոիդներն ապահովում են բջջի կենսագործունեությունը՝ շնչառությունը, թթվածնի անջատումը, աճը, զարգացումը և այլն: Դրանք կոչվում են ցիտոպլազմայի մասնագիտացված մասերը, որոնք ունեն որոշակի կառուցվածք և կատարում են բջջի այս կամ այն գործառույթը։ Էլեկտրոնային մանրադիտակի օգնությամբ պարզվել են օրգանոիդների կառուցվածքի բոլոր մանրամասները։ Կատարում են զանազան ֆունկցիաներ։ Տարբերում են՝
- կմախքային
- հենարանային օրգանելներ, որոնք ապահովում են օրգանիզմի պաշտպանությունը մեխանիկական, քիմիական և այլ վնասակար ազդեցություններից, շարժական և կծկողական օրգանելներ, զգայական կամ ռևցնպաորային օրգանելներ, հարձակողական և պաշտպանական օրգանելներ, մարսողական օրգանելներ, որոնք կատարում են սնունդը որսալու, բջիջ տեղափոխելու և մարսելու ֆունկցիա, ներզատական և արտազատական օրգանելներ։





