Month: October 2020

Homework Unit 3 Ex A-I

BComplete using the correct forms of the words and phrases in the box BEAT.CHALLENGE.HAVE FUN.INTEREST.ORGANIZE.SCORE.TRAIN

Do you dream of scoring the wining goal in a football match, or beating a top tennis player? Sport interests most young people, and it’s a great way to stay healthy and have fun at the same time. That’s why the local council has decided to help young people who want to organize their own sports club. We know it’s a big challenge, and that’s why we’ll give you the money you need to get started. We’ll help you find a place to train and give you money to find good players in your area. Contact the Town Hall for details.

C. Circle the correct word

1. I really like playing board games like monopoly and Cluedo.

2.Roy was the best player,so he wasn’t surprised when he became captain of the team.

3.Lots of people get defeat from just watching sport from their armchairs.

4.I thought the music at the concert we went to last night was great.

5. Everyone in my family supports the same team.

6. I find classical music really boring , and I prefer pop.(hey!but classical music is relaxing )

D. Choose the correct answer.

1. You should take up a sport and then you would get more exercise.

2. I’m trying to work!Could you please turn the music down?

3. Just ask and im sure the other children will let you join in.

4.The referee sent Davit send out for arguing with him.

5. This is my favorite song!Turn it up!

6. A mobile phone rang, but the musician just carried on playing.

7. We can’t afford to eat out very often.

8. I’ve decided to become vegetarian and give up meat.

E. Write one word in each gap.

1. We were waiting outside the stadium for a long time before they finally let us in.

2. I’ve got that concert on DVD-it’s fantastic!

3. I ran all the way home and I was just got time for my favorite programme.

4. Everyone clapped when the singer came on stage.

5. At the cinema, Mum sat on the right, Dad sat on the left and I sat in the middle.

6. Ed doesn’t want to become a professional footballer.He just does it for fun.

F. Complete by changing the form of the word in capitals when this is necessary.

1. What’s the name of that song you were singing earlier?

2. I started to learn the piano ,but I don’t think I’ve got so much musical talent,to be honest.

3. My dad used to be really fit and was on his college athletic team.

4. When you were young, did you ever play in the street with other local children .

5. Alan is studying to be an actor, but I don’t think he’s enjoying it.

6. They have a wonderful collection of old toys at the museum in town.

7. My grandad loves to sail and we often go out on his boat.

8. You have to practice a lote if you want to work as a musician.

G. Use the word give in capital at the end of each line to form a word that fits in the gap in the same line.

Why are kittens such playful animals?They love chasing a ball or a piece of wool,and they always play in a very active way.But why?All of kittens …..when playing are,in fact,important for the future. It might look like entertainment, but the kitten is practicing it’s hunting skills.That athletic jump onto a toy teaches the kitten a lot.Think about your own actions and you’ll see that learnt a lot througn play.

H. Write one word in each gap.

Diana: Hello,is that Jenny ?Im bored of watching TV and I felt …. a chat.

Jenny:Hi Diana.Well I’m reading a book by a Russian writer.It’s about how to become a great actor.

Diana:Really?Oh,Im really interested in acting.Tell me about it,

Jenny:He says it takes a long time to get good at acting. To become popular with the public, you need to really understand people.

Diana: That sound just like me! Tell me more .What else does he say?

I. Each of the words in bold Is wrong .Write the correct word.

I’m completely crazy with about skateboarding!I love it!

In my free time I’m listen on to music on CD or on the radio.

Elsa isn’t very keen for on this group,but they’re one of my favorites.

Next week we’ve got a game to with team from Hungary.

Is that Kylie?Oh,im a really big fun from of hers.

I was really scared when I took part to in the singing competition last year

Խորխե Բուկայ՝ «Երեխաները մենակ էին», Ֆերնանդու Վերիսիմու՝ «Քիթը»

Խորխե Բուկայ
                                     Երեխաները մենակ էին

Մայրը առավոտյան շուտ գնաց և երեխաներին թողեց տասնութամյա աղջկա խնամքին, ում նա հաճախ, ոչ մեծ գումարով, հրավիրում էր մի քանի ժամով:

Իրենց հոր մահից հետո դժվար ժամանակներ էին եկել: Կարելի էր կորցնել աշխատանքը, եթե ամեն անգամ մնար տանը այն դեպքերում, երբ տատիկը չէր կարող գալ երեխաների մոտ, հիվանդանար կամ քաղաքից բացակայեր:

Ճաշից հետո Մարինան երեխաներին պառկեցրեց քնելու: Այդ ժամանակ զանգահարեց նրա ընկերը և հրավիրեց շրաջագայելու իր նոր մեքենայով: Աղջիկը առանձնապես չմտածեց: Վերջապես, սովորաբար երեխաները հինգից շուտ չէին արթնանում:

Լսելով մեքենայի ազդանշանը, նա վերցրեց իր պայուսակը և անջատեց հեռախոսը: Նա կանխամտածված փակեց երեխաների սենյակի դուռը և բանալին դրեց պայուսակը: Չէր ցանկանում, որ Պանչոն, արթնանալով, աստիճաններով իջնի իր ետևից: Նա ընդամենը վեց տարեկան էր և կարող էր սայթաքել, գլորվել ու վնասվել: Բացի դա, մտածեց, թե ինչպես պետք է մորը բացատրի, որ երեխան իրեն չի գտել:

Ի՞նչ պատահեց: Կարճ միացո՞ւմ էր աշխատող հեռուստացույցում, թե սենյակի միացված լամպերում… բուխարիկից ընկած կա՞յծ: Բայց այնպես ստացվեց, որ վարագույրները բռնկվեցին և կրակը արագորեն հասավ ննջարան տանող փայտե աստիճաններին:

Դռան տակից ներթափանցող ծխից երեխան հազաց և արթնացավ: Առանց մտածելու Պանչոն թռավ անկողնուց և փորձեց դուռը բացել: Հրեց դուռը, բայց չկարողացավ բացել:

Եթե նրան հաջողվեր, ապա ինքը և ծծկեր եղբայրը մի քանի րոպեից կզոհվեին կրակի կատաղած բոցերում:

Պանչոն գոռաց, դայակին կանչեց, բայց ոչ ոք չպատասխանեց նրա օգնության կանչերին: Վազեց դեպի հեռախոսը, որ մորը զանգահարի, բայց հեռախոսն անջատված էր: Պանչոն հասկացավ, որ հիմա միայն ինքը պետք է ելք գտնի և փրկի իրեն ու եղբորը: Փորձեց բացել պատուհանը, որը դրսից քիվ ուներ, բայց նրա փոքրիկ ձեռքերի բանը չէր փականը բացելը: Եթե նույնիսկ հաջողվեր, ստիպված կլիներ հաղթահարել նաև ճաղվանդակը, որը տեղադրել էին նրա ծնողները:

Երբ հրշեջները կրակը հանգցրեցին, բոլոր խոսում էին միայն ՄԻ ԲԱՆԻ մասին.

-Ինչպե՞ս է կարողացել այդ փոքրիկը կախիչով կոտրել պատուհանը և ճաղավանդակը:

-Ինչպե՞ս է նրան հաջողվել փոքրիկ եղբորը խցկել ուսապարկի մեջ:

-Ինչպե՞ս է նրան հաջողվել այդ բեռով անցնել քիվով և ծառով իջնել:

-Ինչպե՞ս է նրանց հաջողվել փրկվել:

Հրշեջ խմբի տարիքով ղեկավարը՝ իմաստուն և հարգված մի մարդ, նրանց պատասխանեց.

-Պանչիտոն մենակ էր…չկար մեկը, որ նրան ասեր, թե ինքը չի կարող:

Թարգմանությունը` Գևորգ Հակոբյանի 

————————————————————————————-

Քիթը։   Ֆերնանդու Վերիսիմու

Նա շատ հարգված ատամնաբույժ էր` քառասունքանի տարեկան, աղջիկը` համարյա ուսանող: Լուրջ, զուսպ, առանց զարմացնող տեսակետների, բայց որպես մասնագետ ու քաղաքացի` մեծ համբավ վայելող մարդ: Մի օր տուն եկավ մի դնովի քթով: Վախն անցնելուց հետո, կինն ու աղջիկը ծիծաղեցին կեղծ հանդուրժողականությամբ: Ակնոցի սև շրջանակներով, հարբեցողի քթերից էր` ունքերով ու բեղերով, որ մարդուն նմանեցնում է Գրաուչո Մարկսին : Բայց մեր ատամնաբույժը չէր փորձում նմանակել Գրաուչո Մարկսին: Նստեց ճաշի սեղանի շուրջ (միշտ տանն էր ճաշում), իր սովորական ձգվածությամբ, հանգիստ ու մի թեթև ցրված: Բայց դնովի քթով:
– Սա ի՞նչ է,- պակաս ծիծաղելով հարցրեց կինն աղցանից հետո:
– Սա՞, ի՞նչը:
– Այդ քիթը:
– Ա՜խ, սա: Մի ցուցափեղկում տեսա, մտա ու առա:
– Հայրի՜կ…
Ճաշից հետո, ամեն օրվա պես, նա թիկնեց հյուրասենյակի բազմոցին: Կնոջ համբերությունը հատեց:
– Հենց հիմա դա հանի:
– Ինչո՞ւ:
– Կատակն էլ իր ժամանակն ունի:
– Բայց սա կատակ չէ:
Ննջեց` հարբեցողի քիթը դրած: Կես ժամ անց արթնացավ ու շարժվեց դեպի դուռը: Կինը նրան հարցրեց.
– Ո՞ւր ես գնում:
– Ինչպե՞ս թե ուր եմ գնում. վերադառնում եմ աշխատանքի:
– Բայց այդ քթո՞վ:
– Ես քեզ չեմ հասկանում, – ասաց նա` առանց ապակիների շրջանակների միջից դժգոհ նայելով կնոջը:- Եթե նոր փողկապ լիներ, դու ոչինչ չէիր ասի: Միայն այն պատճառով, որ քիթ է…
– Հարևանների մասին մտածիր: Հաճախորդների մասին մտածիր:
Հաճախորդներն, իրականում, չհասկացան հարբեցողի քթի խորհուրդը: Ժպտացին, հարցեր տվեցին, բայց այցելությունն ավարտեցին հետաքրքրված՝ ատամնաբուժարանից դուրս գալով կասկածների մեջ:
– Գժվե՞լ է:
– Չգիտեմ,- պատասխանում էր քարտուղարուհին, որն արդեն տասնհինգ տարի նրա հետ էր աշխատում:- Երբեք նրան այսպիսին չեմ տեսել:
Այդ գիշեր, ինչպես միշտ` քնելուց առաջ, նա լոգանք ընդունեց: Հետո պիժաման հագավ, դրեց կեղծ քիթը և գնաց պառկելու:
– Դու այդ քիթը անկողնում դնելո՞ւ ես,- հարցրեց կինը:
– Այո: Բացի այդ, այլևս չեմ հանելու այս քիթը:
– Բայց ինչո՞ւ:
– Իսկ ինչո՞ւ ոչ:
Քնեց անմիջապես: Կինը գիշերվա կեսն անցկացրեց քթին նայելով: Նա խելագարվել է: Հաստատ: Ամեն ինչ վերջացած է՝ փայլուն կարիերան, համբավը, անունը, հոյակապ ընտանիքը. ամեն ինչը փոխել է մի դնովի քթով:
– Հայրի՛կ…
– Այո, աղջիկս:
– Կարո՞ղ ենք զրուցել:
– Իհարկե կարող ենք:
– Այդ քո քթի մասին…
– Իմ քթի մասին, նորի՞ց: Լսեք, դուք միայն դրա մասի՞ն եք մտածում:
– Պա՜պ, բա ինչպե՞ս չմտածենք: Մի ժամվա մեջ քեզ պես մարդը որոշում է դնովի քթով ման գալ ու չի ուզում, որ դա ոչ ոք նկատի՞:
– Քիթն իմն է ու շարունակելու եմ այն կրել:
– Բայց ինչո՞ւ, հայրի՛կ: Դու չե՞ս գիտակցում, որ շենքի ծաղրածուն ես դարձել: Ես այլևս չեմ կարողանում հարևանների դեմքին նայել ամոթից: Մայրիկն այլևս հասարակական կյանք չունի:
– Չունի, որովհետև չի ուզում:
– Բայց ինչպե՞ս դուրս գա փողոց դնովի քթով մի մարդու հետ:
– Բայց ես «մի մարդ» չեմ: Ես՝ ես եմ: Իր ամուսինը: Քո հայրը: Նույն մարդն եմ, ինչ կայի: Հարբեցողի քիթը չի նշանակում ,որ մի բան փոխվել է:
– Եթե դա փոփոխություն չի նշանակում, այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի այն օգտագործելը:
– Իսկ եթե դա փոփոխություն չի նշանակում, ինչո՞ւ չօգտագործել:
– Բայց, բայց…
– Աղջիկս…
– Հերի՛ք է: Այլևս չեմ ուզում զրուցել: Դու այլևս իմ հայրը չես:
Կինն ու աղջիկը տնից գնացին: Նա կորցրեց իր բոլոր հաճախորդներին: Քարտուղարուհին, որ տասնհինգ տարի աշխատում էր իր հետ, դուրս եկավ աշխատանքից. չգիտեր, ինչ սպասել մի մարդուց, ով դնովի քիթ է օգտագործում: Խուսափում էր նրան մոտենալուց: Հրաժարականը փոստով ուղարկեց: Մտերիմ ընկերները վերջին փորձն արեցին՝ նրա համբավը փրկելու, համոզեցին հոգեբույժի դիմել:
– Դուք կհամաձայնեք,- ասաց հոգեբույժը` գալով այն եզրակացության, որ նրա հետ ամեն ինչ նորմալ է,- որ ձեր պահվածքը մի քիչ տարօրինակ է…
– Ուրիշների՛ պահվածքն է տարօրինակ,- ասաց նա:- Ես շարունակելու եմ կրել սա: Իմ մարմնի իննսուներկու տոկոսը շարունակում է մնալ առաջվանը: Չեմ փոխել ո՛չ հագուստիս, ո՛չ մտածելուս, ոչ էլ պահվածքիս ձևը: Նույն հիանալի ատամնաբույժն եմ, լավ ամուսին, լավ հայր, հարկատու, Ֆլումինենսեի աշխատակիցը, ամեն ինչ առաջվա պես: Բայց մարդիկ այս քթի պատճառով հրաժարվում են ամեն ինչից: Մի հասարակ հարբեցողի քթի պատճառով: Այսինքն ես՝ ես չեմ, ես իմ քի՞թն եմ:
– Այո…,- ասաց հոգեբույժը:- Թերևս դուք ճիշտ եք…
Ի՞նչ եք կարծում, ընթերցող: Նա ճի՞շտ է: Ինչ ուզում լինում է, լինի, նա չհանձնվեց: Շարունակում է օգտագործել դնովի քիթը: Որորվհետև հիմա դա այլևս քթի հարց չէ: Հիմա՝ սկզբունքի հարց է:

Հարցարան

  1. Ցո՛ւյց տվեք պատմվածքի փոխաբերական իմաստը: Ո՞րն է հեղինակի ասելիքը:

Հեղինակի ասածն այն է որ մարդկանց չեպետքա իրենց դեմքով դատել այլ պետքա իրենց վարքով և կուլտուրա ով իրենց նայենք։

  • Հիմնավորված պատասխանե՛ք պատմվածքի հերոսի հարցին. «Ի՞նչ եք կարծում, ընթերցող: Նա ճի՞շտ է: Ինչ ուզում լինում է, լինի, նա չհանձնվեց: Շարունակում է օգտագործել դնովի քիթը: Որորվհետև հիմա դա այլևս քթի հարց չէ: Հիմա՝ սկզբունքի հարց է:»:

Կարծում եմ ճիշտ է և ընդունելի է, որ դնովի քիթ դնելը նրա համար դառնա սկզբունք: Նա այդ «դնովի քթի» պատճառով տուժեց, կորցրեց իր ընկերներին, ընտանիքը սկսեց ամաչել նրանից, աշխատավայրում մարդկանց հարգանքը կորցրեց միայն այն պատճառո, որ կրում էր մի բան ինչը նրան միգուցե դուր էր գալիս, կամ ոչ, բայց կրում էր և դա նրա մի մասն էր դարձել: Դրա համար էլ <<դնովի քիթը>>  օգտագործելը նրա համար դարձավ սկզբունք: Միգուցե հասարակությունը մի օր ընդուներ այն ինչ կար:

Ամփոփիչ տեստ

Տեստի հարցեր դիտել այստեղ

https://drive.google.com/file/d/1XgzDDwVQxsuKxHJoTjOwEbTGaVUYsq9k/view

Հարց 1
Տրված 1; 2; 3; 6; 7; 9 թվերից քանի՞սն են պարզ:
ա) 1
բ) 2 
գ) 4
դ) 3

Հարց 2

Գտնել թիվը, եթե նրա մեկ երրորդ մասը հավասար է 12-ի։
ա) 4
բ) 36
գ) 15
դ) 24

Հարց 3

Գտնել 9 հայտարարով ամենափոքր կանոնավոր կոտորակը։
ա) 9
բ) 2/9
գ) 1/9
դ) 9/8
 
 

Հարց 4
Գտնել 1 օրվա տևողության 1/3 մասը ժամերով։
ա) 7/3
բ) 8
գ) 12
դ) 21

Հարց 5

Գտնել 36 և 60 թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը։ 
ա) 4
բ) 180 
գ) 12
դ) 36

Հարց 6

Գտնել թիվը, եթե այն 5-ի բաժանելիս քանորդում ստացվում է 8, իսկ մնացորդում՝

ա) 44
բ) 17
գ) 40
դ) 21

Հարց 7

Գտնել 36x^2-25 արտահայտության վերլուծությունը արտադրիչների։
ա) (6x+5)(6x-5)
բ) (6x-5)(5-6x) 
գ) (36x+25)(36x-25)
դ) (6×2+5)(6×2-5)

Հարց 8

Հաշվել արտահայտության արժեքը՝
ա) 4
բ) 3 
գ) 2
դ) 1

 Հարց 9
Հաշվել արտահայտության արժեքը՝
ա) 5
բ) 13
գ) 2
դ) 11

Հարց 10
Գտնել 0,6x-4=-2,8 հավասարման արմատը


Հարց  11
Լուծել քառակուսի անհավասարումը՝
(x-4)(2x+6)<0 , նշել անհավասարման ամենամեծ բնական լուծումը:

Հարց  12 Տրված են ABC եռանկյան A(4;4), B(0;6), C(2;0) գագաթների կոորդինատները։
Գտնել եռանկյան կողմերի միջնակետերի կոորդինատները:

Հարց  13
Գտնել x^2+8x+15=0 հավասարման արմատները։


Հարց  14 Լուծել քառակուսի անհավասարումը:
x^2-6x>0

Հարց  15 Լուծել քառակուսի անհավասարումը:
x^2-6x-64 > 0

ԴԱՍ 6,7․ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀՈՍԱՆՔ։ ՀՈՍԱՆՔԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հաղորդիչներում լիցքավորված մասնիկները՝ մետաղներում էլեկտրոնները, էլեկտրոլիտներում` իոնները, կարող են ազատորեն տեղափոխվել մարմնի մի մասից մյուսը: Այդ լիցքավորված մասնիկներին անվանում են ազատ լիցքակիրներ: Էլեկտրական դաշտի բացակայության դեպքում ազատ լիցքակիրները հաղորդիչում կատարում են քաոսային (ջերմային) շարժում, ուստի կամայական ուղղությամբ նրանք տեղափոխում են  նույն քանակի լիցքեր: Էլեկտրական դաշտի առկայության դեպքում, նրա ազդեցության տակ, ազատ լիցքակիրները ջերմային շարժման հետ մեկտեղ կատարում են նաև ուղղորդված շարժում և այդ ուղղությամբ ավելի շատ լիցք տեղափոխվում:

electron-mobility1

Լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումն անվանում են էլեկտրական հոսանք:

Նյութի մեջ էլեկտրական հոսանքի գոյության համար անհրաժեշտ են`

1.ազատ լիցքակիրներ, որոնք կարող են ազատ տեղաշարժվել մարմնի ողջ ծավալով,

2.էլեկտրական դաշտ, որը էլեկտրական ուժով կազդի ազատ լիցքակիրների վրա և կստիպի շարժվել որոշակի ուղղությամբ:

Էլեկտրական հոսանքն ունի ուղղություն: Պայմանականորեն, որպես հոսանքի ուղղություն համարել են այն ուղղությունը, որով շարժվում են դրական լիցքավորված մասնիկները:

current (1)

Մետաղներում ազատ լիցքակիրները բացասական լիցք ունեցող մասնիկներն են՝ էլեկտրոնները, հետևաբար մետաղում հոսանքի ուղղությունը հակադիր է նրանց ուղղորդված շարժման ուղղությանը:

Էլեկտրոլիտներում հոսանքի ուղղությունը համընկնում է դրական իոնների և հակառակ է՝ բացասական իոնների ուղղորդված շարժման ուղղությանը: Հաղորդիչներում շարժվող ազատ լիցքակիրներն անհնար է տեսնել: Հետևաբար, հոսանքը հայտնաբերվում է իր ազդեցություններով, որոնք չորսն են.

1. Ջերմային՝ հոսանքի անցնելու ժամանակ հաղորդիչը տաքնում է:

napryag1
heat1

2.Քիմիական՝ էլեկտրոլիտներով՝ աղերի, թթուների, հիմքերի լուծույթներով հոսաքնի անցնելու ժամանակ տեղի է ունենում նյութի քիմիական բաղադրության  փոփոխություն, առաջում է նստվածք և մաքուր մետաղներ: 

0011-011-KHimicheskoe-dejstvie-elektricheskogo-toka-Vpervye-bylo-otkryto-v-1800g

3.Մագնիսական՝ հաղորդիչը, որի միջով հոսանք է անցնում ձեռք է բերում մագնիսի հատկություններ և սկսում է դեպի իրեն ձգել երկաթյա առարկաներ, ազդում է մագնիսական սլաքի վրա:

amper1

4.Կենսաբանական՝ կենդանի մարմնով անցնելու դեպքում հոսանքն առաջացնում է մկանային կծկում, արագացնում է արյան հոսքը անոթներով և նյութափոխանակությունը՝ հյուսվածքներում:

tumblr_inline_naumjypHGD1skr4va

Փորձը ցույց է տալիս, որ էլեկտրական հոսանքի բոլոր ազդեցություններից միայն մագնիսականն է, որ դրսևորվում է միշտ:

Տնային առաջադրանք՝ դաս 6 և 7։ Պատասխանել դասգրքի էջ 24-ի 1-5 հարցերին։ Դիտել տեսանյութը և թարգմանել Հրապարակել բլոգներում, հղումն ուղարկել ինձ։

Տնային

  1. Ո՞ր լիցքերին են անվանում ազատ։ Որո՞նք են ազատ լիցքակիրները՝ ա․ մետաղներում, բ․ էլեկտրոլիտներում։

Այն էլեկտրոնները կամ իոնները, որոնք կարողանում են ազատ տեղաշարժվել մարմնի մի մասից մյուսը, կոչվում են ազատ լիցքակիրներ։ ա․ մետաղներում ազատ լիցքակիրներն են էլեկտրոնները և իոններն։ բ․ էլեկտրոլիտներում ազատ լիցքակիրները դրական և բացասական իոններն են։

2. Ի՞նչ է էլեկտրական հոսանքը։

Լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումն անվանում են էլեկտրական հոսանք։

3Բացատրեք, թե 13-րդ նկարում պատկերված փորձում ինչպե՞ս է լիցքավորվում Բ էլեկտրացույցը։ Ինչու՞ է մետաղալարում ծագող էլեկտրական հոսանքը կարճատև։

Բ էլեկտրացույցը լիցքավորվում է մետաղալարի շնորհիվ։ Մետաղալարում ստեղծվում է էլեկտրական դաշտ և էլեկտրոնները տեղաշարժվում են դեպի Ա-ն, իսկ դրական լիցքերը դեպի Բ և ուժերը հավասարվում են։ Մետաղալարում ծագող էլեկտրական հոսանքը կարճատև է, որովհետև նախ էլեկտրական դաշտը կորում է, համ էլ երկու էլեկտրացույցերի լիցքերն էլ հավասարվում են։

4. Ի՞նչ լիցքակիրների ուղղորդված շարժմամբ է պայմանավորված լուսադիոդի լուսարձակումը։

Դրական լիցքակիրների ուղղորդված շարժմամբ է պայմանավորված լուսադիոդի արձակումը։

5. Ինչպե՞ս է ընտրվում էլեկտրական հոսանքի ուղղությունը։

Էլեկտրական հոսանքի ուղղությունը ընտրվում է էլեկտրոնների հակադիր ուղղությամբ։

Հին Երեվան նախագիծ

Երևանը հիմնադրվել է մ.թ.ա. 782 թ. Ուրարտուի Արգիշտի թագավորի կողմից: Հին Երևանը բաժանվում էր 3 մասի որոնք էին Կոնդը, Բուն քաղաք և Քարահանք: Պարսից տիրապետության ժամանակ Բուն քաղաքը Շահար, իսկ Քարահանքը՝ Դամըռ-Բուլաղ: Պարսկական տիրապետության ժամանակ Երևանում կային 6 եկեղեցիներ և 8 մզկիթներ, իսկ հետո ուսական տիրապետության ժամանակ կառուցվել են քրիստոնեական եկեղեցիներ և մուսուլմանական մզկիթները աստիճանաբար վերացել են: Աստիճանաբար մեծանում էր Երևանը կառուցվում էին նոր թաղամասեր դրանցից են Հին թաղը, Նոր թաղը, Ձորագյուղը, Նորքը: Քաղաքի հարավում գտնվում էր Երևանի բերդը: 30-ական թվականներին կառուցվեցին բնակելի շենքեր, դպրուցներ, գոծաարքվել է տրամվայը: 1932 թվականին բացվել է Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնը: 1933 թվականից բացվեցին պոլիտեխնիկական, թատերական, մանկավարժական, կոնսերվատորիայի և այլ ինստիտուտներ: Նախկին Աստաֆյան փողոցը վերանվանվեց Աբովյան փողոց, նախկին Ցարսկայա փողոցը Արամի փողոց: Հին Երևանը նեղ, ծուռումուռ ու փոշոտ, իրար գլխի լցված շուկաներով ու խանութներով բնակավայր էր: Պողոս-Պետրոս եկեղեցին քանդելուց հետո նրա տեղում կառուցվեց Մոսկվա կինոթատրոնը, Գեթսեմանի մատուռի տեղում ՝ Օպերայի շենքը, Մլեր գերեզմանատան ու մատուռի տեղում՝ Պանթեոնը: Երևանը ձևավորվել 20-րդ դարի սկզբում ճարտարապետ Ալեքսանդեր Թամանյանի շնորհիվ: Տարիների ընթացքում Երևանը վերակառուցվել է վերածվել է գեղեցիկ ու հրաշք մի քաղաքի:
Այսօր մենք ապրում ենք լայն պողոտաներով ու փողոցներով, բարձրահարկ ու հետաքրքիր ճարտարապետական ոճով կառուցված շենքերով, գեղեցիկ զբոսայգիներով ու պուրակներով, քաղաք, որով մենք երևանցիներս հպարտանում ենք:

Այստեղ կարող ենք տեսնենք Երեվանում ոնց էին ապրում, իրենց տեսքը, հագաց հագուստը և այլ

երեվանի մետրոպոլիտեն

30 տարի առաջ` 1981 թ-ին, շահագործման հանձնվեց Երևանի մետրոպոլիտենը` սկզբում 5 կայարաններով, ապա մինչև 1989 թ. կառուցվել են ևս 4-ը, իսկ արդեն ԽՍՀՄ փլուզումից ու արցախյան հերոսամարտից հետո 1996 թ-ին շահագործման հանձնվեց «Չարբախ» կայարանը, որն ուղղորդվում է միայն «Շենգավիթ» կայարանից մի ուղղությամբ։ Մետրոյի 10 կայարանների կառուցման վրա ծախսվել է ավելի քան 160 մլն ռուբլի:

Երևանի մետրոպոլիտենի կառուցումը նախատեսվում էր 2 փուլերով` մինչև 1990 թ-ը, և մինչև 2000 թ-ը: Հեռանկարում մետրոն ընդգրկելու էր քաղաքի բոլոր բնակելի շրջանները և կենտրոնական մասում լինելու էին 3 տեղափոխման (գնացքափոխման) կայարաններ: Ազգային արխիվում պահվող մետրոպոլիտենի արխիվային նյութերից տեղեկանում ենք, որ Երևանի մետրոպոլիտենի զարգացումը նախատեսվում էր 3 ուղղությամբ` իրար խաչվելով. հյուսիսարևմուտք-հարավարևմուտք (Դավիթաշեն-Աջափնյակ-Կենտրոն-հարավարևմուտքի արդյունաբերական շրջաններ), արևմուտք-արևելք (Արևմտյան բնակելի զանգված-Կենտրոն-Նորքի բնակելի զանգված), հյուսիսարևելք-հարավ (Երազ գործարան-Կենտրոն-Նոր Արեշ-հարավարդյունաբերական շրջան): Նախագծային ընդհանուր երկարությունը` 47 կմ 36 կայարաններով, գործող 12.1 կմ գծի երկարության և 10 կայարանների հետ մասին:

Այս աշխատանքների հաջող իրականացումը լրջորեն կփոխեր մեր ստորգետնյա մայրուղու դեմքը, անհամեմատ կմեծանար նրա տարածքային ընդգրկվածության շառավիղը: Սակայն անգամ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին գրանցվող, այսպես ասած, շինարարության «ահռելի» ծավալները և երկնիշ տնտեսական աճը ոչ մի կերպ չանդրադարձան մետրոպոլիտենի ճակատագրի վրա:

1999 թ-ին մետրոպոլիտենը կապի և տրանսպորտի նախարարությունից անցավ քաղաքապետարանի ենթակայությանը` տրանսպորտային միասնական համակարգ ստեղծելու նպատակով: Դրանից հետո մետրոպոլիտենին գումարներ են հատկացվել միայն վերազինվելու և անվտանգությունն ապահովելու նպատակով: Նոր գծերի շինարարական ոչ մի աշխատանք չի իրականացվել:

Հաջորդ կայարանը, որ նախագծային փաստաթղթերով նախատեսվում էր կառուցել, Աջափնյակն էր: 1990-1998 թթ-ին ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարարի պաշտոնը զբաղեցրած Հենրիկ Քոչինյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում տեղեկացրեց, որ 1993-1995 թթ. բյուջեի սուղ միջոցներից գումար էր հատկացվել շինարարական աշխատանքները վերսկսելու նպատակով: Աջ և ձախ թունելներն ամբողջությամբ հորատանցվեցին, որոշակի աշխատանք կատարվեց կայարանի հատվածում: Այժմ դեպի Աջափնյակ կառուցված թունելները գտնվում են կոնսերվացված վիճակում։ Հրազդանի կիրճով, ըստ նախագծերի, պետք է 2 կամուրջ կառուցվեր: Սակայն ֆինանսական միջոցները հնարավորինս խնայելու համար որոշում ընդունվեց 2-ի փոխարեն 1 կամուրջ կառուցել, և գնացքներն էլ 1 գծով շարժվեն: Մասնագետների գնահատմամբ, աշխատանքների 30%-ն արվել էր և, ֆինանսների առկայության դեպքում, 2-3 տարում Աջափնյակի կայարանը կարող էր շահագործվել:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունից «Առաջին լրատվականին» տեղեկացրեցին, թե ներկայումս «քննարկվում է դեպի Աջափնյակ մետրոպոլիտենի զարգացման ծրագիրը»։ Քաղաքապետարանի մասնագետների հաշվարկներով մետրոյի 1 կմ գծի կառուցման արժեքը տատանվում է 130-160 մլն ԱՄՆ դոլարի սահմաններում: «Բարեկամություն» կայարանից մինչև «Աջափնյակ» կայարան 1.5 կմ է:

«Աջափնյակ»-ից մետրոն պետք է շարունակվեր դեպի 15-րդ միկրոշրջան և Դավիթաշեն: Երկրորդ փուլի ավարտից հետո «Բարեկամություն»-ը կկապվեր Աջափնյակի և Դավիթաշենի հետ: 77 մլն ռուբլի արժողությամբ շինմոնտաժային աշխատանքներից մինչև 1989-ի նոյեմբեր կատարվել էր 8 մլն ռուբլու աշխատանք:

Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի խոսքով, թեև մետրոյի նոր կայարանի կառուցումը բավականին թանկ արժե, բայց դա անհրաժեշտ է և Երևանի համար ամենակարևոր խնդիրն է: Ըստ նրա, նոր կայարանների կառուցումը համահունչ չէ երթուղային տաքսիների գծերի տերերի շահերին, որոնք խոշոր եկամուտներ ունեն այդ բիզնեսից:

Եթե առաջիկայում ոչինչ չփոխվի, «Աջափնյակ» կայարան տանող թունելները կարժանանան նույն ճակատագրին, ինչ և անտերության մատնված ցանկացած կառույց: Առավել ևս, որ դրան նպաստում է թունելների վերևում իրականացված ակտիվ շինարարությունը (այդ հատվածում տուն է կառուցել նաև ՀՀԿ-ական պատգամավոր Հարություն Փամբուկյանը):

Քաղաքապետարանի կայքի համաձայն, աշխատանքային օրերին գիծ է դուրս բերվում 26 վագոն (13 շարժակազմ), շաբաթ և կիրակի օրերին` 24 վագոն (12 շարժակազմ): 2010 թ. մետրոպոլիտենով իրականացված ուղևորափոխադրումների ծավալն աճել է և կազմել 19.8 մլն ուղևոր, ինչը մոտ 0.9 մլն-ով կամ 5%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ: Աճել է նաև մետրոպոլիտենի տեսակարար կշիռն ընդհանուր ուղևորափոխադրումներում` կազմելով 9.6% (2009 թ.` 9.1%)։ Ընթացիկ տարում, հատկապես մետրոյի ուղեվարձի թանկացումից հետո, ողևորահոսքի կրճատումն ակնհայտ է:

Նույն կայքը փաստում է, որ մետրոպոլիտենով իրականացվող ուղևորափոխադրումների ծավալների զգալի աճ կարող է տեղի ունենալ միայն գործող գծի ընդլայնման, նոր կայարանների կառուցման և շահագործման դեպքում: Երևանի մետրոպոլիտենի կայուն և անվտանգ աշխատանքն ապահովելու, հետագա զարգացման, գործող գծի ընդլայնման համար անհրաժեշտ է լիարժեք պետական աջակցություն:

Մետրոպոլիտենն անվանում են անընդհատ շինարարություն: Մոսկվայի մետրոն շահագործման է հանձնվել մոտ 70 տարի առաջ, այսօր այն ունի ավելի քան 180 կայարան, 12 գծեր, և դրա շինարարությունը շարունակվում է: Բաքվի մետրոն ներկայում ունի 34.8 կմ երկարություն, 23 կայարան, 2010-ին սկսվել է 3-րդ գծի շինարարությունը: Թբիլիսիի մետրոն ունի 26.4 կմ երկարություն, 22 կայարան, ընթացքի մեջ է 3-րդ գծի շինարարությունը:

Գուցե ՀՀ իշխանությունները մոռացե՞լ են, թե ինչ ռազմավարական նշանակություն ունի մետրոպոլիտենը և արժե այդ մասին հիշեցնել նրանց:

Homework: “Think 3” Student’s book p. 9, Workbook p. 8

Student book

1. Read the blog entry. Mark the sentences T (true) or F (false).

1. The writer likes awards ceremonies.
2. Gravity won Best Film at the 2014 Oscars.
3. The writer thinks the visual effects in Gravity are the best he’s ever seen.
4. Dave thinks the writer is very intelligent.

Answer: 1-F, 2-F, 3-T, 4-F.

Comparisons

1. Complete the sentences with the correct form of the adjectives and adverbs. Add any other necessary words.

1. The weather tomorrow won’t be as cold as today.
2. This is the best pizza I’ve ever eaten.
3. Do you think this is more difficult than the other test?
4. This book’s OK, but it isn’t the most interesting one I’ve ever read.
5. She learns things more easily than I do.
6. I’m not very good at tennis, but I’m not bad as Janice!
7. Hurry up! Can’t you walk more quickly than that?
8. Do you speak as loudly your sister?

Work book

1. Use the words in brackets and any other necessary words to complete the sentences.

1. The Oscars are the most important award ceremony in the film industry.2. The host wasn’t the funniest the guy who did it last year.
3. The ceremony was a lot as longer.
4. The best actor’s speech was the worst I can remember.
5. However, I think the actors were dressed more beautiful than usual.
6 Apparently one actress was wearing the most expensive dress in the world.

2. Rewrite the sentences so that they mean the same thing.

1. It’s hotter today than it was yesterday.
Yesterday wasn’t hotter than it is today.
2. I’ve never seen a more boring film in my life.
That was the most boring film in my life.
3. She’s the kindest person I know.
I don’t know anyone as kind as she.
4. I used to remember things more easily when I was younger.
I don’t remember things more easily than I was younger.
5. Martin and Steve play tennis equally as well.
Steve plays tennis equally as well as Martin.
6. It’s the most expensive car in the world.
There isn’t a car as expensive as in the world.

SUMMING UP

1.Put the dialogue in order. Listen and check.

BRIAN: I’m going to. I’ve made an appointment.
BRIAN: I’m not sure. Every day I wake up more tired than the day before.
BRIAN: I know. I’m not sure I can wait that long.
BRIAN: I’ve been feeling really sick recently.
BRIAN: The problem is it’s for next Thursday. They didn’t have one any earlier.
VICKY: Oh dear. What’s wrong?
VICKY: You’d better call them and tell them it’s an emergency.
VICKY: What! That’s a week from now.
VICKY: Sick and tired. You should see a doctor.
VICKY: Well hopefully he’ll be able to help you get better.

Answer:

BRIAN: I’ve been feeling really sick recently.

VICKY: Oh dear. What’s wrong?

BRIAN: I’m not sure. Every day I wake up more tired than the day before.

VICKY: Sick and tired. You should see a doctor.

BRIAN: I’m going to. I’ve made an appointment.

VICKY: Well hopefully he’ll be able to help you get better.

BRIAN: The problem is it’s for next Thursday. They didn’t have one any earlier.

VICKY: What! That’s a week from now.

BRIAN: I know. I’m not sure I can wait that long.

VICKY: You’d better call them and tell them it’s an emergency.

Sequencing words

1.Rearrange the letters to make four sequencing words.

1. raft-after
2. hent-then
3. yanllif-finally
4. ta rifts-at first

2. Use the words in Exercise 1 to complete the story.

1. At first we thought we’d never get out.
“The door just wouldn’t open.
2. After five minutes of kicking the door,
we were exhausted.
3. Finally Dad found the key in his pocket.
4. Then we got the door open.

Reported speech

1. Report the conversation.

0 JILL: I need help.
1 SUE: What’s the matter?
2 JILL: I can’t find my key.
3 SUE: Check inside your pocket.
4 JILL: I’ve already done that.
5 SUE: Have you checked the door?
6 JILL: Why do you want me to do that?
7 SUE: That’s where you always leave them.

Answer:

1. Sue asked Jill what was the matter.
2. Jill said that, he couldn’t find his key.
3. Sue told Jill, that he checked inside his pocket.
4. Jill said, that he already done that.
5. Sue asked Jill, if he checked the door.
6. Jill asked Sue, why she want from his to did that.
7. Sue said, that here he always left them.

Դաս 4, Ցիտոպլազմա, բջջի հիմնական օրգանոիտներ

Ցիտոպլազմա

Ցիտոպլազման բարդ, կոլոիդ համակարգ է, որը բաղկացած է շուրջ 75% ջրից ու 25% չոր մնացորդից՝ միներալ միացություններ, ճարպեր, ածխաջրատներ, սպիտակուցներ, նուկլեինաթթուներ և այլն: Լուսային մանրադիտակի տեսադաշտում այն համասեռ է, թափանցիկ: Էլեկտրոնային մանրադիտակով դիտարկելիս ցիտոպլազման երևում է հատիկավոր կառուցվածքով, ինչը պայմանավորված է նուկլեոիդի, պլազմիդների, ռիբոսոմների, մեզոսոմների և պարփակումների առկայությամբ:

1. Կորիզակ 
2. Բջջակորիզ 
3. Ռիբոսոմ 
4. Ներառուկ 
5. Հատիկավոր էնդոպլազմային ցանց 
6. Գոլջիի ապարատ 
7. Բջջակմախք 
8. Հարթ էնդոպլազմային ցանց 
9. Միտոքոնդրիումներ 
10. Վակուոլներ 
11. Ցիտոպլազմա 
12. Լիզոսոմ 
13. Ցետրիոլ

Ցիտոպլազման հայտնաբերել է Յա Պուրկինյեն 1830 թ.։ «Ցիտոպլազմա» տերմինը առաջացել է հունարեն «ցիտոս»-զետեղարան, բջիջ և «պլազմա»-կերտված, ծեփած բառերից: Ցիտոպլազման անգույն, լույսի ճառագայթները ուժեղ բեկող սպիտակուցների և այլ օրգանական նյութերի կոլոիդային լուծույթ է և իր խտությամբ հիշեցնում է թանձր հեղուկ՝ իր մածուցիկությամբ մոտ գլիցերինին։ Կազմված է մեմբրաններից և օրգանոիդներից, որոնց միջակա տարածությունը լցված է ցիտոպլազմայի մատրիքսով՝ հիալոպլազմայով։ Վերջինս որոշակի պայմաններում կարող է փոխակերպվել ավելի պինդ, կարծր վիճակի՝ հել և նորից վերափոխվել հեղուկի՝ զոլ: Խտության այս փոփոխությունը նպաստում է՝ 1. ներբջջային նյութերի տեղաշարժմանը. 2. միջբջջային նյութափոխանակությանը. 3. օրգանոիդների միջև ստեղծում է ֆիզիկոքիմիական և ֆերմենտային կապեր։ Ցիտոպլազման կազմված է՝ ավելի պինդ, պլազմոգել կամ էկտոպլազմայից և ավելի հեղուկ, պլազմոզոլ կամ էնդոպլազմայից։

Ի տարբերություն էլեկտրոնային մանրադիտակի, սովորական լուսային մանրադիտակի տակ հնարավոր չէ տարբերել էկտոպլազման էնդոպլազմայից։ Ցիտոպլազմայի հիմնական զանգվածն ունի մանրահատիկավոր կազմություն, և նրանում գտնվում են շատ բարակ թելիկներ՝ ֆիբրիլներ, որոնք ստեղծում են ցանցանման գոյացություններ։ էլեկտրոնային մանրադիտակի տակ երևում են թիթեղանման կառուցվածքներ կամ 3-4 նմ հաստությամբ զույգերով դասավորված թաղանթներ, որոնք առաջացնում են տափակ ճյուղավորված խողովակներ՝ ռետիկուլում։ Դա էնդոպլազմային ցանցն է: Ցիտոպլազման արտաքինից սահմանազատված է բջջային մեմբրանով՝ պլազմոլեմայով, իսկ ներսից կորիզաթաղանթով։ Բուսական բջիջներին հատուկ է նաև ներքին՝ բջջահյութը սահմանազատող մեմբրանը, որն առաջացնում է վակուոլ։ Ցիտոպլազման ընդունակ է շարժման։ Ցիտոպլազմայում կարող են կուտակվել տարբեր նյութեր։ Դրանք կոչվում են ներառուկներ, որոնք ցիտոպլազմայի ոչ մշտական կառուցվածքներ են։ Ցիտոպլազման ունի որոշակի ռեակցիա, բջիջների մեծ մասում այն թույլ հիմնային է:

Բջջի հիմնական օրգանոիդներ

Բջիջները լինում են բուսական և կենդանական: Կենդանական և բուսական բջիջների միջև կան տարբերություններ, սակայն նրանք ունեն նման կառուցվածք: Բոլոր բջիջները կազմված են բջջաթաղանթից, ցիտոպլազմայից, կորիզից և օրգանոիդներից:

Օրգանոիդներն ապահովում են բջջի կենսագործունեությունը՝ շնչառությունը, թթվածնի անջատումը, աճը, զարգացումը և այլն: Դրանք կոչվում են ցիտոպլազմայի մասնագիտացված մասերը, որոնք ունեն որոշակի կառուցվածք և կատարում են բջջի այս կամ այն գործառույթը։ Էլեկտրոնային մանրադիտակի օգնությամբ պարզվել են օրգանոիդների կառուցվածքի բոլոր մանրամասները։ Կատարում են զանազան ֆունկցիաներ։ Տարբերում են՝

  1. կմախքային
  2. հենարանային օրգանելներ, որոնք ապահովում են օրգանիզմի պաշտպանությունը մեխանիկական, քիմիական և այլ վնասակար ազդեցություններից, շարժական և կծկողական օրգանելներ, զգայական կամ ռևցնպաորային օրգանելներ, հարձակողական և պաշտպանական օրգանելներ, մարսողական օրգանելներ, որոնք կատարում են սնունդը որսալու, բջիջ տեղափոխելու և մարսելու ֆունկցիա, ներզատական և արտազատական օրգանելներ։

Think 3 work book p. 7

1 Match the sentence halves.

1 Take this medicine and you’ll feel e better in half an hour,
2 I always get a sick when I travel by car.
3 Dad’s going to hospital to have f an operation next week.
4 Can you phone the doctor and make b an appointment for me?
5 Why don’t you see c a doctor about your headaches?
6 You need to take more d exercise to lose some weight,

a sick when I travel by car.
b an appointment for me?
c a doctor about your headaches?
d exercise to lose some weight,
e better in half an hour,
f an operation next week.

2 Complete the sentences with the correct form of the phrases in the list.
take some exercise | feel sick | have an operation | make an appointment | get better | see a doctor

get better
make an appointment
have an operation
see a doctor
take some exercises
feel sick

Giving advice
1 Complete the advice with the missing words.

I get really tired when I have to run.
1 You should take more exercise.
2 You should better see a doctor.
3 You need to lose some weight.
4 You should better eat so much.
5 You had better be careful.
6 You ought to join a gym.

2 Write one piece of advice for each of these
people.

1 ‘I can’t do my homework.’ You can ask your questions from your teacher.
2 ‘I’m bored.’ You can go to park with your friend.
3 ‘I haven’t got any money.’ You should find a work
4 ‘I’m new at school and I don’t know anyone.’ You should found some friends.