Վիլյամ Սարոյանը այս պատմվացքում ասում է որ Ռուսաստանում Ռոստով քաղաքում հանդիպում է մի հային և թէ ինքն է ուրախանում և թէ են հայը։ Նա ասում է որ չգիտեմ թէ ոնց հասկացիմ նա հայ է, իր երկար քթի կամ իր գանգուռ մազերի համար չեր, շատ մարդիք կան որ մեծ քիթ և գանգուռ մազեր ունեն բայց հայ չեն և ես չգիտեմ ոնց հասկացա որ նա հայ է։ Այդ հայը ասում է որ ես Շուշ քաղաքից եմ և շատ է ուրախանում որ մի հատ օտար եկրում մի հայի է հանդիպում։ Նա նույնիսկ ասում է որ սաղ աշխարհը ուզացել է որ Հայ ազգին մեջտեղից տանի բայց ոչ ոք չի կարողացել այդ գործը անի և այս ազգ այնքան ուժեղ է որ ոչ ոք չի կարող իրեն մեջտեղից տանի։
այն հատվածները որ ինձ դուր են եկել։
Փոքր Ասիայում կա մի փոքր հողակտոր, այնտեղ հովիտներ են, լեռներ, լճեր ու քաղաքներ են, աշխարհի ուրիշ վայրերից պակաս չեն, բայց Հայաստանն այդ չէ, պարոնա°յք: Ես կսկիծով եմ ասում, բայց չկա Հայաստան, պարոնա°յք, կան միայն մարդիկ, որ այս աշխարհում ապրում են որպես իրենց երկրում: Եվ Ամերիկա էլ չկա, պարոնա°յք, Անգլիա էլ չկա, Ֆրանսիա էլ չկա, Իտալիա էլ չկա, միայն մարդկանց երկիրը կա, պարոնա°յք:
Կուզենայի աշխարհիս երեսին տեսնել այն ուժը, որ խաթարել կարենար այս ցեղը, հպարտ մարդկանց այս ցեղը, որի պատմությունը պատմված, բոլոր կռիվները մղված ու տանուլ են տրված, որի շինությունները խորտակված, գրքերը չընթերցված ու երգերը լռած են:Փորձե՛ք կործանել այս ցեղը, ասացե՛ք` դարձյալ 1915 է, ու աշխարհի աչքը` պատերազմի ծխով բռնված: Կործանեցե՛ք Հայաստանը, տեսե՛ք` կկարողանաք: Իրենց տներից քշեցե՛ք անապատ, մի°մոռացեք ձեռքներից խլել ճամփի հացն ու ջրի վերջին ումպը, կրակի՛ տվեք իրենց ու իրենց Աստծու տները: Տեսե՛ք` նրանք դարձյալ պիտի չապրեն: Տեսե՛ք` ցեղը դարձյալ պիտի չհառնի, երբ նրանցից երկուսը քսան տարի հետո հանդիպեն ու ծիծաղեն իրենց մայրենի լեզվով:Ջանացե°ք, տեսե՛ք` կարողանա՞ք պիտի, շունշանորդինե°ր, նրանց արգելել, որ չծաղրեն ձեր մեծ-մեծ գաղափարները, որ աշխարհում երկու հայ չխոսեն իրար հետ, փորձե՛ք ջնջել նրանց: