Երբ բառի վերջից վանկ կամ վանկեր են ավելանում, որոշ ձայնավորներ և երկհնչյուններ փոփոխության են ենթարկվում: Օրինակ՝ վեճ-վիճաբանություն, սուր-սրել, գույն-գունավոր:
Նկատելի է, որ վեճ բառի ե-ն դարձել է ի, սուր բառի ու-ն՝ ը, իսկ ույ երկհնչյունը՝ ու: Այս երևույթը կոչվում է հնչյունափոխություն:
Առաջադրանքներ՝
1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.
Օրինակ՝ ջուր-ջրծաղիկ (ու-ն գաղտնավանկի ը)
ծաղիկ-ծաղկաման (ի-ն սղվել է)
համբույր-համբուրել (ույ-ու)
հին-հնամենի (ի-ն դարձվել է ծածուկ ը), բազուկ-բազկաթոռ<ու տառը մաքրվել է>, պատիժ-պատժել<ի-ն մաքրվել է>, ողջույն-ողջունել<ույ-ը դարձվել է ու>, աշխույժ-աշխուժություն<ույ-ը դարձվել է ու>, մատյան-մատենագիր<յ-ն դարձվել է ե, ան-ն հակառակ է դարձել>, պարտեզ-պարտիզան<ե-ն դարձել ի>, գլուխ-գլխավոր, էշ-իշամեղու:
2. Տրված բառերի վերջից բաղադրիչներ ավելացնելով՝ բառեր կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունափոխություն:
ա) բուրդ-բրդեր, սիրտ-սրտեր, կույր-կուրանալ, ճահիճ-ճահճապատ, ալյուր, կեզ, ատամնաբույժ
բ) վիշտ, թույլ, ծնունդ-ծնվել, հաշիվ-հաշվել, արթուն, հույն, տույժ
3.Վերականգնիր տրված բառերի անհնչյունափոխ ձևերը՝
Ձնծաղիկ-ձյուն, թխահեր-թուխ, սառցահատ-սառույց, երգչախումբ-երգիչ, կիսել-կես, ըմպանակ, մեղվապահ-մեղր, հունական-հունաստան, կղզյակ:
4.Դո՛ւրս գրիր այն բառերը, որոնցում կան հնչյունափոխված
արմատներ. վերականգնիր անհնչյունափոխ ձևերը։
Գրադարան-գիր, մայրուղի, կատվազգի-կատու, զարդանախշ, գլխապտույտ-գլուխ, խնձորենի,
լեզվաոճական լեզու, երկաթապատ, շինարարական, լուսանկար լույս, գյուղամեջ, մայթեզր,
կուտակել, բառիմաստ, ջրապտույտ ջուր, տուֆակերտ, սրբապատկեր, ուղղաձիգ։
Է(ե) ձայնավորի հնչյունափոխությունը
1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.
Հովհաննես-Հովհաննիսյան, անեծք-անիծել, դեմ-դիմանկար, վրեժ-վրիժառու, վեպ-վիպասան
2. Տրված բաղադրիչները միացնելով բառեր կազմիր, ուշադրություն դարձրու հնչյունափոխությանը: Օրինակ՝ կես+ա+դեմ-կիսադեմ
Ծաղիկ+ա+ձոր<ծաղկաձոր, շեկ+ա+հեր<շեկահար, վեմ+ա+փոր, մեգ+ա+պատ<մագապատ>, գես+աստղ, սեր+առատ, հանդես+ություն, պատվեր+ա+տու, բնագետ+ություն<բնագիտություն>, հրավեր+ա+տոմս<հրավիրատոմս>:
3. Վեճ, նվեր, տեր, մեջ, գեր արմատներից 2-ական բառ կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունի փոփոխություն: վիճաբանություն, նվիրել, տիրել, միջամտություն,
4. Հետևյալ բառերից փակագծերում տրված բառերի և մասնիկների օգնությամբ կազմիր նոր բառեր՝ ենթարկելով անհրաժեշտ հնչյունափոխության:
Գեր (անալ) գերանալ, կես (ատ) կիսատ, հայրենասեր (ություն) հայրենասիրություն, մեգ (ապատ) միգապատ, էշ (ատեր), պարտեզ (պան) պարտեզապան, զեն (ակիր), հրավեր (ատոմս) հրավիրատոմս, էշ (այծյամ), գրագետ (ություն) գրականություն, տեր (անալ) տիրել, վեպ (ագիր) վիպագիր:
5. Գտիր հետևյալ բառերի հնչյունափոխված մասը և վերականգնիր անհնչյունափոխ ձևերը՝
դիզել, կիսամուշտակ<ի> կես, վիպական<ի> վեպ, իջևանել, պատվիրել<ի> պատվեր, սիրալիր<սեր>, իջվածք, տիրական, սիզավետ, զինել:
ի ձայնավորի հնչյունափոխությունը
1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.
Սարգիս-Սարգսյան ի-ն մաքրվել և ավելացել է․ յան, միրգ-մրգատու ի-ն մաքրվել, ջիղ-ջղային ի-ն մաքրվել է, կաղին-կաղնի ի-ն տեղը փոխվել է, որդի-որդյակ, կռիվ-կռվել, խիղճ-խղճալ, կծիկ-կծկել, մահիճ-մահճակալ, կոշիկ-կոշկեղեն, նկարիչ-նկարչությու, կղզի-կղզյակ
2. Տրված բառերը տեղադրիր տրված շարքերում՝
ի-ն սղվել է (չի արտասանվում)-մկրտիչ, նարինջ, վերջին, դեղին, գեղեցիկ, փոթորիկ, դեղին, գեղեցիկ, փոթորիկ,
ի-ն դարձել է ը, որը չի գրվում-
Մկրտչյան, նարնջագույն, վարչություն, վերջնական, դեղնավուն, գեղեցկանալ, փոթորկալի, մրրկածուփ, բժշկական, սկզբնակետ, կնքել, վրձնահարված, նկարչական, սրտամորմոք, կարմրավուն:
3. Բառերը տեղադրիր համապատասխան շարքերում՝
որդյակ, քաղաքացիություն, տարեվերջ, աղավնյակ, ուղենիշ, գերություն, գերեվարել, հոգեբան, ոսկեթել, ոսկերիզ, փոշոտ, բարություն, բարեպաշտ, ուղեգորգ, թշնամանալ, փոշեծածկ, կենդանություն, կղզիանալ, այգեպան, տարեդարձ, որդեգրել:
Բառավերջի ի-ն
ա) Դարձել է ե-
բ) Ընկել է-
գ) դարձել է յ-
դ) պահպանվել է-
4.Հետևյալ բառերից փակագծերում տրված բառերի և մասնիկների օգնությամբ կազմիր նոր բառեր՝ ենթարկելով անհրաժեշտ հնչյունափոխության:
Թիվ (նշան), գին(ցուցակ), ուղի(գիր) ուղագիր, միս(գործ) մսագործ, գարի(հաց), ծաղիկ(թերթ), դեղին(մորթ) դեղնամորթ, խնդիր(գիրք) խնդրագիրք, սիրտ(ցավ) սրտցավ, բարի(կամ) բարեկամ, այգի(պան) այգեպան, հոգի(ակ), երկիր(բան):
ՈՒ ձայնավորի հնչյունափոխությունը
1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.
մուր-մրոտ<ու-ն դարձել է ո>, մեղու-մեղվաբույծ<ու-ն մաքրվել և մասնիկ է ավելացել>, նուռ-նռնենի<ու-ն մաքրվել է>, առու-առվակ<ու-ն մաքրվել և մասնիկ է ավելացել>, աղմուկ-աղմկել<ու-ն մաքրվել և մասնիկ է ավելացել>, սուր-սրամարտ, ծուխ-ծխախոտ, ածուխ-ածխահանք, մասուր-մասրենի, բլուր-բլրակ, թթու-թթվաշ, ապուշ-ապշել:
2. Տրված բառերից յուրաքանչյուրով 2-ական բառ կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունի փոփոխություն՝
Լուռ-լռել, սուտ-ստել, ջուր-ջրվեժ, հուր, մութ-մթնել, ձուկ, տուն-տնակ, սուրբ:
3. Հետևյալ բառակապակցությունների դիմաց համապատասխան բառեր գրիր: Օրինակ՝ հրդեհ հանգցնող-հրշեջ
լուր բերող, սուտ խոսող-ստախոս, ձուկ որսացող-ձկնորս, տունը պահող-մաքրարար, ծուխը տնից հեռացնող-ծխնելույզ, ջուր կրող, հաճախ լուռ մնացող, թթի ծառ-թթենի, լեզվի մասնագետ-լեզվաբան, ձվի ձև ունեցող-ձվաձեվ:
4. Վերականգնիր հետևյալ բառերի առաջին բաղադրիչի անհնչյունափոխ ձևը: Օրինակ՝ ծաղկաբույլ-ծաղիկ:
մտամոլոր, վիրաբույժ, զինագործ, ըմպանակ, գրադարակ, երկնասույզ, լծկան, սրընթաց, կիսալուսին, մրրկահույզ, բուսաբան:
5. Շարքերից ընտրիր իմաստով մոտ բառերը՝
ա) ջրել, մթնել, գլխավորել, ամրանալ, խորհրդածել, ապշել
բ) զարմանալ, մտորել, խավարել, պնդանալ, ոռոգել, առաջնորդել
6. Որոշիր, թե ինչ հնչյունափոխության է ենթարկվել ու ձայնավորը հետևյալ բառերում, գրիր տրված օրինակի պես՝
Օրինակ՝ ցրտահար-ցուրտ (ու-ը)
ցրտահար, գլխային, գարնանային, լեզվակ, ձվակեր, գնդաձև, շնչավոր, նռնենի, խորհրդավոր, շրթնային, բրդատու, նրբագեղմ, ամրացնել, թթվել, առվահան, կատվախաղ, լծկան, ձկներ:
7. Հետևյալ բառերից փակագծերում տրված բառերի և մասնիկների օգնությամբ կազմիր նոր բառեր՝ ենթարկելով անհրաժեշտ հնչյունափոխության:
կուրծք(վանդակ), ջուր(աման), շուրջ(գիծ), միս(գործ), ուրու(ական), տունկ(արան), մածուն(աման), չու(ցուցակ), սնունդ(մթերք):
Գաղտնավանկի ը ձայնավորի հնչյունափոխությունը
1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել՝
մեղր-Մեղրաձոր, մանր-մանրամասն, համր-համրություն, խառն-խառնիխուռն, ազդր-ազդրամիս, թանձր-թանձրանալ
2. Տրված բառերից յուրաքանչյուրով 1-2 բառ կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունի փոփոխություն՝
աստղ, կարծր, փոքր, կայսր, քաղցր
Յա, ույ երկհնչյունների հնչյունափոխությունը
1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել՝
հավիտյան-հավիտենական, սենյակ-սենեկազգեստ, առօրյա-առօրեակամ, հնամյա-հնամենի, պատանյա-պատանեկիկ:
2. Տրված մասերը միացնելով բառեր կազմիր:
վայրկյան+ցույց, կատարյալ+ություն, մատյան+գիր, առաքյալ+ական, հեծյալ+զոր, ատյան+կալ:
3. Հետևյալ բառերից 2-ական բառ կազմիր այնպես, որ ույ երկհնչյունը փոխվի ու-ի՝
Զրույց, ցույց, գույն, հույս, հրապույր, լույս, բույր:
4.Գտիր հետևյալ բառերի հնչյունափոխված մասը և վերականգնիր անհնչյունափոխ ձևերը՝
լուսավոր, բուրաստան, բուսական, մատուցել, զգուշություն, հուսալից, թունավոր, գունեղ, կապտություն, սառցարան, համբուրել, ողջունել, կուտակել, կառուցում, զեկուցում, անասնաբուծություն:
5.Հետևյալ բառերից փակագծերում տրված բառերի և մասնիկների օգնությամբ կազմիր նոր բառեր՝ ենթարկելով անհրաժեշտ հնչյունափոխության:
կառույց(պատել), բույս(բան), հույս(տու), լույս(բեր), զեկույց(գիր), հրապույր(իչ), գույն(վառ), սառույց(պատ)