4. Սովորողն իրավունք ունի.
1) ուսումնական նպատակներով օգտվելու Կրթահամալիրի ուսուցման բոլոր միջոցներից, այդ թվում` համակարգիչներից, համացանցից և թվային այլ միջոցներից, ուսումնական տարածքներից.
Համաձայն եմ, քանի որ լավ կրթություն ստանալու համար այդ ամեն ինչը անհրաժեշտ է:
2) սահմանված կարգով ընտրելու ուսումնական պլանով որոշված իր նախասիրած գործունեությունը(ընտրությամբ գործունեության ծրագիրը), լրացուցիչ կրթության ծավալը.
Համաձայն եմ
3) սահմանված կարգով ստանալու հեռավար, առցանց ուսուցում.
Համաձայն եմ
4) սահմանված կարգով ընտրելու մարզաձևը.
Համաձայն եմ
5) հարցեր ուղղելու դասավանդողներին, Տնօրենին, Կրթահամալիրի տնօրենին, խորհրդին, մասնաժողովին.
Համաձայն եմ, քանի որ, եթե դասերի վերաբերյալ ինչ-որ հարցեր են ծագում, պետք է անպայման դիմել ուսուցչին կամ տնօրենին և այլն:
6) մասնակցելու առցանց քննարկումներին, Դպրոցի կայքում նյութեր հրապարակելու.
Համաձայն եմ
7) հայց ներկայացնելու Կրթահամալիրի խաղարկային դատարան:
Համաձայն եմ
5. Սովորողը պարտավոր է.
1) չխախտել Կանոնները, ուսումնառության ընթացքում հարգել այլոց իրավունքները.
Համաձայն եմ
2) պահպանել անվտանգության կանոնները.
Համաձայն եմ
3) չուշանալ ուսումնական պարապմունքներից և մասնակցել ուսումնական պլանով որոշված բոլոր պարապմունքներին. ուսումնական պարապմունքի ժամանակը այլ նպատակով չօգտագործել.
Համաձայն եմ
4) բացակայության դեպքում նախօրոք տեղեկացնել սահմանված կարգով.
Համաձայն եմ
5) սահմանված կարգով մասնակցել ուսումնական պլանով որոշված ճամբարներին, ստուգատեսներին, ծեսերին, տոներին.
Համաձայն եմ, բայց որոշ պայմաններում պետք է հաշվի առնել սովորողի հնարավորությունները:
6) սահմանված կարգով մասնակցել ուսումնական ճամփորդություններին, ուսումնա-հասարակական նախագծերի իրականացմանը.
Համաձայն եմ
7) 3-րդ դասարանից վարել իր ուսումնական բլոգը.
Համաձայն եմ
8) հետևել կայքին, դասավանդողների ուսումնական բլոգներին և սահմանված կարգով մասնակցել կայքի աշխատանքներին.
Համաձայն եմ
9) վարել էլեկտրոնային հասցե, պատասխանել ուսուցչի, Դպրոցի կազմակերպչի, Տնօրենի, գրասենյակի ղեկավարի, Կրթահամալիրի տնօրենի էլեկտրոնային նամակներին.
Համաձայն եմ, քանի որ ճիշտ է ունենալ մի հարթակ, որով կարելի է ուղղիղ շփում ունենալ:
10) մասնակցել հիգիենիկ պահանջների պահպանմանը, ուսումնական տարածքի և գույքի խնամքին. ուսումնական պարապմունքների հաճախել կոկիկ հագնված.
Համաձայն եմ
11) սահմանված կարգով ներկայացնել ուսումնական գործունեության հաշվետվությունները։
Համաձայն եմ