Day: May 5, 2020

Ճապոնյա

Ճապոնիա - Վիքիպեդիա՝ ազատ ...
  1. Քարտեզի վրա նշել Ճապոնիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
  1. Բնութագրեք Ճապոնիայի աշխարհագրական դիրքը:

Ճապոնիայի աշխարհագրական դիրքը բարենպաստ է այն առումով, որ այն ծովային երկիր է: Նաև նրա ծովային հարևանները Ճապոնիայի դաշնակիցներն են, որն էլ հեշտացնում է երկրի կառավարումը: Սակայն, այն փաստը, որ Ճապոնիան  գտնվում է գեոսիկլինալային գոտում, որի պատճառով էլ 7-9 տարին մեկ լինում են ավերիչ և կործանարար երկրաշարժներ, վատացնում է երկրի վիճակը

  1. Ի՞նչ դեր ունի Ճապոնիան հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում

Ճապոնիայի էկոնոմիկան աշխարհում 3-րդ ամենամեծն է: Աշխարհի ամենահայտնի ավտոմեքենաների ընկերություններից շատերը` Տոյոտան, Նիսանը, Միցուբիշին և Հոնդան ճապոնական են: Նաև Ճապոնիա-Ռուսաստան խնդիրը կապված 4 կղզիների հետ դեռ չի լուծվել:

  1. Որո՞նք են Ճապոնիայի զարգացման նախադրյալները:

Ճապոնիայի զարգացմանը նպաստում է այն փաստը, որ ճապոնացիները շատ աշխատասեր են: Բացի դրանից Ճապոնիան հայտնի է իր տեխնոլոգիաներով: Նաև տնտեսական առաջըթացը նպաստում է երկրի զարգացմանը: Իսկ Ճապոնիայի ավտոմեքենաների արտահանումը մեծ արդյունք է տալիս տնտեսությանը:

  1. Որո՞նք են Ճապոնիայի տնտեսության առաջատար ճյուղերը:

Ճապոնիայի տնտեսության ամենաառաջատար ճյուղը արդյունաբերությունն է: Իսկ դրանից հետո գալիս են ծառայությունները և գյուղատնտեսությունը: