Առավոտ կանուխ, երբ արև չկա,
Լուռ զգում եմ ես, —
Որ լուսե հոգին քնած աղջկա
Մոտի՛կ է այնպես:
Ու լսում եմ ես, լսում եմ միայն,
Երազուն-տրտում:
Ժպտում է հոգիս անդորր տրտմության
Գունատ կապույտում:
Զգում է հոգիս շրթերի վրա`
Անմարմին, դողդոջ —
Կապույտ, երկնագույն համբույրը նրա —
Լուսավո՛ր քրոջ:
Ես ընտրում եմ դեղին և կապույտ գույներ; որտեվ թէ խօսում է արևի և երկնքի մասին և թէ աղջկա առավոտվա ժամի հոգու մասին։
Քո՜ւյր, արցունքները — մաքուր
Ղողանջներ են, որ
Հղանում են երկնագույն
Զանգ — աչքերդ խոր:
Ղողանջնե՛ր են — լուսավոր, —
Կո՛ւյս թռիչք ու թև՛ .
Ղողանջնե՜ր են — թևավո՛ր
Ու թեթև՛, թեթև՛…
Ես ընտրում եմ կապույտ և ըսպիտակ գույներ; որտեվ խօսում է արծունքի և ըզգացմունքի մասին և ես երբ լսում եմ արծունքի մասին այս գույների միտքնեմ ընգնում։
Երբ չկայիր կարծես դու` դղյակում հոգու
Անշշուկ քնած, —
Քո՜ւյր, իմ հոգին, աստղային, որպես նինջը քո —
Կապույտում մնաց: —
Պատուհանից դղյակի ես տեսնում էի
Երկինքները բիլ:
Շրթերիս մեջ, հոգուս մեջ մի խոսք ունեի.
— Քո՜ւյր, քնի՜ր, քնի՜ր…
Միայն զգում էի ես` լուռ, տրտում այնպես`
Որ ամեն ինչում —
Քո լուսավոր էության հարազատ ու հեզ
Կապույտն է շնչում:
Եվ չկայիր կարծես դու` դղյակում հոգու
Անշշուկ քնած:
— Քու՜յր, իմ հոգին, աստղային, որպես նինջը քո—
Կապույտու՜մ մնաց:
Արևի ոսկին ինչո՞ւ է փակում
Մեր աչքերը թաց —
Երբ` կապույտ երազն արթնացած հոգում՝
Նայում ենք հանկարծ:
Երբ բաց ենք անում աչքերս` կապույտ,
Աստղային նիրհից, —
Որ տեսնենք ոսկու ծիծաղը` անփույթ
Հղացած հրից:
Ինչո՞ւ է խոցում, ասեղի նման,
Ոսկին արևի —
Մենավոր ժամին վերջի՜ն տրտմության`
Վերջի՜ն բարևի…
Ես ընտրում եմ դեղին սեվ և սպիտակ գույներ; որտեվ խօսում է արևի ոսկեգույնի մասին և թէ երազի մասին և երբ ես երազեմ տեսնում սեվ և սպիտակ եմ տեսնում իմ երազներ։
Ջինջ ճախրում են ղողանջները հորիզոնից — հորիզոն
— Ինչ տրտո՛ւմ է, կապույտ աղջիկ, հրաժեշտի երեկոն…
Տրտմություն ու լույս է իջել քո աչքերում, իմ հոգում.
Օրհնե՜նք, օրհնե՜նք այս երկրային հրաժեշտի երեկոն…
Եվ թող հալվե՜ն, ձուլվե՜ն, մարվե՜ն իրիկնային կապույտում
Մեր կույս հոգու իրիկնային սպասումները տրտում:
Եվ զանգերը անրջորեն, հորիզոնից — հորիզոն,
Օրհներգելով թող օրորեն հրաժեշտի երեկոն…


